Հայաստանը 2025-ին գերազանցել է էներգետիկ սպասումները
ՏնտեսությունՀայաստանի էներգետիկ համակարգում 2025 թվականը կհիշվի որպես «արևային հեղափոխության» տարի։ Ըստ պաշտոնական տվյալների՝ երկիրը ոչ միայն սահմանել է պատմական ռեկորդ, այլև ժամկետից շուտ կատարել է մինչև 2030 թվականը նախատեսված ռազմավարական թիրախները։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի փոխանցմամբ՝ Հայաստանում արևային կայանների ընդհանուր դրվածքային հզորությունը հասել է 1,1 ԳՎտ-ի։ Սա նշանակում է, որ միայն 2025 թվականի ընթացքում շահագործման է հանձնվել մոտ 615 ՄՎտ նոր հզորություն։
Համեմատության համար նշենք, որ մեկ տարում կառուցվել է 1,3 անգամ ավելի շատ արևային հզորություն, քան երկրում առկա էր մինչև 2024 թվականի վերջը։Այս աճի գլխավոր շարժիչ ուժը եղել են ոչ թե խոշոր արդյունաբերական կայանները, այլ սովորական քաղաքացիներն ու փոքր բիզնեսը։ Շուկայի պատկերը հետևյալն է. Հայաստանում արդեն գործում է ավելի քան 50,000 ինքնավար կայան, տնային պայմաններում գործող կայանների թիվը մեկ տարում աճել է 60%-ով։ Ըստ Areg.ai-ի տվյալների՝ արևային էներգիան 2025-ին ապահովել է երկրի ընդհանուր էլեկտրաէներգիայի արտադրության մոտ 15%-ը։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]