Հայերեն
Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ ՌԴ-ն հույս ունի, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը հաջող կլինեն. Պեսկով Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Մանդատ վերցնելը չի նշանակում, որ փողոցային պայքարից հրաժարվում ենք. Իշխան Սաղաթելյան «ԱՐԱՐ» երգչախմբի և կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի բարեկամության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը. «Փաստ» Չալաբյանի կալանավորման հարցը հասավ Եվրոպական խորհրդարան. «Փաստ» Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը. «Փաստ» Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ» Այս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն Մանվելյան Եվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը Արտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին. Գլխավոր դատախազությունը հաշտության համաձայնություն է կնքել «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավnր 

ԱՄՆ-Իրան-Հարավային Կովկաս. Ուժերի նոր վերադասավորումը և ռազմավարական դինամիկան․ Թեհրանի «Ալիք» օրաթերթի խմբագիր

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է Թեհրանի «Ալիք» օրաթերթի խմբագիր Արամ Շահնազարյանի վերլուծական հոդվածը։

«ԱՄՆ փոխնախագահ  Վենսի այցը Հարավային Կովկաս անհրաժեշտ է դիտարկել ոչ թե որպես սովորական դիվանագիտական իրադարձություն, այլ որպես ավելի խորը աշխարհաքաղաքական վերաձևավորման արտահայտություն մի տարածաշրջանում, որը տասնամյակներ շարունակ գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության դոկտրինալ մտածողության առանցքում։ Իրանի համար Հարավային Կովկասը արտաքին քաղաքականության հերթական ուղղություն չէ. այն սահմանակից ռազմավարական տարածք է, որտեղ ուժերի հարաբերակցության ցանկացած վերադասավորում անմիջապես անդրադառնում է երկրի անվտանգային միջավայրի, տարանցիկ կարողությունների, տնտեսական հնարավորությունների և տարածաշրջանային հավասարակշռության վրա։ Ուստի Վաշինգտոնի վերաձևակերպվող տարածաշրջանային ռազմավարությունը, որն իրական քաղաքական բովանդակություն է ստանում բարձր մակարդակի այցերով և բազմաբնույթ պայմանավորվածություններով, Թեհրանում ընկալվում է որպես գործընթաց, որը կարող է երկարաժամկետ ազդեցություն ունենալ տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզի վրա։

 

  1. օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում ձևավորված նոր իրողություններն արդեն իսկ հանգեցրել են ուժերի հարաբերակցության էական փոփոխության։ Ռուսաստանի ազդեցությունը, թեև պահպանվում է, այլևս չունի նախկին հեգեմոնիկ բնույթը, Թուրքիան զգալիորեն ամրապնդել է իր դիրքերը տարածաշրջանում՝ Ադրբեջանի հետ ռազմաքաղաքական դաշինքի միջոցով, իսկ Հայաստանը սկսել է իր անվտանգային և արտաքին քաղաքական առաջնահերթությունների աստիճանական վերաիմաստավորում։ Այս նոր տարածաշրջանային ուժային կոնֆիգուրացիայի պայմաններում Վաշինգտոնի տարածաշրջանային դերակատարության ռազմավարական վերակազմակերպումը նշանակում է, որ տարածաշրջանը վերածվում է մրցակցային բազմաբևեռ համակարգի, որտեղ խաչաձևվում և բախվում են ռուսական, թուրքական, իրանական, ամերիկյան և արևմտյան շահերը։ Իրանական վերլուծական շրջանակներում տարածված է այն ընկալումը, որ Վաշինգտոնը փորձում է ոչ միայն ընդլայնել իր քաղաքական ներկայությունը տարածաշրջանում, այլ նաև ձևավորել նոր անվտանգային և տնտեսական ճարտարապետություն, որը կնվազեցնի Ռուսաստանի ավանդական ազդեցությունը և կսահմանափակի Իրանի աշխարհաքաղաքական դերակատարությունն ու ռազմավարական խորությունը։

Թեհրանի պաշտոնական ռազմավարությունը տասնամյակներ շարունակ հիմնվել է մի պարզ և հստակ սկզբունքի վրա՝ Հարավային Կովկասի խնդիրները պետք է կարգավորվեն բացառապես տարածաշրջանային ուժերի ներգրավմամբ, զերծ պահելով տարածաշրջանը արտատարածաշրջանային դերակատարության հեգեմոնիայից։ Պաշտոնական մակարդակում գնահատականները զուսպ են, շեշտվում է տարածաշրջանային կայունության և համագործակցության անհրաժեշտությունը, սակայն փորձագիտական դաշտում ընդգծվում է, որ Վաշինգտոնը ձգտում է ձևավորել նոր ազդեցության գոտի՝ գործողությունների համակարգային համահարթեցմամբ՝ ընդգրկելով Թուրքիայի և Իսրայելի ռազմավարական ներգրավվածությունը, ինչը կարող է նվազեցնել Իրանի ազդեցությունը տարածաշրջանային գործընթացների վրա և փոխել ուժերի հարաբերակցության կառուցվածքը Հարավային Կովկասում։

Տրանսպորտային «միջանցքային պատերազմները»

Այս համատեքստում, ԱՄՆ տարածաշրջանային քաղաքական ներգործության կարևոր բաղադրիչ է տրանսպորտային և էներգետիկ նախագծերի խթանումը։ Հարավային Կովկասը վերածվում է լոգիստիկ-տրանսպորտային մրցակցության առանցքի, որտեղ հատվում են մի քանի խոշոր միջանցքներ՝ Միջին միջանցքը, Ադրբեջան–Նախիջևան տրանսպորտային ուղին, ինչպես նաև Իրանի համար կենսական նշանակություն ունեցող Հյուսիս–Հարավ ուղությունը։ Իրանի հիմնական կարմիր գիծը Հայաստանի հետ սահմանի անձեռնմխելիությունն է և Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումը։ Թեհրանում գերակշռում է այն համոզմունքը, որ ցանկացած նախագիծ, որը կարող է թուլացնել Հայաստանի ինքնիշխան վերահսկողությունն իր տարածքով անցնող ռազմավարական կապուղիների նկատմամբ կամ սահմանափակել Իրանի կապը Հայաստանի տարածքով դեպի Սև ծով, կունենա ոչ միայն տնտեսական, այլև անվտանգային հետևանքներ Իրանի համար։ Իրանի աշխարհաքաղաքական մտածողության մեջ Հայաստանը դիտարկվում է որպես հյուսիսային ուղղությամբ ռազմավարական կամուրջ, որը ոչ միայն բազմազանեցնում է տնտեսական կապերը, այլև ամրապնդում է տարածաշրջանային անվտանգային հնարավորությունները, ապահովելով Իրանի համար անհրաժեշտ տարածքային և ռազմավարական «շրջանցումներ»՝ տարածաշրջանային սահմանափակումների թուլացման համատեքստում։

Տրանսպորտային «միջանցքային պատերազմները» փաստացի դարձել են նոր մրցակցության առանցք։ Եթե ամերիկյան աջակցությամբ ձևավորվեն այնպիսի ուղիներ, որոնք կկապեն Ադրբեջանը Նախիջևանին և Թուրքիային՝ նվազեցնելով Իրանի տարանցիկ նշանակությունը, ապա դա կնշանակի, որ Հյուսիս–Հարավ նախագիծը բախվում է լուրջ մրցակցության։ Իրանի համար այս նախագիծը միայն տնտեսական նախաձեռնություն չէ. այն դիտարկվում է որպես աշխարհաքաղաքական գործիք, որը կարող է կապել Հնդկաստանը,  Պարսից ծոցը, Կասպյան տարածաշրջանը, Ռուսաստանը և Միջին Ասիան մեկ միասնական ցանցում՝ ապահովելով Իրանի դերակատարությունը որպես անփոխարինելի տարանցիկ հանգույց։ Ուստի ցանկացած այլընտրանքային լոգիստիկ ճարտարապետություն, որը ձևավորվում է առանց Իրանի մասնակցության կամ նրա հաշվին, ընկալվում է որպես ռազմավարական մարտահրավեր։

ԱՄՆ տարածաշրջանային քաղաքական ներգործության խորացումը, համադրված Իսրայելի ռազմավարական դերակատարության հետ, Թեհրանի համար հանդիսանում է առանձնակի մտահոգության աղբյուր։ Ադրբեջանի և Իսրայելի միջև ռազմական ու տեխնոլոգիական համագործակցությունը երկար ժամանակ է գտնվում Թեհրանի հսկողության ներքո, իսկ 12-օրյա պատերազմի ֆոնին Իրան–Իսրայել հարաբերությունների առավելագույն լարվածությունն այն դարձնում է ռազմավարական գնահատման առանցքային չափանիշ։ Այս գնահատականները ձևավորում են անվտանգության ընկալումների այն միջավայրը, որի հիման վրա կառուցվում է Իրանի տարաշարջանային ռազմավարական քաղաքականությունը։

Միաժամանակ ակնհայտ է, որ Հարավային Կովկասում ձևավորվող ուժերի նոր հավասարումները ուղղված է ոչ միայն Իրանի, այլ նաև Ռուսաստանի դեմ։ Մոսկվայի համար ԱՄՆ ներգործության ընդլայնումը նշանակում է ազդեցության գոտու հարաբերական սահմանափակում նախկին խորհրդային տարածքում։ Ռուսական լոգիստիկ և էներգետիկ լծակները կարող են թուլանալ, եթե տարածաշրջանը ինտեգրվի արևմտյան նախագծերին և անվտանգության այլ ձևաչափերին։ Այս իմաստով Մոսկվան և Թեհրանը ունեն համընկնող շահեր՝ սահմանափակելու արտատարածաշրջանային ուժերի աճող ազդեցությունը։ Սակայն նրանց շահերը ամբողջությամբ նույնական չեն։ Ռուսաստանը, որպես գլոբալ դերակատար, որոշ դեպքերում կարող է գործարքային մոտեցում ցուցաբերել և ընդունել մասնակի վերադասավորումներ՝ փոխարենը ստանալով այլ ռազմավարական զիջումներ։ Իրանի համար, սակայն, Հարավային Կովկասը իր անմիջական ռազմավարական միջավայրում գտնվող առաջնահերթ հետաքրքրությունների գոտի է, և այստեղ ցանկացած բացասական զարգացում անմիջապես ազդում է ներքին անվտանգության և տարածաշրջանային կայունության վրա։ Ուստի Թեհրանի մոտեցումը սովորաբար ավելի կոշտ է այն հարցերում, որոնք առնչվում են արտատարածաշրջանային ուժերի ներկայության և նրանց աշխարհաքաղաքական դիրքի ամրապնդմանը։

Այս պայմաններում տրամաբանական է ենթադրել, որ Մոսկվան և Թեհրանը կարող են խորացնել իրենց համագործակցությունը մարտավարական մակարդակում։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Հյուսիս–Հարավ միջազգային տրանսպորտային ուղու գործարկման ինստիտուցիոնալ և ենթակառուցվածքային փուլերի արագացված իրականացմանը, Ռաշտ–Աստարա երկաթուղային հատվածի շինարարական աշխատանքների ավարտին և դրա լիարժեք ինտեգրմանը միասնական լոգիստիկ համակարգում, ինչպես նաև Կասպից ծովում փոխադրումների համակարգման, նավահանգստային ենթակառուցվածքների համատեղ զարգացման և անվտանգային, ռազմական ու էներգետիկ փոխգործակցության խորացման նախաձեռնություններին։ Այս քայլերը կարող են դիտարկվել որպես ամերիկյան նախաձեռնությունների նկատմամբ համակարգային հակակշիռ։ Սակայն նման համագործակցությունը չի վերացնում այն իրողությունը, որ երկու մայրաքաղաքների միջև շարունակում է գոյություն ունենալ մրցակցություն՝ Հարավային Կովկասում ազդեցության ամրապնդման և նախաձեռնողականության պահպանման համար։ Միևնույն ժամանակ, երկկողմ հարաբերությունների ներկայիս վերելքային դինամիկան չի ենթադրում շահերի լիակատար համընկնում բոլոր ուղղություններով։ Հետևաբար, առավել իրատեսական է խոսել Հարավային Կովկասում իրավիճակային ռազմավարական համադրության մասին, այլ ոչ ամբողջական և ինստիտուցիոնալացված դաշինքի ձևավորման։

Ստեղծված նոր իրողությունը Իրանի համար հանդիսանում է տարածաշրջանային ուժերի հարաբերակցության նոր պայմանների գործոն, որոնք ձևավորում են հստակ ռազմավարական ընտրությունների շրջանակը Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Հայաստանի և Ադրբեջանի դերակատարությունը իրանական դիտակետից առանձնահատուկ նշանակություն ունի։ Հայաստանը Իրանի համար ոչ միայն հարևան պետություն է, այլև այն եզակի ուղղությունը, որը ինտեգրված չէ Իրանի նկատմամբ բացահայտ մրցակցային կամ թշնամական քաղաքականություն վարող դաշինքներին։ Միաժամանակ, եթե Հայաստանը խորացնի արևմտյան անվտանգային ինտեգրումը այնպիսի մակարդակով, որը կհանգեցնի Իրանի համար իր անմիջական հարևանության տարածքում արտատարածաշրջանային ռազմական կամ ռազմավարական ենթակառուցվածքների տեղակայմանը, ապա Թեհրանը կհայտնվի ռազմավարական բարդ ընտրության առջև։ Ադրբեջանը, իր հերթին, Իրանի համար և՛ տնտեսական գործընկեր է, և՛ անվտանգային բարդ հանգույց։ Այս պայմաններում, Իրանը չի կարող իրեն թույլ տալ միակողմանի դիրքավորում. նրա շահերից է բխում պահպանել հարաբերական հավասարակշռություն երկու հարևանների հետ՝ հստակ սահմանելով իր կարմիր գծերը։

Այս բազմաշերտ մրցակցության և շահերի խաչաձևման պայմաններում Հարավային Կովկասի հետագա զարգացումները կարող են ընթանալ մի քանի աշխարհաքաղաքական սցենարներով։ Առաջին սցենարը ենթադրում է արևմտյան ազդեցության աստիճանական ամրապնդում, որի արդյունքում տարածաշրջանը կներառվի արևմտյան անվտանգության և տնտեսական համակարգերում՝ կտրուկ նվազեցնելով Ռուսաստանի և Իրանի դերակատարությունը։ Երկրորդ սցենարը բազմաբևեռ հավասարակշռության ձևավորումն է, որտեղ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան մրցակցային, բայց փոխադարձ զսպման պայմաններում կգործեն նույն տարածքում։ Երրորդ սցենարը ռուս–իրանական համագործակցության հակակշռող խորացումն է, որը կարող է ուժեղացնել տարածաշրջանում բևեռացման միտումները և կառուցվածքային լարվածությունը։ Իրանական ռազմավարական հաշվարկներում առավել ընդունելի է այնպիսի բազմաբևեռ հավասարակշռություն, որտեղ ուժերի մրցակցությունը մնում է վերահսկելի և չի հանգեցնում Իրանի անմիջական սահմաններին ամերիկյան կամ ՆԱՏՕ-ական ռազմավարական ներկայության ձևավորմանը։

Այս ամբողջ գործընթացում Իրանի առջև ծառացած հիմնական ընտրությունը վերաբերում է իր դերի բնույթին։ Եթե Թեհրանը սահմանափակվի արձագանքող քաղաքականությամբ և փորձի միայն կանխել իր համար անցանկալի զարգացումները, ապա կա վտանգ, որ Հարավային Կովկասում ուրվագծվող նոր աշխարհաքաղաքական ճարտարապետությունը կձևավորվի առանց նրա ներգործող մասնակցության։ Մյուս կողմից, նախաձեռնողական քաղաքականությունը՝ ուղղված ենթակառուցվածքների զարգացմանը, տնտեսական ինտեգրմանը և տարածաշրջանային, հիմնականում անմիջական գործընկերների մասնակցությամբ բազմակողմ ձևաչափերի ամրապնդմանը (օրինակ՝ Հյուսիս–Հարավ տրանսպորտային ուղի, տարածաշրջանային էներգետիկ և լոգիստիկ նախագծեր), ապահովում է Իրանի հնարավորությունը պահպանել և ամրապնդել իր դերակատարությունը տարածաշրջանում՝ վերահսկելով գործընթացները և ձևավորելով ռազմավարական ազդեցության գոտի իր հյուսիս-արևմտյան սահմաններում։ Այս առումով առանձնակի կարևորություն ունեն Իրանի տնտեսական ու ինստիտուցիոնալ կարողությունները, որոնք թույլ են տալիս ոչ միայն վերահսկել ընթացիկ նախագծերը, այլև ձեւավորել լայնամասշտաբ համագործակցության և ինտեգրման կառուցվածքներ տարածաշրջանում։

Ամփոփելով թեման՝ պետք է նշել, որ ԱՄՆ փոխնախագահի այցը Հարավային Կովկաս անհրաժեշտ է դիտարկել որպես Վաշինգտոնի նախաձեռնությունը՝ տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզի վերաձևման հիմնական հանգրվանի առումով, ինչը Իրանի համար ստեղծում է անմիջական ռազմավարական խնդիրներ։ Իրանի համար սա միաժամանակ մարտահրավեր է և հնարավորություն։ Մարտահրավեր՝ քանի որ մեծանում է արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը նրա հյուսիս–արևմտյան սահմաններում, իսկ լոգիստիկ և էներգետիկ նախագծերը կարող են շրջանցել նրա տարածքը։ Հնարավորություն՝ քանի որ Իրանը կարող է օգտագործել իրավիճակը՝ իր տարածաշրջանային դերակատարությունը և ազդեցությունը վերաիմաստավորելու և պահպանելու ռազմավարական ազդեցության գոտին՝ կենտրոնանալով տարածաշրջանային գործընկերների հետ իրականացվող ենթակառուցվածքային, տնտեսական և բազմակողմ ձևաչափերի կառուցման վրա, որոնք ամրապնդելով Իրանի դիրքերը, կսահմանափակեն արևմտյան անմիջական ներգրավվածությունը տարածաշրջանում։ Հարավային Կովկասի ապագա աշխարհաքաղաքական քարտեզը դեռևս վերջնականապես չի գծագրվել, և դրա ձևավորման գործընթացում Իրանի ռազմավարական ընտրությունը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ թե՛ իր սեփական անվտանգության, թե՛ ամբողջ տարածաշրջանի կայունության համար»։

Հզոր սառնարանային տնտեսություն պետք է ունենա հայ գյուղմթերք արտադրողը, որը Հայաստանում չկա. Հրայր ԿամենդատյանՔաղբանտարկյալները Հայաստանում (1995–2026). երեք տասնամյակի քաղաքական հետապնդումների պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱնգամ այսքան ընտրախախտումներից հետո ՔՊ-ին չհաջողվեց ստանալ ժողովրդի մեծամասնության քվեն․ Նարեկ ԿարապետյանՓարաջանովյան ներկայացում՝ ֆրանսիացիների կողմից․ Կապան ֆեստի անակնկալներից մեկըԻնչպես է ոչխարների օգտագործումը արևային էլեկտրակայանների համար բարելավում է էներգաարդյունավետությունըJasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը Մեր ուժը պարգևավճար չի ստանալու․ Նարեկ ԿարապետյանԵԱԶԲ–ն 120 մլն դոլար վարկ կտրամադրի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատինԲոլոր ընդդիմադիրներով դիմելու ենք ՌԴ-ին, որ սահմանափակումները մեղմեն. Սամվել ԿարապետյանԿոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը Առյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան Փողոցային պայքար անպայման լինելու է՝ 1 անգամ և վերջնական. Սամվել ԿարապետյանՆարեկ Կարապետյանն անձամբ վերցնելու է մանդատը. Սամվել Կարապետյան Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան Աբսուրդ է, երբ հայ մարդը կասկածի տակ է դնում մաշտոցյան գրերի իսկությունը. Լիլիթ ԱրզումանյանՌուսաստանն այլեւս չի ընդունում հայկական որոշ ապրանքներ. ի՞նչ է լինելու. հարցում Աբովյանում Մի´ սպասեք, որ գան ձեզ` տներից տանեն. Արսեն ՎարդանյանԷդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Ձեզ համար էլ է՞ պարզ, որ Փաշինյանի խոստացված խաղաղությունը չի լինելու. հարցում Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային զինելnւ գիծը կավարտվի Արևմուտքի պարտnւթյամբ. Լավրով Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով ՌԴ-ն հույս ունի, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը հաջող կլինեն. Պեսկով Մեր իշխանությունների քաղաքական որոշումներում հստակ երևում է թուրք-ադրբեջանական շահերի գիծը. Արեգ ՍավգուլյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Մանդատ վերցնելը չի նշանակում, որ փողոցային պայքարից հրաժարվում ենք. Իշխան Սաղաթելյան Տիկին ֆոն դեր Լայեն, դուք եկել եք Բաքվից, որտեղ 1000 օրից ավել է` բանտարկված են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները. Աննա ԿոստանյանԲագրատ Սրբազանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ Ավետիք Չալաբյանը քանիցս զգուշացրել է, որ կալանքի որոշումներն անհամաչափ են և կամայականԵվս 15.000 ՀՀ քաղաքացի դարձավ գործազուրկ. Արշակ ԿարապետյանԻ տարբերություն նախորդ տարիների` նույնիսկ զավթելով Ազգային ժողովը` այս վարչախումբն այլևս չունի ժողովրդի աջակցությունը. Ավետիք ՉալբյանՀայրենակիցների մեծամասնությունը չի քվեարկել ներկա իշխանության օգտին. Նարեկ ԿարապետյանԼատինամերիկյան քաղաքական հաղորդակցություն․ հիմնական մեթոդներն ու առանձնահատկությունները. Հրայր Կամենդատյան «ՀայաՔվեն» օրինական բոլոր միջոցներով հասնելու է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՖասթ Բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվել են Պարոնյան թատրոնի ենթակառուցվածքները Եկատերինբուրգի այցը․ Փաշինյանը հայտարարեց Ռուսաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացման պատրաստակամության մասին. Արտակ Զաքարյան «ԱՐԱՐ» երգչախմբի և կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի բարեկամության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը. «Փաստ» Սահմանադրությունն ու սահմանադրականությունը չեն կարող կախված լինել քաղաքական իրավիճակից կամ իշխանությունների կամքից. «Փաստ» «Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկել էր ստանալու նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանին տրված աջակցության գինը». «Փաստ» «Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ» Չալաբյանի կալանավորման հարցը հասավ Եվրոպական խորհրդարան. «Փաստ» Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը. «Փաստ» Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ» Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Bloomberg-ը կանխատեսել է Իրանի դեմ պատերազմի պատճառով բարձր առանցքային տոկոսադրույքների շրջանՀուլիսի 7-ը հայտարարվել է Կիևում զոհվածների սգո օր«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունըԻսրայելը կարող է փորձել տապալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները. Ֆիդան Թրամփը բաց է Պուտինի կողմից իրեն հասցեագրված տեղեկատվությունը լսելու համար. ՊեսկովԲելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պшտերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խnնարհել թշնամnւ առաջ. Լուկաշենկո