ԱՄՆ-ում հոկեյի խաղի ժամանակ հրաձգnւթյnւն է տեղի ունեցել. կա երեք զnհ
ՏեսանյութերԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգում հոկեյի խաղի ժամանակ հրաձգություն է սկսվել, տղամարդը սպանել է կնոջը, վիրավորել երեք երեխաներին և ինքնասպան եղել: Չորս վիրավոր հոսպիտալացվել է. հայտնում է «Ռիա նովոստի»-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Փոթաքեթ քաղաքում՝ տեղի ժամանակով մոտավորապես 14:00-ին, երբ սառցե մարզադաշտում պետք է մեկնարկեր Coventry և Blackstone Valley դպրոցական թիմերի միջև հոկեյի խաղը:
Այս պահին ողբերգության պատճառները մնում են անհայտ. ոստիկանությունը շարունակում է հետաքննել միջադեպի հանգամանքները: