Հայերեն
Քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ Դանիելյան Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված է Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» 

Շոուի վերածված «արդարադատություն». Վահե Հակոբյանի գործի իրական նպատակը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վահե Հակոբյանի շուրջ ծավալվող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացը հերթական անգամ ցույց է տալիս, թե ինչպես է օրենքը կիրառվում ոչ միայն իրավական, այլև տեղեկատվական հարթությունում։ Խնդիրը միայն դատարան ներկայացված հայցը չէ։ Խնդիրն այն ձևն է, որով այն մատուցվում է հանրությանը՝ շեշտադրելով աղմուկը, ոչ թե փաստարկը։

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազության հայցադիմումը, որով պահանջվում է բռնագանձել Վահե Հակոբյանին և նրա ընտանիքի անդամներին վերագրվող մի շարք գույքեր ու դրամական միջոցներ։ Թվերը ներկայացվում են տպավորիչ ձևով՝ անշարժ գույք, մեքենաներ, ավանդներ, պարտատոմսեր, միլիարդավոր դրամների պահանջներ։ Սակայն մինչ դատական քննությունը դեռ նոր է սկսվում, հանրային հարթակում արդեն ձևավորվում է մեղավորության տպավորություն։

Սա է հիմնական խնդիրը։ Նախ՝ Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվում է ընդգծված ռեպորտաժ, ապա դատախազության ներկայացուցիչը հայտարարում է պահանջների մասին՝ կտրուկ և դատավճռի նման հնչող ձևակերպումներով։ Ստացվում է, որ հասարակությունը նախ լսում է «վճիռը», և միայն հետո է սկսվում դատական գործընթացը։ Այդ ընթացքում փաստերը, հակափաստարկները, պաշտպանական դիրքորոշումները մնում են ստվերում։

Ավելին՝ գործի շրջանակում հրապարակայնորեն նշվում են ընտանիքի անդամների անունները, ներառյալ անչափահասները։ Անկախ նրանից, թե ինչ իրավական հիմնավորումներ կարող են ներկայացվել, նման մոտեցումը ստեղծում է ճնշման և վարկաբեկման մթնոլորտ։ Երբ իրավական գործընթացը ուղեկցվում է հանրային ցուցադրականությամբ, դժվար է այն ընկալել որպես զուտ մասնագիտական քննություն։ Չի կարելի նաև անտեսել ժամանակային համընկնումները։ Վահե Հակոբյանի նկատմամբ արդեն իսկ կա հարուցված քրեական վարույթ այլ հոդվածներով։ Այս պայմաններում գույքի բռնագանձման գործընթացի բարձրաձայն մեկնարկը, բնականաբար, ընկալվում է որպես լրացուցիչ ճնշման քայլ։ Քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ նման մեթոդների կիրառումը վաղուց դարձել է օրինաչափություն։

Կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող լինել ընտրովի կամ ցուցադրական։ Եթե կան հիմնավոր ապացույցներ, դրանք պետք է ներկայացվեն դատարանում հանգիստ և փաստարկված ընթացակարգով։ Սակայն երբ գործընթացը վերածվում է տեղեկատվական արշավի, ակնհայտ է դառնում, որ նպատակը միայն իրավական արդյունքը չէ, այլ հանրային ընկալման ձևավորումը՝ կոնկրետ անձին վարկաբեկելու համար։

Վահե Հակոբյանի գործը դեռ քննության փուլում է, և միայն դատարանն է իրավասու գնահատել ներկայացված պահանջների հիմնավորվածությունը։ Սակայն արդեն այժմ կարելի է արձանագրել, որ գործընթացն ուղեկցվում է շոուի տարրերով։ Իսկ երբ արդարադատությունը վերածվում է շոուի, կորցնում է իր հիմնական արժեքը՝ վստահությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դիմորդները չեն կարողանում հաղթահարել համալսարանի անցողիկ շեմը դպրոցական գիտելիքներով. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանը ամենօրյա քայլերով քանդում է ընդդիմությունը. Արեգ ՍավգուլյանԿա՞ն արդյոք Հայաստանում 88-ից հետո Ադրբեջանից տեղահանված հայեր, ովքեր շարունակում են պահպանել փախստականի կարգավիճակը. Աննա Կոստանյան«Հայ վիրտոզներ» կրթական ծրագրի մասնակիցները` եվրոպական հեղինակավոր բեմերումՊարզվում է՝ խորհրդարանական ընդդիմությունը միայն 600 միլիոն դրամ պարգևավճար է ստացել. Էդմոն ՄարուքյանՆավթի դարաշրջանը ավարտվում է. Նարեկ ԿարապետյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր վախճանը. Աննա Կոստանյան«Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ինՔննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ ԴանիելյանԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. Գագիկ Ծառուկյան Քաջարանի հանքավայրի փոշեճնշիչ թնդանոթները` գործողության մեջԱվետիք Չալաբյանի ուղերրձը «Արմավիր» ՔԿՀ-իցՆարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված էՄեր երկրում ազատության և իրական խաղաղության համար պայքարող մարդիկ, ցավոք սրտի, հալածվում են. Ցոլակ ԱկոպյանՆավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՉինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՆիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան ««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին Ավետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանՀսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ» Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ» Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կան«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճիցՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըԱնկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվենՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցեր