Ռուսաստանում հեշտացնում են բնակարաններում արև ային մարտկոցների տեղադրումը
ՏնտեսությունՌուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության ներկայացրած օրինագիծը, որով հանվում են բազմաբնակարան շենքերում միկրոգեներացիայի օբյեկտների՝ մասնավորապես արև ային վահանակների և մարտկոցների կիրառման սահմանափակումները։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի ընդլայնել վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը բնակելի ֆոնդում, ինչը հատկապես արդիական է Ռուսաստանի միասնական էներգահամակարգի որոշակի հատվածներում կանխատեսվող էներգադեֆիցիտի պայմաններում։
Նոր կարգավորմամբ նախատեսվում է վերացնել նաև գործող այն սահմանափակումը, ըստ որի՝ միկրոգեներացնող կայանքներից դեպի ընդհանուր էլեկտրական ցանց տրվող էներգիայի առավելագույն ծավալը չէր կարող գերազանցել 15 կՎտ-ը։ Այսուհետ այդ սահմանաչափերը կորոշվեն կառավարության կողմից՝ ըստ անհրաժեշտության։ Օրենսդրական այս փոփոխությունն իրականացվում է 2025 թվականի հունվարի 1-ից ներդրված էլեկտրաէներգիայի տարբերակված սակագների ֆոնին, երբ քաղաքացիների վճարումների չափն ուղղակիորեն կախված է սպառման ծավալներից։ Մասնագետների կարծիքով՝ սեփական էներգիայի արտադրության հնարավորությունը բնակարանատերերին թույլ կտա օպտիմալացնել ծախսերը և նվազեցնել ծանրաբեռնվածությունը պետական ցանցերի վրա։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]