Լեհ չմշկասահորդուհին լուրջ վնասվածք է ստացել 2026 թվականի Օլիմպիական խաղերում
ՍպորտԼեհ չմշկասահորդուհին վնասվածք է ստացել 2026 թվականի Օլիմպիական խաղերում 1500 մետր վազքի քառորդ եզրափակչի ընթացքում։ Այս մասին փոխանցում է sport-express.ru-ն։
Շրջադարձի ժամանակ 25-ամյա մարզուհին աչքի ստորին հատվածում հարված է ստացել ամերիկացի մարզուհու չմուշկի սայրից և ընկել անգիտակից վիճակում։ Միջադեպի արդյունքում նրա մոտ սկսվել է ուժեղ արյունահոսություն։
Բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո Սելյերին պատգարակով դուրս են բերել։ Վազքը որոշ ժամանակով դադարեցվել է։ Ամերիկացի մարզուհին որակազրկվել է։
