Ալիևի հիտլերյան թեզերն ու Ամասիայի միջադեպը․ ինչպե՞ս է իշխանությունը բացում դռները թշնամու առաջ․ Էդմոն Մարուքյան
ՏեսանյութերՔննարկել ենք ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը, որը հանգեցրել է մի իրավիճակի, երբ թշնամին իրեն ավելի ազատ է զգում մեր երկրում, քան Հայաստանի քաղաքացին։
Խոսել ենք նաև Բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և Ալիևի վերջին հայտարարությունների մասին, որոնցում Ադրբեջանի նախագահը Արցախի պաշտոնյաներին համեմատել է նացիստների հետ։
Հատուկ անդրադարձել ենք Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ադրբեջանական ատելությանը, և ներկայացրել դրա պատճառը. Վարդանյանը միջազգային հարթակներում Արցախի ձայնն էր, ու ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, ով Արցախն անվանեց «թոկ մեր վզին», Ռուբեն Վարդանյանը ադրբեջանական բանտում էլ չի դավաճանում իր սկզբունքներին։