Հայերեն
«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան Արցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ Ակոպյան Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիա «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ» Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ» Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույն բուհերից մեկում Հայաստանի քաղաքացիները մանդատ չեն տվել վարչախմբին՝ փակելու Արցախի հարցը․ Մենուա Սողոմոնյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջև 

Հայաստանը պետք է աշխատի դաշնակիցների հետ նոր, իրատեսական հողի վրա հիմնված անվտանգության երաշխիքներ ստեղծելու ուղղությամբ. Գագիկ Ծառուկյան

Քաղաքականություն

Երաշխավորված խաղաղություն

«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության համակարգող թիմի հետ քննարկումների արդյունքում ձևավորվեց մեր ծրագրի առանցքային դրույթներից մեկը՝ Երաշխավորված խաղաղություն։

Մենք պետք է դուրս գանք ներկայիս «նոր պահանջներ, ուժի սպառնալիք, մեզնից նոր զիջումներ և խաղաղության պատրանք» վիճակից։
Ընտրությունը խաղաղության և պատերազմի միջև չէ։ Անազնիվ է, երբ մեր ժողովրդին ասում են, թե մյուս քաղաքական ուժերը «պատերազմ են ուզում»։ Չկա Հայաստանում քաղաքական ուժ, որը պատերազմ է ուզում։

Մեր թիմը գնում է ընտրության «Երաշխավորված խաղաղություն» գաղափարով։ Երաշխավորված խաղաղությունը միջազգային իրավական և իրատեսական մեխանիզմներով ամրագրված և վերահսկողության ու պատասխանատվության հստակ գործիքներով ապահովված պայմանավորվածությունների համակարգ է։ Որևէ համաձայնություն առանց երաշխիքների խոցելի է։

Հայաստանը պետք է հավատարիմ լինի իր պարտավորություններին, միևնույն ժամանակ անդադար զարգացնի իր պոտենցիալը՝ տարածաշրջանում իր կշիռը մեծացնելու համար։

Հայաստանը պետք է աշխատի դաշնակիցների հետ նոր, իրատեսական հողի վրա հիմնված անվտանգության երաշխիքներ ստեղծելու ուղղությամբ։
Հայաստանը պետք է աշխատի այլընտրանքային ճանապարհների ու հաղորդակցությունների գործարկման (Հայաստան-Վրաստան –Ռուսաստան, Հայաստան-Իրան) ուղղությամբ, պետք է աշխատի նոր խոշոր տնտեսական ծրագրերի կյանքի կոչման և ենթակառուցվածքային նոր ծրագրերի զուգահեռ իրականացման վրա։ Դա էապես կբարձրացնի մեր անվտանգության մակարդակը։

Մեր անվտանգությունը չպետք է հիմնվի հակադրությունների վրա՝ մեզ դնելով աշխարհի ուժային կենտրոնների բախման էպիկենտրոնում։
Այն պետք է խարսխված լինի փոխլրացման, շահերի համընկման և աշխարհաքաղաքական կամուրջների սկզբունքի վրա։

Հաջորդը.

Ես ուզում եմ խոսել տնտեսական անվտանգության մասին։ Առանց ուժեղ տնտեսության չկա կայուն դիվանագիտություն, չկա հուսալի պաշտպանություն, չկա լիարժեք ինքնիշխանություն։ Տնտեսական անվտանգությունն ազգային անվտանգության հիմքն է։

Պետք է հասկանալ մեր տնտեսության կառուցվածքը, բիզնեսի տրամաբանությունը, աշխատատեղերի ստեղծման և պահպանման բարդ մեխանիզմները, և գեղեցիկ խոսքերով ու սուտ հույսերով չմոլորեցնել մեր ժողովրդին։ Ազնվությունը պահանջում է ընդունել, որ ԵԱՏՄ շուկան այս պահին չունի իրատեսական այլընտրանք. այն մեր տնտեսությանը տալիս է շնչելու և զարգանալու իրական պոտենցիալ։ Կարևոր է, որ մենք օգտվենք այդ հնարավորություններից, ոչ թե քանդենք եղածը։ Քանդելը հեշտ է, սակայն հետևանքները հաճախ ողբերգական են լինում։

ԵԱՏՄ շրջանակներում մենք ունենք զարգանալու մեծ ռեսուրս, կարող ենք օգտվել մեծ հնարավորություններից։ Այո, դրան զուգահեռ մենք կարիք ունենք նոր տեխնոլոգիաների, և այստեղ Արևմուտքի հետ գործակցությունը (ԵՄ, ԱՄՆ) չափազանց կարևոր է։ Տեխնոլոգիաների և ներդրումների առումով մենք զարգացման հսկայական պոտենցիալ ունենք նաև Չինաստանի հետ հարաբերություններում։ Հնդկաստանի, ինչպես նաև արաբական աշխարհի հետ ունենք ահռելի աշխատանքի և «աշխարհատնտեսական բարեկամության» դաշտ։ Այս բոլոր ուղղություններով անհրաժեշտ է գրագետ և նպատակային աշխատանք։

Խաղաղությունը երաշխավորվում է ներքին ամրությամբ, ներքին համերաշխությամբ, առողջ դիվանագիտությամբ, խելամիտ պաշտպանական համակարգով, տնտեսական ու դաշնակցային բազմակողմանի և արդյունավետ գործակցությամբ, ու հասարակության բոլոր շերտերի հետ ազնիվ ու կառուցողական աշխատանքով։

Երաշխավորված խաղաղությունը մի վիճակ է, երբ մարդն իր կյանքը ծրագրում է ոչ թե մեկ ամսվա, այլ՝ տարիների կտրվածքով, երբ ծնողները հանգիստ մտածում են իրենց երեխաների ապագայի մասին, երբ երիտասարդները մտածում են հայրենիքում մնալու, կայանալու և ընտանիք կազմելու մասին, երբ գործարարը ներդրում է կատարում՝ վստահ լինելով կանխատեսելիության մեջ, երբ զինվորը վստահ է, որ իր թիկունքում կա ոչ միայն զենք, այլև՝ ուժեղ տնտեսություն, պրոֆեսիոնալ դիվանագիտություն և համախմբված հասարակություն։

Երաշխավորված խաղաղությունը Հայաստանի վերականգնման, ազգային վերածննդի առանցքային գաղափարն է, որը ենթադրում է բոլոր կարող ուժերի և անհատների միասնական, նվիրված, գրագետ աշխատանքը։

Ես համոզված եմ, որ Հայաստանը կարող է անցնել այս ճանապարհով։

 

Երբ ԱՄՆ-ի հեգեմոնիան կասկածի տակ է, Հայաստանը հայտնվում է ամենավտանգավոր դիրքում. Մհեր Ավետիսյան ՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ ԼավրովԵրևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինենԲելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանքՄԱԿ-ը զգուշացնում է «գերհզոր» Էլ Նինյոյի մասինՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինԶովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել էԱրցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն ՄարուքյանՎաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարությունՊուտինը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի հետ շփումների շարունակման մասինՄայակովսկի գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԿարծում եմ նա կրկին պետք է նվաճի Ոսկե գնդակը․ Լա լիգայի նախագահ«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբԳյումրիում փորձարկվելու է էլեկտրական շչակ«Ուժեղ Հայաստանի» թիմի ամենահիշարժան պահերը մեկ տարվա ընթացքումԳերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄԼոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդուԻնչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցներըԵթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ ՄխիթարյանԱյսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. ՊուտինՌուսաստանը Հայաստանին ընտրության առաջ է կանգնեցնո՞ւմ․ Մոսկվայի ուղերձների հետևում շատ ավելի մեծ հարց կա. Մհեր Ավետիսյան Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցումԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորություններ Սյունիքում Հրեական անեկդոտը և «Իրական Հայաստան»-ը․ ի՞նչ է քաղաքական դոքսան․ Մենուա ՍողոմոնյանՀայ ժողովուրդը ունի երկու ընտրություն՝ պայքարել կամ տարրալուծվել թուրքական աշխարհի մեջ. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ ՍավգուլյանԱրցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ ԱկոպյանՎճռականորեն դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա ԱբրահամյանԽաղաղությունը չի կարող լինել վախի, զիջումների և մշտական անորոշության պայմաններում․ Իրինա ՅոլյանՓաշինյան-Պուտին հանդիպումը․ ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև՝ խելոք գառը 7 մոր կուրծք է ուտում. Էդմոն ՄարուքյանՄենք ամեն ինչ անելու ենք, որ արցախցիների ինքնորոշման իրավունքը նորից վերականգնվի. Մենուա Սողոմոնյան Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիաՎստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ» Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ» Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվումԱռաջիկա օրերին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԸնկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել էԹրամփը հայտնել է՝ երբ է մտադիր հանդիպել ՊուտինինՍեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն էՌուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու համար․ ՕվերչուկԼամբադա կամուրջը կհիմնանորոգվի. մի շարք հատվածներ փակ կլինենԲնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՆա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԹրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվել է մեկ դոլարանոց մետաղադրամի վրա