ԱՄՆ-ը չի սահմանափակվի Վենեսուելայով, Կուբայով և Իրանով. Լավրով
ՔաղաքականությունԱյլ պետությունների նկատմամբ վերահսկողություն հաստատելու ԱՄՆ-ի ձգտումները կարող են չսահմանափակվել Իրանով, Վենեսուելայով և Կուբայով, ենթադրել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն:
«Ռուբիոն, պատասխանելով թղթակցի հարցին, վերջերս առաջարկել է մի տարբերակ, ըստ որի՝ Միացյալ Նահանգները կկառավարի Իրանը նույն կերպ, ինչպես հայտարարել է, որ կկառավարի Վենեսուելան: Հիմա արդեն նմանատիպ սխեմա է փորձարկում Կուբայի համար: Եվ, հավանաբար, սա դեռ վերջը չէ»,- ասել է նա Բրունեյ Դարուսալամի երկրորդ արտգործնախարար Էրիվան Յուսոֆի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: