Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
ՔաղաքականությունԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով զոհված Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին, Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածուն է։ Այս մասին հաղորդում է New York Times թերթը՝ վկայակոչելով իրանցի իրազեկ պաշտոնյաներին, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
«Իրանի հաջորդ գերագույն առաջնորդի ընտրության համար պատասխանատու բարձրաստիճան կրոնական գործիչները երեքշաբթի հանդիպել են քննարկման համար, և սպանված նախկին առաջնորդի՝ Այաթոլլա Ալի Խամենեիի որդին դարձել է պաշտոնի ակնհայտ գլխավոր թեկնածուն»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ քննարկվել է արդեն չորեքշաբթի առավոտյան Մոջթաբա Խամենեիին հոր իրավահաջորդ հայտարարելու հնարավորությունը, սակայն մտավախություն է առաջացել, որ դա կարող է նրան թիրախ դարձնել ԱՄՆ-ի եւ Իսրայելի համար: