Հայերեն
2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն 

«Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը կազմակերպել է «Խաղաղության մոդելներ. երաշխավորված խաղաղությո՞ւն, թե՞ Արևմտյան Ադրբեջան» թեմայով կոնֆերանս (տեսանյութ)

Տեսանյութեր
 
«Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժումն այսօր Երևանի «Օպերա Սուիթ» հյուրանոցում կազմակերպել էր կոնֆերանս՝ «Խաղաղության մոդելներ. երաշխավորված խաղաղությո՞ւն, թե՞ Արևմտյան Ադրբեջան» թեմայով։
 
Քննարկման ընթացքում մասնակիցները անդրադարձան տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստանի առաջ կանգնած քաղաքական և ռազմական մարտահրավերներին, ինչպես նաև հնարավոր խաղաղության մոդելներին։
 
Բանախոսների թվում էին «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման համակարգող, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը և «Ռեֆորմիստների» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը։
 
Քննարկման ընթացքում բանախոսները ներկայացրին իրենց գնահատականներն ու մոտեցումները՝ ընդգծելով կայուն և արժանապատիվ խաղաղության ապահովման կարևորությունը։
«Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման համակարգող Սուրեն Սուրենյանցն իր խոսքում նշում է՝ 2026 թվականի ընտրությունների նախաշեմին, փաստացի հարցականի տակ է դրված Հայաստանի Հանրապետության ճակատագիրը․
«Եթե, Աստված մի արասցե, այս իշխանությունը վերարտադրվի, դրա հետևանքները կարող են լինել ծանր պետականության համար։
Ուստի ընտրական գործընթացի ընթացքում քննարկման թեման պետք է լինի ոչ թե «պատերազմ թե խաղաղություն» կեղծ երկընտրանքը, այլ՝ խաղաղության տարբեր մոդելների ընտրությունը։
Այն մոդելը, որը ներկայում որդեգրել է իշխանությունը, հիմնված է միակողմանի զիջումների վրա, որոնք արվում են ուժի պարտադրանքի պայմաններում։ Այն ուղեկցվում է նաև Հայաստանի քաղաքակրթական ինքնության դեմ ուղղված գործընթացներով։ Այլ խոսքով՝ մենք գործ ունենք սողացող կապիտուլյացիայի քաղաքականության հետ։
Միևնույն ժամանակ, այլ քաղաքական ուժեր առաջարկում են իրենց խաղաղության մոդելները, որոնք որևէ կերպ կապված չեն պատերազմի վերսկսման կամ դրա ռիսկերի հետ։ Պետք է հստակ ասել՝ պատերազմի այլընտրանքը խեղճությունն ու թշնամու բոլոր պահանջների անվերապահ ընդունումը չէ»,-ասում է Սուրենյանցը։
Ռազմաքաղաքական վերլուծաբան, «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժման անդամ Հայկ Նահապետյանն էլ նշում է՝ այն, ինչ այսօր Ադրբեջանը պահանջում է Հայաստանի գործող իշխանություններից, ունի գոյութենական նշանակություն մեր պետականության և մեր ժողովրդի համար․
«Եթե փորձենք ավելի առարկայական ներկայացնել հարցը, ապա պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում «Արևմտյան Ադրբեջան» գաղափարը։ Մինչ այս Ադրբեջանը խոսում էր իբր 300 հազար «փախստականների» վերադարձի մասին, որոնք, ըստ Ադրբեջանի նախագահի հայտարարությունների, իբր հեռացել են Հայաստանի Հանրապետությունից 1988–1991 թվականներին։ Սակայն դա իրականությանը չի համապատասխանում։ 1985 թվականի ժողովրդագրական տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվում էր մոտ 160 հազար ադրբեջանցի։
 
Այսօր այդ 300 հազարը կարող է ներկայացվել արդեն ավելի մեծ թվով՝ օրինակ մեկ միլիոն, հաշվի առնելով նրանց ժառանգներին։ Բայց այստեղ կա էական տարբերություն․ մեկ բան է, երբ խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետությունից դուրս եկած և վերադարձող մարդկանց, որոնք բնականաբար դառնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, և բոլորովին այլ բան է, երբ խոսվում է պետական կազմավորման մասին՝ «Արևմտյան Ադրբեջան» անվան ներքո»,-ասում է Նահապետյանը։
 
Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն էլ հայտարարում է՝ Ալիևը բացահայտ ասել է, որ եթե ադրբեջանցիները վերադառնան և բնակվեն Հայաստանի տարածքում, ապա հայերի հետ հնարավոր բախումների դեպքում նրանց անվտանգությունը պետք է ապահովեն Ադրբեջանի համար բարեկամական երկրների ուժերը։
 
«Այսինքն՝ ըստ այդ տրամաբանության, Հայաստանի տարածքում վերաբնակեցվող ադրբեջանցիների անվտանգությունը պետք է ապահովեն այլ երկրների զինված կամ ուժային կառույցներ։ Եթե խոսենք Ադրբեջանի համար բարեկամ երկրների մասին, ապա անկեղծ ասած, մեր տարածաշրջանում առաջին հերթին կարելի է պատկերացնել Թուրքիային։ Բացի դրանից, այս ուղղությամբ կարծես ձևավորվում է նաև որոշակի պայմանագրային կամ իրավական հիմք։
Օրինակ՝ բավական երկար ժամանակ է, ինչ Հայաստանում գործում է Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելությունը։ Այս թեմայի շուրջ, սակայն, Հայաստանում գրեթե չի ծավալվում խորքային քննարկում՝ թե ինչ դեր կարող է ունենալ այդ կառույցը ապագա գործընթացների մեջ»,-հավելել է Ղազարյանը։
 
 
  «Ռեֆորմիստների» կուսակցության նախագահ Վահան Բաբայանն էլ իր հերթին նկատում է՝ այսօր «Արևմտյան Ադրբեջան» գաղափարախոսության տարածումն այնպիսի թափ է հավաքել, որ շատ մարդիկ անգամ չեն փորձում խորապես հասկանալ դրա իրական վտանգները․
 
«Երբ մասնագետներ բարձրաձայնում են այդ մասին, հաճախ լսում ենք արձագանքներ՝ «մարդ, էս ինչ է խոսում, երևի ինչ-որ շահերից է բխում»։ Սակայն շատերը պարզապես չեն ցանկանում խորանալ խնդրի էության մեջ և հասկանալ դրա հնարավոր հետևանքները։
Եթե նայենք միջազգային փորձին, կտեսնենք, որ տնտեսական զարգացումն ու ներդրումները ինքնին անվտանգության երաշխիք չեն։ Օրինակ՝ երբ կառուցվում էին Դուբայի կամ Աբու Դաբիի երկնաքերերը, դժվար էր պատկերացնել, որ այդպիսի բարձր տեխնոլոգիական և միլիարդավոր դոլարների ներդրումներով կառուցված վայրերում կարող են նույնիսկ փոքր անվտանգային միջադեպեր տեղի ունենալ, բայց իրականությունը ցույց է տալիս, որ դա հնարավոր է»։
 
Ըստ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանի՝ մեր տարածաշրջանում խաղաղության իրական գործիքը պետք է լինի համապարփակ անվտանգությունը։ Իսկ անվտանգությունը միայն տեխնոլոգիապես զարգացած բանակը չէ։ Դա նաև լավ պատրաստված պահեստազորն է, զսպման կարողությունները, ինչպես նաև մի շարք այլ կարևոր բաղադրիչներ․
«Այդ բաղադրիչներից մեկը վտանգի ընկալումն է։ Անվտանգությունը ոչ միայն ռազմական կարողությունների մասին է, այլ նաև այն մասին, թե որքան ադեկվատ ենք մենք ընկալում վտանգը և որքան ճիշտ ենք կառավարում այդ ընկալումը։
 
Իմ տպավորությունն այն է, որ տարիներ առաջ՝ 10–15 կամ 20 տարի առաջ, մեր հասարակությունում վտանգի ընկալումը որոշ չափով թերագնահատված էր։ Մենք չափազանց վստահ էինք, թերագնահատում էինք հակառակորդին և նրա ռազմական պատրաստությունը։
Այսօր, սակայն, կարծես հակառակ ծայրահեղության մեջ ենք ընկել․ վտանգի ընկալումը չափազանցված է դարձել։ Զգուշությունը կարևոր է, վտանգը ճիշտ գնահատելը կարևոր է, բայց մեկ այլ բան է, երբ վախը մշտապես օգտագործվում է որպես քաղաքական գործիք»,- ասում է Սողոմոնյանը՝ հավելելով՝ մյուս կարևոր խնդիրը ներքին բաժանումն է․
 
«Եկեղեցու դեմ սանձազերծված քաղաքական արշավը ևս խորացնում է այդ բաժանումները։ Վախին գումարվում է նաև ներազգային ատելությունը և անհանդուրժողականությունը, ինչը էլ ավելի խոցելի է դարձնում մեր հասարակությունը»։
 
Համաժողովի ավարտին Սուրեն Սուրենյանցը Euromedia24-ի լրագրողին տված հարցազրույցում նշել է, որ «Ո՛չ «Արևմտյան Ադրբեջանին»» նախաձեռնությունը մտադիր է իր գործունեությունը շարունակել ավելի համակարգված ձևաչափով։
 
Նրա խոսքով՝ կայացած համաժողովի արդյունքներով, ինչպես նաև նախաձեռնող խմբի կողմից մինչ այս իրականացված երկարատև և մանրակրկիտ աշխատանքի հիման վրա նախատեսվում է պատրաստել և ընդունել հատուկ բանաձև։
 
«Այսօրվա համաժողովի արդյունքներով, ինչպես նաև այն մեծ աշխատանքի հիման վրա, որը մինչ այս իրականացվել է «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» նախաձեռնության շրջանակում, մենք մտադիր ենք պատրաստել, ընդունել և ստորագրել ամփոփիչ բանաձև։ Այդ փաստաթղթում կարտացոլվեն մեր աշխատանքի և քննարկումների ընթացքում ձևավորված հիմնական գնահատականները, եզրակացություններն ու առաջարկները», - նշել է Սուրեն Սուրենյանցը։
 
Նա նաև ընդգծել է, որ հաջորդ քայլը լինելու է աշխատանքային խմբերի ձևավորումը այն հիմնական ուղղություններով, որոնք քննարկվել են համաժողովի ընթացքում և նախաձեռնության նախորդ փորձագիտական աշխատանքների շրջանակում։
 
«Մենք նաև նախատեսում ենք ստեղծել աշխատանքային խմբեր հիմնական ուղղություններով՝ անվտանգության հարցեր, միջազգային քաղաքականություն, իրավական ասպեկտներ, տեղեկատվական աշխատանք և այլ կարևոր թեմաներ, որոնց մասին այսօր խոսվեց։ Այս խմբերը կզբաղվեն կոնկրետ առաջարկների և նախաձեռնությունների հետագա մշակմամբ», - նշել է Սուրեն Սուրենյանցը։
 
Նրա խոսքով՝ այս աշխատանքի նպատակը Հայաստանի անվտանգության, պետական ինքնիշխանության և երկրի ռազմավարական ապագայի հարցերի շուրջ ավելի համակարգված փորձագիտական և հասարակական մոտեցման ձևավորումն է։
 
Մանրամասները՝ տեսանյութում։
Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Եթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք Չալաբյան