Հայերեն
2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից վտարեց ավելի քան 100,000 հայի՝ շարունակելով ցեղաuպանական արշավը, որը սկսվել էր ավելի քան 100 տարի առաջ․ Նյու Յորքի քաղաքապետ Աճառյան փողոցում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Պետշահերի պաշտպանության շրջանակում կնքված հաշտության համաձայնությամբ՝ ՀՀ-ին կվերադարձվեն Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Մենք այլևս թույլ չենք լինելու․ «Ուժեղ Հայաստան» Ռուսաստանին հրավիրել են բարձրագույն մակարդակով մասնակցել ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին. ՌԴ ԱԳՆ Մենք գալիս ենք աշխատելու 24/7 ռեժիմով՝ հանուն հայերի համար փոփոխությունների. Սամվել Կարապետյան (տեսանյութ) Գլոբալ առաջընթացն ու Հայաստանի կաղացող իներցիան. «Փաստ» «Հասկանալով հանդերձ, որ Նիկոլ Փաշինյանը կործանման է տանում մեր երկիրը, հունիսի 7-ին ընտրատեղամաս չներկայանալը հավասարազոր է նրան ընտրելուն». «Փաստ» Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Մեր որդիական պարտքն է՝ աննահանջ կերպով սատար կանգնել Վեհափառ Հայրապետին. «Փաստ» 

Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսության կառուցվածքային առանձնահատկությունները, համախառն ներքին արդյունքի մեջ ծառայությունների մեծ բաժնի ազդեցությունը, սոցիալական վճարումների և կենսաթոշակների բարձրացման արդյունքում սպառման ընդլայնումը, ինչպես նաև դրա հնարավոր հետևանքները գնաճի և մակրոտնտեսական կայունության համար։ Ահա, այս ամենին է անդրադառնում տնտեսագիտության դոկտոր Ռոլան Մնացականյանը՝ «Փաստ» թերթի համար գրված վերլուծական հոդվածում, որը ներկայացնում ենք ստորև:

Վերջին տարիներին տնտեսական քաղաքականության շուրջ քննարկումների կենտրոնում հիմնականում հայտնվում են տնտեսական աճի բարձր ցուցանիշները։ Սակայն տնտեսագիտության մեջ կարևոր է ոչ միայն տնտեսական աճի չափը, այլ նաև այդ աճի կառուցվածքն ու կայունությունը։ Տնտեսական աճը կարող է լինել արագ, բայց, միևնույն ժամանակ, ունենալ կառուցվածքային խնդիրներ, որոնք երկարաժամկետ հեռանկարում կարող են սահմանափակել տնտեսության կայուն զարգացումը։

Եթե դիտարկենք Հայաստանի տնտեսության կառուցվածքը, ապա կարելի է նկատել մի կարևոր միտում. երկրի համախառն ներքին արդյունքի զգալի մասը ձևավորվում է ծառայությունների ոլորտում, և այն շարունակում է աճել։ Առաջին հայացքից սա կարող է բնական թվալ, քանի որ զարգացած տնտեսություններում ևս ծառայությունների բաժինը մեծ է։ Սակայն այստեղ կարևոր է հասկանալ, թե ինչպիսի ծառայությունների մասին է խոսքը։ Զարգացած տնտեսություններում ծառայությունների մեծ բաժինը պայմանավորված է բարձր արտադրողականությամբ ոլորտներով՝ գիտահետազոտական, տեխնոլոգիական, կրթական, ֆինանսական և մասնագիտական ծառայություններով։ Այդ ծառայությունները ստեղծում են բարձր ավելացված արժեք և նպաստում են տնտեսության երկարաժամկետ մրցունակությանը։ Մինչդեռ Հայաստանի դեպքում ծառայությունների ոլորտի աճը հիմնականում պայմանավորված է մանրածախ և մեծածախ առևտրի ընդլայնմամբ, շինարարության ակտիվությամբ, անշարժ գույքի շուկայի աշխուժացմամբ, ինչպես նաև ֆինանսական և միջնորդային ծառայությունների աճով։ Այս կառուցվածքում տնտեսության աճը հաճախ պայմանավորված է շրջանառության մեծացմամբ, ոչ թե արտադրական կարողությունների իրական ընդլայնմամբ։

Այս պայմաններում սոցիալական քաղաքականության որոշումները նույնպես սկսում են ունենալ կարևոր, սակայն վտանգավոր, մակրոտնտեսական ազդեցություններ։ Վերջին շրջանում կառավարության սոցիալական քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը դարձել է կենսաթոշակների և սոցիալական վճարումների բարձրացումը։ Սոցիալական տեսանկյունից այս քայլը հասկանալի է և նպատակ ունի բարելավել բնակչության կյանքի մակարդակը։ Սակայն տնտեսագիտական տեսանկյունից նման որոշումները պետք է գնահատվեն նաև դրանց հնարավոր մակրոտնտեսական հետևանքների տեսանկյունից։

Կենսաթոշակների բարձրացումը մեծացնում է բնակչության կողմից տնօրինվող եկամուտները և, բնականաբար, բերում է սպառման աճի։ Սակայն այդ սպառման հիմնական մասն ուղղվում է առևտրի և ծառայությունների ոլորտին։ Արդյունքում մեծանում է մանրածախ առևտրաշրջանառությունը, ընդլայնվում է ծառայությունների հատվածը և ուժեղանում է ներքին պահանջարկը։ Սա իր հերթին կարող է ավելի խորացնել և ընդլայնել արդեն գոյություն ունեցող կառուցվածքային միտումը, երբ տնտեսության մեջ մեծանում է սպառման և ծառայությունների բաժինը, մինչդեռ արտադրական ոլորտների զարգացումը նույն արագությամբ տեղի չի ունենում։ Ըստ էության, վերջին տարիներին տեղի է ունեցել ՀՆԱ կառուցվածքի որակական վատացում:

Առավել մտահոգիչն այն է, որ կենսաթոշակների բարձրացման որոշումների դեպքում չի ներկայացվել բավարար գնահատում, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ այս քաղաքականությունն ընթացիկ տարվա գնաճի վրա։ Եթե սպառումն արագ աճում է այնպիսի տնտեսությունում, որտեղ արտադրական առաջարկը սահմանափակ է, ապա առաջանում է պահանջարկի կարճաժամկետ ճնշում գների վրա, իսկ երկարաժամկետում տեղի է ունենում գների ճշգրտում բարձրացման ուղղությամբ։ Սա հատկապես ակնհայտ է այն պայմաններում, երբ սպառվող ապրանքների զգալի մասը ներմուծվում է։ Այդ դեպքում սպառման աճը կարող է հանգեցնել ոչ միայն առևտրաշրջանառության մեծացման, այլ նաև գնաճային ճնշումների հետագա ուժեղացման։ Եթե գնաճը արագանում է, ապա առաջանում է մեկ այլ տնտեսական խնդիր՝ իրական սպառման նվազում։ Թվերով և անվանական արտահայտությամբ բնակչության եկամուտները կարող են աճել, սակայն եթե գներն ավելի արագ են բարձրանում, ապա բնակչության իրական գնողունակությունը կարող է նվազել։ Այս պարագայում սոցիալական քաղաքականության հիմնական նպատակը՝ բնակչության բարեկեցության բարձրացումը, կարող է չեզոքացվել գնաճային ազդեցությունների պատճառով։

Այս գործընթացների վրա ազդում են նաև արտաքին տնտեսական գործոնները։ Հայաստանի տնտեսության համար կարևոր դեր են խաղում արտերկրից եկող դրամական փոխանցումները, որոնք երկար տարիներ հանդիսացել են ներքին սպառման կարևոր աղբյուր։ Երբ փոխանցումներն աճում են, մեծանում է նաև սպառումը, և ակտիվանում է ծառայությունների ոլորտը։ Սակայն նման մոդելը տնտեսությունը դարձնում է ավելի խոցելի և կախված արտաքին ֆինանսական հոսքերից։

Միաժամանակ, կարևոր դեր ունի նաև փոխարժեքի գործոնը։ Եթե դրամը ուժեղանում է արտաքին հոսքերի ազդեցությամբ, ապա ներմուծվող ապրանքները ժամանակավորապես կարող են էժանանալ, սակայն դա նաև թուլացնում է տեղական արտադրողների մրցունակությունը և խոչընդոտում արտահանման զարգացումը։ Այսպիսով, տնտեսությունը կարող է ավելի շատ հենվել ներմուծման և սպառման վրա, քան արտադրության և արտահանման։

Այս բոլոր գործընթացները միասին կարող են բերել այնպիսի իրավիճակի, երբ տնտեսության աճը հիմնականում ձևավորվում է սպառման, առևտրի և ծառայությունների ընդլայնման հաշվին։ Ինչպես բազմաթիվ անգամ նշել են մասնագետները, տնտեսագիտության մեջ նման մոդելը հաճախ անվանում են սպառման վրա հիմնված աճ։ Այս մոդելում տնտեսական ակտիվությունը պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ աճում են եկամուտները, սոցիալական վճարումները կամ արտաքին ֆինանսական ներհոսքերը։ Սակայն եթե այդ գործոնները թուլանան, տնտեսական աճը կարող է արագ դանդաղել, քանի որ տնտեսության արտադրական հիմքը բավարար չափով չի ընդլայնվել։

Այս պայմաններում առավել կարևոր է դառնում տնտեսական քաղաքականության հավասարակշռվածությունը։ Սոցիալական քաղաքականությունը պետք է ուղղված լինի բնակչության բարեկեցության բարձրացմանը, սակայն այն պետք է ուղեկցվի նաև արտադրության, արդյունաբերության և արտահանման խթանմամբ։ Հակառակ դեպքում սպառման ընդլայնումը կարող է ժամանակավորապես ակտիվացնել տնտեսությունը, բայց երկարաժամկետ առումով մեծացնել մակրոտնտեսական ռիսկերը և անհաշվեկշռվածությունը։ Եթե տնտեսական աճը շարունակաբար ձևավորվի հիմնականում ծառայությունների և սպառման հաշվին, ապա Հայաստանի տնտեսությունը կարող է աստիճանաբար հեռանալ արտադրական զարգացման ուղուց և վերածվել հիմնականում ծառայությունների վրա հիմնված տնտեսության։ Տնտեսության կայունության համար կարևոր է, որ աճի աղբյուրները լինեն ոչ միայն սպառումը և ծառայությունները, այլև արտադրությունը, տեխնոլոգիական զարգացումը և արտահանման ընդլայնումը։ Միայն այդ դեպքում տնտեսական աճը կարող է լինել ոչ միայն բարձր, այլ նաև երկարաժամկետ և կայուն։

Այս համատեքստում առաջանում է նաև մեկ այլ կարևոր հարց՝ ինչպիսի՞ն պետք է լինի դրամավարկային քաղաքականության արձագանքը նման զարգացումներին։ Սովորաբար, երբ հարկաբյուջետային քաղաքականությունը մեծացնում է ներքին պահանջարկը, օրինակ՝ սոցիալական վճարումների կամ կենսաթոշակների բարձրացման միջոցով, դա կարող է առաջացնել լրացուցիչ գնաճային ճնշումներ։ Նման իրավիճակներում կարևոր դեր է ունենում Կենտրոնական բանկի գնահատականը և մասնագիտական դիրքորոշումը։

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի հիմնական առաքելություններից մեկը գների կայունության ապահովումն է։ Այդ պատճառով միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում կենտրոնական բանկերը հաճախ հրապարակային կերպով ներկայացնում են իրենց գնահատականները հարկաբյուջետային քաղաքականության հնարավոր մակրոտնտեսական հետևանքների վերաբերյալ։ Եթե նման քննարկումները բաց և ինստիտուցիոնալ ձևով տեղի չեն ունենում, ապա կարող է ստեղծվել այնպիսի տպավորություն, որ դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների միջև բավարար համակարգում չկա։ Մինչդեռ տնտեսական կայունության տեսանկյունից կարևոր է, որ այդ երկու քաղաքականությունները լինեն փոխլրացնող և փոխհամադրված։ Կենտրոնական բանկերի անկախությունը հենց այն պատճառով է կարևոր, որ նրանք կարողանան ազատ և մասնագիտական ձևով գնահատել տնտեսական քաղաքականության տարբեր որոշումների ազդեցությունը գնաճի և մակրոտնտեսական կայունության վրա։

Եթե այդ ինստիտուցիոնալ հավասարակշռությունը թուլանում է, ապա վտանգվում է ոչ միայն դրամավարկային քաղաքականության արդյունավետությունը, այլ նաև տնտեսական համակարգի երկարաժամկետ վստահությունը։ Ստեղծված իրավիճակում գնաճը զսպելու նպատակով ընթացիկ տարում ՀՀ ԿԲ կողմից քաղաքականության տոկոսադրույքի բարձրացումը իր հերթին կարող է անհաշվեկշռվածություն ստեղծել ֆինանսական շուկայում:

Տնտեսագիտական տեսանկյունից այստեղ առաջանում է հակասական իրավիճակ։ Սոցիալական վճարումների և կենսաթոշակների բարձրացման նպատակը բնակչության սպառման հնարավորությունների ընդլայնումն է։ Սակայն, եթե նման քաղաքականությունը իրականացվում է այնպիսի պայմաններում, երբ տնտեսության արտադրական առաջարկը սահմանափակ է և սպառման աճը հիմնականում ուղղվում է ներմուծվող ապրանքներին ու ծառայություններին, ապա այդ նույն քաղաքականությունը կարող է ստեղծել լրացուցիչ գնաճային ճնշումներ։ Այս դեպքում անվանական եկամուտները աճում են, սակայն գնաճի արագացման դեպքում բնակչության իրական գնողունակությունը նվազում է։

Այդ հակասական իրավիճակը առկա է այնպիսի տնտեսության համար, ինչպիսին է Հայաստանը, որտեղ ներքին սպառման զգալի մասը կախված է ներմուծումներից, արտաքին դրամական փոխանցումներից և փոխարժեքի տատանումներից։ Նման տնտեսություններում պահանջարկի արագ աճը շատ արագ կարող է փոխանցվել գների աճին։ Այդ պատճառով տնտեսական քաղաքականության ձևավորման ժամանակ կարևոր է ոչ միայն սոցիալական նպատակների իրականացումը, այլ նաև դրանց հնարավոր մակրոտնտեսական հետևանքների ամբողջական գնահատումը։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի խուսափել այն իրավիճակից, երբ սպառումը խթանելու նպատակով իրականացվող քաղաքականությունը երկարաժամկետ հեռանկարում կարող է հակառակ ազդեցություն ունենալ բնակչության իրական բարեկեցության վրա։ Տնտեսության կայունությունը որոշվում է ոչ թե սպառման արագությամբ, այլ այն հիմքով, որի վրա կառուցվում է այդ սպառումը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեր դեմ բաց պшտերազմ է հայտարարվել․ Լավրով Եթե Իրանի հետ համաձայնագիրը հաջող լինի, մենք պատրաստ ենք աստիճանաբար մեղմացնել պատժшմիջոցները․ ՄերցԵՄ-ն կորցրել է 25 միլիարդ եվրո՝ ԱՄՆ-իսրայելական զինվшծ ուժերի և Իրանի միջև պшտերազմի պատճառով․ Ուրսուլա ֆոն դեր ԼայենՈւժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը տեսանյութ է հրապարակել Սամվել Կարապետյանի հետ թիմի հանդիպումիցԶրույց Պահեստազորի սպաների միության ներկայացուցիչների հետ՝ հույսի, միասնության և այն փոփոխությունների մասին, որ Սամվել Կարապետյանն է բերելու. Նարեկ ԿարապետյանԱմեն ինչը փաստերով կներկայացվի մայիսին․ Արշակ Կարապետյան Իշխանությունը մաքրում է ցեղասպան թուրքի անունը. Էդմոն ՄարուքյանԵթե այս իշխանությունը մնա, թոշակի անցնելու տարիքը բարձրանալու է․ Հրայր ԿամենդատյանՀայաստանի 1000 խոշորագույն հարկատուները․ ովքեր են առաջատարները Խոստացված պայքարը կոռուպցիայի դեմ տապալվեց, գազի գինն էլ չնվազեց․ Արմեն ՄանվելյանԲելլա Բաբախանյանը ահազանգում է՝ ադրբեջանցիները հայ հոգևորականների սքեմը հագել, ծաղրում են ցեղասպանվածների հիշատակը Այս իշխանությունը յուրաքանչյուր քաղաքացու կյանքը մեկ դրամ է գնահատում․ Արեգ ՍավգուլյանԵրկու ուղերձ, մեկ գնահատական. ԱՄՆ և ՌԴ նախագահների տարբերությունը Ամբողջ հայ ազգը գիտի, որ դուք ընկալելիության հետ կապված բավականին լուրջ խնդիրներ ունեք. Ալիկ ԱլեքսանյանԲռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ Թուրք-ադրբեջանական ծաղր՝ Հայոց ցեղասպանությանը ԵՄ-ն ստիպված կլինի նոր վարկ վերցնել Ուկրաինայի համար 2027 թվականին. WSJ Վարչախմբի էժանագին քայլը ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու 2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից վտարեց ավելի քան 100,000 հայի՝ շարունակելով ցեղաuպանական արշավը, որը սկսվել էր ավելի քան 100 տարի առաջ․ Նյու Յորքի քաղաքապետ Աճառյան փողոցում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Պատշգամբի էլեկտրակայան. Pii Energy-ն ներկայացրել է տան էներգետիկ համակարգը՝ 1.2 կՎտ հզորությամբ միացվող արևային վահանակներով Ռուսաստանից դժգոհում են ԵՄ նոր առաքելության կապակցությամբ Ի՞նչ ուղերձ է փորձում փոխանցել մեր ժողովրդին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը. Էդմոն ՄարուքյանԱյս իշխանությունը տապալված է, նրանց նպատակը չիրականացավ․ Մենուա ՍողոմոնյանԸմբշամարտի ԵԱ․ այսօր մրցագորգ դուրս կգան Հայաստանի չորս ազատ ոճային ըմբիշներ Զելենսկին առաջին անգամ ժամանել է Ադրբեջան և Գաբալայում հանդիպել Ալիևի հետ Այսօր Հայաստանում հստակ քայլերով ձևավորվում է պետության nչնչացմանը ծառայող հասարակական մոդել․ Վահե Հովհաննիսյան Մեր ամեն մի եթերը հանրահավաք է. Էդմոն ՄարուքյանՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՄեր պարտքն է ամեն օր ներդնել մեր ուժն ու հնարավորությունները, որպեսզի ապագա սերունդներին փոխանցենք ավելի բարեկեցիկ և կայուն հայրենիք. Գ. ԾառուկյանՊետշահերի պաշտպանության շրջանակում կնքված հաշտության համաձայնությամբ՝ ՀՀ-ին կվերադարձվեն Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը Ջահերի լույսի ներքո՝ հիշողությունից մինչև դիմադրություն «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանի հարցազրույցը Եվրախորհրդարանում Ջահերի լույսի տակ հնչած քաղաքական ուղերձը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Մենք միշտ կանգնած ենք լինելու մեր Սուրբ Եկեղեցու կողքին, հիշելու ենք մեր պատմությունը և պաշտպանելու ենք մեր ազգային ինքնությունը. Նարեկ ԿարապետյանՄիջազգային էներգետիկական գործակալությունը զգուշացրել է ՀԲԳ շուկայի լարվածության մասին մինչեւ 2027թ.Apple-ը մշակում է վեց նոր կատեգորիաների ապրանքներՌուսաստանը եւ Ուկրաինան պատրաստում են գերիների նոր փոխանակում Թուրքը վախկոտ է, իսկ մեզ համախմբվածություն է պակասում այսօր.«Համահայկական ճակատ»-ի անդամ, ազգությամբ եզդի համարձակ կնոջ խոսքը` ուղղված հայ ազգինԵՄ առաջնորդները սկսել են ՌԴ-ի դեմ պատժամիջnցների 21-րդ փաթեթի նախապատրաստումը. ԿալասԷդմոն Մարուքյանի ելույթը «Ընտրության Ժամը» թողարկմանըԼավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստների տասնյակը պատմության մեջ Մեծ եղեռնը հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի դարավոր երազանքի թուրքական բարբարոս պատասխանն է , այ խաբեբա․ Հրայր Կամենդատյան Ցավոք այժմ ևս ունենք պառակտում, ունենք նույնիսկ անկախության հռչակագրի պատգամներից խուսափում, բայց ուժեղ ու համախմբված Հայաստանի հույսը վերականգնվում է. Արամ ՎարդևանյանԻնդիանա Ջոնսին արժանի առեղծված. գիտնականը պնդել է, որ «Ուխտի տապանը» կարող է հայտնաբերվել նոր տեխնոլոգիաների միջոցով Ասում են, պատմութունը նորից ու նորից կրկնվում է, եթե ժողովուրդը դասեր չի քաղում ու չի ընտրում ուժեղ լինելու ճանապարհը. Գոհար Ղումաշյան21-րդ դարում մեր ամենամեծ վտանգը բնավ թուրքը չէ, այլ թուրքահպատակ հայի տեսակը՝ ազգային իմունիտետը ներսից քայքայող ու սեփական պատմությունն ու ինքնությունը ջանասիրաբար խմբագրող․ Լիլիա ՇուշանյանՕսմանյան կայսրության հայերը կյանքից զրկվել են Առաջին համաշխարհային պшտերազմի դժվարին պայմաններում. Էրդողան