Հայերեն
2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն 

Դավիթ Մաթևոսյանին կհուղարկավորեն Եռաբլուրում

Հասարակություն

Ռազմի դաշտում հայրենիքի պաշտպանի իր պարտքը կատարելիս զոհվեց հայտնի քաղաքական գործիչ, ազատամարտիկ Դավիթ Ղեւոնդի Մաթեւոսյանը։

Դավիթ Մաթեւոսյանը ծնվել է 1960 թվականի մարտի 19-ին Մեղրիի շրջանի Կարճեւան գյուղում։ Բարձրագույն կրթությունն ստացել է Երեւանի գյուղատնտեսական ինստիտուտում՝ հիդրոինժեների մասնագիտությամբ։ Աշխատանքային գործունեությունն սկսել է Ագարակի հանքաշինական վարչությունում, Մեղրիի կոմերիտմիության շրջկոմում, ապա՝ 1985 թվականին նշանակվել է Կարճեւանի խորհրդային տնտեսության տնօրեն։ Նա եղել է առաջին պաշտոնյան, որը մեծ ռիսկի դիմելով, դեռեւս Հայաստանի անկախությունից առաջ, խորհրդային տնտեսության հողատարածքը որպես սեփականություն բաժանել է գյուղացիներին, ինչի համար խորհրդային իշխանությունները նրան պատժի են ենթարկել։

1992-1995 թվականներին աշխատել է որպես Մեղրիի ոստիկանության շրջանային բաժնի պետ։ Ղարաբաղյան շարժման առաջին օրերից Դավիթը դրա ակտիվ մասնակիցն էր, կազմակերպիչը, Շարժման, ապա` ՀՀՇ տեղական մարմինների հիմնադիրը եւ ղեկավարը։

1989-1990 թվականներին, սահմանների պաշտպանության խնդրի առաջացման շրջանում նա զբաղվել է տեղի երկրապահ ջոկատների կազմակերպմամբ։ Ղեւոնդ Հովհաննիսյանի հետ միասին ղեկավարել է ինքնապաշտպանության գործը՝ ինչպես Նախիջեւանի, այնպես էլ Ադրբեջանի Զանգելան շրջանի հետ սահմաններում։

1995-1999թթ. Դավիթ Մաթեւոսյանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր էր։ 1996թ. նշանակվել է Սյունիքի փոխմարզպետ։ 1998թ. մարտին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի կազմում հրաժարական էր ներկայացրել փոխմարզպետի պաշտոնից։

1999 – 2000 թվականներին աշխատել է որպես Հայաստանի անտառային տնտեսության տնօրեն։

Դավիթ Մաթեւոսյանը երբեք չհաշտվեց այն իրականության հետ, որը հաստատվեց 1998-1999 թվականներից հետո։ Նրա ակտիվ քաղաքական գործունեությունը 1999 թվականից «Արմատ» ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն հասարակական կազմակերպության, ապա 2006 թվականից` նույն հիմքի վրա ստեղծված «Այլընտրանք» հասարակական-քաղաքական շարժման շրջանակներում էր, որոնց հիմնադիր անդամներից էր ինքը։

2007 թվականի աշնանից ծավալված համաժողովրդական շարժման առաջին շարքերում եւս կենտրոնական դեմքերից էր Դավիթ Մաթեւոսյանը՝ որպես հանրահավաքների կազմակերպիչ, ամենապատասխանատու գործերի ու նախաձեռնությունների իրականացնող։ Նա 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում Առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի 10 անդամներից մեկն էր։ Մարտի 1-ի ոճրագործ բռնարարքի օրը հարյուրավորների հետ ձերբակալվեց նաեւ Դավիթը եւ, ինչպես մյուսները, ապօրինի դատապարտվեց տեւական ազատազրկման՝ 100-ից ավելի քաղբանտարկյալների հետ միասին։

2009 հունիսին թվականին համաժողովրդական շարժման ջանքերով կալանքից ազատվելուց հետո նա նույնպիսի ակտիվությամբ եւ նվիրումով շարունակեց պայքարը Հայ Ազգային Կոնգրեսի շարքերում՝ որպես նրա ղեկավար մարմնի անդամ։ Իր եւ մյուս քաղբանտարկյալների արդարացման գործը նրա նպատակներից մեկն էր։ Եվրոպական դատարանի եւ Հայաստանի Վճռաբեկ դատարանի որոշումներով նա մոտ մեկ տարի առաջ արդարացվեց։

Իր կյանքի էական մասը որպես երկրապահ, զինվոր ապրած Դավիթ Մաթեւոսյանը խաղաղության համոզված ու անխոնջ մարտիկ էր։ Նրա բազմաթիվ քաղաքական, հրապարակախոսական հոդվածները լայն լսարան ունեին՝ ոչ միայն շնորհիվ իր սուր մտքի, շիտակության ու համարձակության, այլեւ՝ յուրատեսակ գեղեցիկ լեզվի։

Հայ Ազգային Կոնգրեսը խոր կսկիծով սգում է բոլորի կողմից շատ սիրված Դավիթ Մաթեւոսյանի մահը, կիսում նրա ընտանիքի անդամների, բարեկամների ծանրագույն վիշտը։

Դավիթ Մաթևոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր` Մեղրիի տարածաշրջանի Կարճևան համայնքի Սբ. Աստվածածին եկեղեցում, ժամը 17.30-20.00-ին, վաղը` Երևանում` Մարաշի Սբ. Աստվածածին եկեղեցում, ժամը 17.30-20.00-ին: Հուղարկավորությունը` հոկտեմբերի 25-ին, ժամը 11-ին Եռաբլուրում:

Հայ Ազգային Կոնգրես

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Եթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր ԿամենդատյանԵս հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանՍամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ ԳևորգյանUcom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա Կոստանյան