Խաղաղ Հայաստանում գիրք նվիրելը հանցանք է. Փաշինյանը կատարում է Ալիևի և Էրդողանի պահանջները. Էդմոն Մարուքյան
ՔաղաքականությունԱյս հաղորդման ընթացքում քննարկել ենք Նիկոլ Փաշինյանի վարչախմբի հերթական հարվածը հայկական ինքնությանն ու պատմական հիշողությանը, որի թիրախում այս անգամ հայտնվել է Ծիծեռնակաբերդ ի տնօրենը՝ ԱՄՆ փոխնախագահին Արցախի մասին գիրք նվիրելու «հանցանքի» համար։
Վերլուծել ենք, թե ինչպես է սեփական պատմությանն ու իրավունքներին հավատարիմ մնալը պաշտոնական Երևանի կողմից որակվում որպես «սադրանք» և ինչու է իշխող ուժը գիտնականներից ու մտավորականներից պահանջում բացարձակ հնազանդություն Անկարայի և Բաքվի կողմից թելադրվող օրակարգին։
Անդրադարձել ենք այն մտահոգիչ իրողությանը, որ Հայաստանի գործող ղեկավարն այսօր փաստացի հանդես է գալիս որպես Ալիևի և Էրդողանի շահերի գլխավոր պաշտպանը երկրի ներսում՝ լռեցնելով ցանկացած ձայն, որը փորձում է տեր կանգնել հայկական ճշմարտությանն ու ազգային արժանապատվությանը։
Մանրամասն քննարկել ենք նաև Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը հեռացնելու և ցեղասպանության զոհերի «ցուցակագրման» վտանգավոր նախաձեռնությունները, որոնք նպատակ ունեն հիմնահատակ քանդել հայկական պետականության հիմքերը։