Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակալվել է
ՀասարակությունԱրարատի մարզի պարեկները մարտի 14-ին՝ գիշերային ծառայության ժամանակ, Երևան-Մեղրի ճանապարհին՝ Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, անկանոն վարելու համար կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի մեքենան:
Երևանի բնակիչ 50-ամյա վարորդը սթափության վիճակի զննություն չանցնելու համար փորձել է կաշառել պարեկներին: Նա ձերբակալվել և մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին:
«Տոյոտան» տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին։