Հայերեն
Հունիսի 14-ին կունենանք իդեալական տվյալներ. այո՛, տեխնիկական սխալներ եղել են. ԿԸՀ նախագահ Հայաստանում ընտրություններն անցել են աննախադեպ ճնշnւմների ներքո. Զախարովա ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ» Ինչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ» ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել ԿԸՀ-ն ամփոփել է 1964 տեղամասերի արդյունքները Արման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումով Ահազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության 

Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շատերին, այդ թվում՝ լրագրողներին հաճախ են հարցնում ՝ բա վերջն ի՞նչ է լինելու։ Հավատացեք՝ մենք չունենք այդ հարցի պատասխանը։ Կարող ենք ընդամենը վտանգների մասին խոսել, վերլուծել՝ հիմնվելով փորձագետների հետ զրույցների վրա, բայց որևէ մեկս չենք կարող ասել, թե վերջն ինչ է լինելու։ Երբ այս հարցին պատասխանել չես կարողանում, մարդիկ այս շրջանում հարցնում են՝ լավ, բա ո՞ւմ ընտրենք։ Պատասխանատվություն է ինչ-որ մեկին ասել, թե նա ում ընտրի։ Ես, օրինակ՝ ունեմ «ում չընտրել» հարցի պատասխանը։

Ուզում եմ ամեն առավոտ արթնանալ ոչ թե տագնապի զգացումով, ինչպես դա լինում է վերջին տարիներին, այլ հանգիստ մտքով ու հոգով։ Ոչ թե առաջին գործողությունս լինի ստուգել լրահոսը՝ պարզելու՝ սահմանները խաղաղ են, թե ոչ, այլ զբաղվել առօրյա գործերով։ Ուզում եմ Հայաստանում իշխանության լինի քաղաքական ուժ կամ գործիչ, որն իրական, արժանապատիվ, հողեղեն, այլ ոչ թե թղթի վրա գրված ու հեղհեղուկ խաղաղություն կբերի մեր հայրենիքին։ Չեմ ուզում, որ օրերից մի օր իմ երկրի ղեկավարը՝ իր չընտրվելու վախից, սպառնա սեփական ժողովրդին հնարավոր պատերազմով։ Հակառակը՝ կայուն հոգեվիճակով այնպիսի ղեկավար լինի, որը կհեռանա այն պահին, երբ կհասկանա՝ այլևս չի կարողանում գլուխ հանել այն շիլաշփոթից, որն, ի դեպ, ինքն է եփել։ Ուզում եմ կայուն և ամուր տնտեսություն, որ էկոնոմիկայի նախարարը հպարտությամբ խոսի ստեղծված աշխատատեղերի, ոչ թե գառնուկներ ծնած ոչխարների մասին։

Ուզում եմ իշխանություն, որը կկարողանա ամուր, առանց սեթևեթանքների հարաբերություններ ունենալ հարևանների և աշխարհի տարբեր երկրների հետ, հարաբերություններ, որոնք հիմնված կլինեն փոխադարձ հարգանքի ու շահավետ համագործակցության վրա, որտեղ գերակա կլինի իմ հայրենիքի շահը, իսկ զիջումները չեն լինի պարտադրված, վախի ազդեցության ներքո, այլ փոխադարձ պայմանավորվածությամբ՝ եթե ես զիջում եմ մի հարցում, դու էլ նույնը պետք է անես։ Իշխանություն, որն անտարբեր չի լինի հարևան երկրում բռնկված պատերազմի հանդեպ։ Իրանում պատերազմ է, իսկ մեր «ուրախ ավտոբուսը» չի դադարեցնում իր ընթացքը։ Գոնե պատերազմի առաջին օրերին մեր երկրի իշխանություններն իրենց վարքագծով պետք է ցույց տային զուտ մարդկային աջակցություն հարևան երկրին։ Չէ որ տարիներ առաջ, երբ շենքում մարդ էր մահանում, մեր ծնողները հրահանգում էին՝ հեռուստացույցի ձայնը ցածրացրեք, մի աղմկեք, ձեզ զուսպ պահեք, հարգեք ուրիշի վիշտը, որ վաղը նա էլ ձերը հարգի։ Իսկ վաղը մեր հարևան Իրանը կհարգի՞ մեր վիշտը, կաջակցի՞ մեզ։ Դժվարանում եմ ասել։

Չեմ ցանկանում, որ զոհված զինծառայողի մասին «Փաստի» պատրաստած նյութն ընթերցելուց հետո նրա մայրիկն ինձ գրի՝ կարծես գնացել եմ Արցախ, երեխուս շիրիմը տեսել։ Ներսումդ գոհունակություն ես ունենում, որ կարողացել ես մոր ապրումները փոխանցել թղթին, բայց չես ուզում, որ այլևս լինեն մայրեր ու հայրեր, որոնք հնարավորություն չեն ունենալու իրենց զավակներին այցելելու, որովհետև կա մեկը, որն ասում է՝ Արցախը Ադրբեջան է և վերջ։

Մեզ հաճախ են հարցնում՝ ինչո՞ւ եք միայն քննադատում, լավ բան չեն արե՞լ այս իշխանությունները։ Լավ բա՞ն։ Պատերազմներում անմահացած հարյուրավոր տղաներ չունեն մահվան օր։ Որպես մահվան օր են նշում վերջին հեռախոսազրույցի օրը։ Հարյուրավորները չունեն շիրիմներ, մինչ օրս համարվում են անհետ կորած, ընդ որում՝ շատերի դեպքում տարբեր պատմություններ հուշում են, որ նրանք զոհվել են։ Հարյուրավոր տղաներին մայրերը չեն կարող անգամ ծաղիկ տանել, նրանք մնացել են Արցախում։ Ամենասարսափելին՝ շատերի մայրերը տեսել են կադրերը, թե ինչպես է թշնամին իրենց որդիների գերեզմանները քանդում։ Հարյուրավոր ծնողներ ստիպված են եղել վերահուղարկավորել իրենց որդիների մասունքները, մի դեպքում՝ շփոթմունք է եղել, և նրանց այլ զինծառայողի մասունքներ են փոխանցել, մյուս դեպքում՝ ԴՆԹ հետազոտությունների արդյունքում ի հայտ են եկել արդեն հուղարկավորված տղաների մասունքներ։ Հարյուրավոր ընտանիքներ չեն կարողացել մի վերջին անգամ համբուրել իրենց որդիներին ու ամուսիններին, եղբայրներին ու հայրերին։ Կարոտ են մնացել անգամ դրան։

Մենք կարող էինք խոսել դիվանագիտության, տնտեսության, գյուղատնտեսության, կրթության և մյուս ոլորտներում այս իշխանությունների գրանցած անհաջողությունների, ձախողումների մասին։ Բայց դուք դրանց մասին առանց մեզ էլ գիտեք։ Չէ, լավ չենք ապրում վերջին տարիներին, շարունակվող գնաճը և միայն թղթի վրա առկա տնտեսական աճը՝ վկա։ Մարդիկ կորցնում են իրենց այգիները մշակելու հնարավորությունը կա՛մ վարելահողերի՝ թշնամու վերահսկողության տակ անցած լինելու, կա՛մ օր օրի թանկացող պարարտանյութերի, գյուղատնտեսական տեխնիկայի և այլնի պատճառով։ Դպրոցներ են փակվում սահմանամերձ համայնքներում։ 229 դպրոց։ Դա ուղիղ հարված է բոլոր այն՝ հիմնականում գյուղական համայնքներին, որտեղ դրանք փակվում են։ Հերթական դատարկված գյուղերն ենք ունենալու։ Մի իրականության մեջ ենք ապրում, երբ երկրի ղեկավարն ու այլ պաշտոնյաներ թիրախավորում են Եկեղեցին, ազգային արժեքները, ծաղրում են հայրենասիրությունը, փոխում են Սահմանադրությունը, ուրանում են Ցեղասպանության զոհերին։ Սա լավ ապրել չէ, սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նոր ընտրակեղծիքներն եկան. Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները հունիսի 10-ին Նիկոլները երբեք ժողովրդավարական ճանապարհով չեն հրաժարվի իշխանությունից․ Մետաքսե Հակոբյան Հունիսի 14-ին կունենանք իդեալական տվյալներ. այո՛, տեխնիկական սխալներ եղել են. ԿԸՀ նախագահ Ես զգուշացնում եմ, որ դատական հայցեր են ներկայացվելու բոլոր նրանց դեմ, ովքեր կփորձեն խաղալ մեր բարի համբավի հետ. Իվետա Տոնոյան Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը Չինաստանի ԱԳՆ-ն դատապարտել է ԵՄ-ի՝ հակառուuական պատժամիջnցների նոր փաթեթի ծրագրերը Իշխանության ներքին տեղաշարժերը․ ովքե՞ր են հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հունիսի 11-ինՀատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ Ընդդիմությունը գիշերը պետք է ասեր, որ Փաշինյանը պարտվել է. Ավետիք Չալաբյան Հայաստանում ընտրություններն անցել են աննախադեպ ճնշnւմների ներքո. Զախարովա Հարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանՉինաստանում հաջողությամբ արձակվել է կապի արբանյակներ տեղափոխող Zhuque-2E Y6 հրթիռըBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 93,44 դոլարիԻշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացվածՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի «փոքրիկ» ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն ԱսլանյանՌուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխՈւժեղ Հայաստանը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10. Հովհաննես ԻշխանյանՌուսական կողմը կորցնում է իր նախկին հեղինակությունը Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում. ԶելենսկիԻսրայելը դադարեցրել է hարվածները Իրանին, բայց կպատասխանի նրա ցանկացած նոր hարձակման. ՆեթանյահուՎերցնել, թե չվերցնել մանդատները․ ի՞նչ պետք է անի ընդդիմությունըՄենք լիովին գիտակցում ենք հարյուր հազարավոր քաղաքացիների ձայնի, կամքի և սպասելիքների կարևորությունը. Արթուր ԴանիելյանԶինվորների քվեարկության ժամանակ խախտումները արձանագրած լրագրողին անմիջապես կանչել են վարժական հավաքի 2026թ․ ՀՀ ԱԺ համապետական ընտրությունների արդյունքում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որոշ ընտրատեղամասերում հավաքել է ձայներ. Էդմոն ՄարուքյանԳագիկ Ծառուկյանը տիկնոջ հետ վաղօրոք պլանավորած 2-3 օրյա այց ուներ՝ խիստ անձնական ու ընտանեկան նպատակներով․ Տոնոյան ՍԴ ենք դիմելու. մանդատներ վերցնել-չվերցնելու որոշումը պետք է լինի միասնական. Իշխան Սաղաթելյան Հետընտրական խնդիրների, հիասթափության և պայքարի շարունակականության մասին. Արմեն Մանվելյան Ես, Արշակ Կարապետյանս, պատրաստ եմ ցանկացած պայքարի հանուն Հայաստանի Հանրապետության Նվիրվում է ընտրակեղծարար Նիկոլին ու Վահագին. Էդմոն ՄարուքյանՀՃԿ ղեկավար, ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանի հայտարարությունըԶՊՄԿ-ում արյունատվության ակցիաները վաղուց դարձել են կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր նախաձեռնություններից մեկըՊերովսկիտի առաջընթաց. Գիտնականները ստեղծել են պերովսկիտային արևային մարտկոց 26.25% արդյունավետությամբ և 24,000 ժամ կյանքի տևողությամբ Եթե ՔՊ-ի 8 պատգամավոր փոխի որոշումը, Փաշինյանը կկորցնի աթոռը. Նարեկ ԿարապետյանԱնհրաժեշտ է ընտրությունների արդյունքները վիճարկել ՍԴ-ում. «Հայաքվե»