Հայերեն
Շնորհավորական ուղերձ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից ` փոփոխության սերնդին Փաշինյանի թիրախում «Բարգավաճ Հայաստանն» է ԵԱՏՄ՞, թե՞ ԵՄ. Հարցը բավական սուր է դրված Փաշինյանը փորձում է նվազեցնել ընտրություններին մասնակցողների թիվը Իրար համբալ ասելով չենք կարող այս հարցերը լուծել. Մարուքյան Արևը կդառնա էլեկտրաէներգիայի գլխավոր աղբյուրն աշխարհում մինչև 2032 թվականը Համատարած վախի մթնոլորտն ու ընտրությունները. Էդմոն Մարուքյան Այս փոքրիկ խմբակը վաղուց հատել է քաղաքական ու բարոյական բոլոր կարմիր գծերը․ Նաիրի Սարգսյան Դիմակավորված խուզարկություններ ընդդիմության դեմ․ նախընտրական ճնշումների նոր փուլ․ ԲՀԿ Ուղիղ հեռարձակում․ Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հանդիպումը խմբագիրների հետ «Մասնակցի՛ր ընտրություններին. Եթե դու չես գնում ընտրության, Քո ապագան որոշում է ընտրության գնացողը». Գոհար Մելոյան Փոփոխությու´ն հնարավոր է միայն Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Տիգրան Աբրահամյան 

Դեսանտային գործողությունները և պարսից ծոցում իրանական կղզիների հնարավոր գրավման սցենարները

Քաղաքականություն

Արմեն Այվազյան
ռազմական պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտոր

Մերձավոր Արևելքի տարածաշրջան ամերիկյան ծովային հետևակի լրացուցիչ ստորաբաժանումների, 82-րդ օդադեսանտային դիվիզիայի մասերի, ինչպես նաև հատուկ նշանակության ուժերի էլիտար ջոկատների տեղափոխման պայմաններում (տարբեր գնահատականներով՝ ընդհանուր մինչև 10 հազար մարդ) փորձագիտական և լրատվական միջավայրում կրկին ակտիվացել են Պարսից ծոցում իրանական կղզիների հնարավոր գրավման սցենարների քննարկումները։ Առաջին հերթին խոսքը վերաբերում է այն կղզիներին, որոնք հանգուցային կետեր են և կարևոր նշանակություն ունեն ինչպես էներգետիկ ենթակառուցվածքների համար (նախևառաջ՝ Խարգ), այնպես էլ տարածաշրջանի ծովային հաղորդակցությունների համար (Լարակ, Քեշմ, Աբու Մուսա, ինչպես նաև Մեծ և Փոքր Թումբերը)։

Սակայն հարցը ոչ թե նման գործողության սկզբունքորեն հնարավոր լինելն է, այլ այն, թե ինչ պայմաններում այն կարող է հաջողությամբ իրականացվել, և արդյոք այն չի վերածվի հարձակվող կողմի համար չափազանց ծախսատար և ռազմաքաղաքական առումով ծայրահեղ ռիսկային ձեռնարկի։ Այս հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է դիմել XX–XXI դարերի մի շարք խոշոր դեսանտային գործողությունների պատմական փորձին։

Դեսանտը որպես պատերազմի գործիք․ պատմության դասերը

Երկրորդ համաշխարհային պատերազմի և ավելի ուշ ժամանակների դեսանտային գործողությունների փորձը ցույց է տալիս, որ դրանց հաջողությունը երբեք չի որոշվել որևէ մեկ գործոնով՝ ո՛չ զորքերի թվով, ո՛չ անակնկալով, ո՛չ էլ նույնիսկ կրակային հզորությամբ, թեև դրանցից յուրաքանչյուրը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ։ Խոսքը միշտ վերաբերում է պայմանների բարդ համակարգին, որոնցից թեկուզ մեկի խախտումը կարող է վտանգի տակ դնել ամբողջ գործողությունը։

Հատկանշական է, որ նույնիսկ ամենահայտնի և ձևականորեն հաջողված դեսանտները հաճախ գտնվել են ձախողման եզրին։

Այսպես, 1941 թ. մայիսին Կրետեի գրավման գերմանական գործողությունը դարձավ պատմության մեջ ռազմավարական օդադեսանտի առաջին փորձը։ Օրվա ընթացքում և խիտ կրակի տակ իրականացված պարաշյուտային վայրէջքների ընթացքում գերմանական ստորաբաժանումները արդեն առաջին ժամերին կրեցին ծանր կորուստներ․ մի շարք ստորաբաժանումներում առաջին օրվա կորուստները հասնում էին 30–40 տոկոսի, իսկ ընդհանուր կորուստները կազմեցին մոտ 6 հազար սպանված և վիրավոր։ Գործողության ելքը վճռվեց կարևոր հանգույցի՝ Մալեմեի օդանավակայանի գրավմամբ, որը հնարավորություն տվեց արագ համալրումներ հասցնել։ Այսպիսով հաստատվեց հիմնարար սկզբունքը՝ դեսանտը կենսունակ է միայն այն դեպքում, երբ այն կարող է մեկուսացված գործողությունից արագ դառնալ լայնածավալ հարձակողական համակարգի բաղկացուցիչ տարր։

Բոլորովին այլ, սակայն ոչ պակաս ցուցադրական օրինակ է 1943 թ. նոյեմբերին Տարավայի ճակատամարտը։ Այստեղ ամերիկյան ծովային հետևակը բախվեց, թվում էր, սահմանափակ խնդրի՝ մոտ 3 կմ² մակերես ունեցող փոքր ատոլի գրավմանը։ Սակայն մակընթացությունների սխալ գնահատումը, հակառակորդի պաշտպանության թերագնահատումը և նախնական կրակային նախապատրաստության անբավարարությունը հանգեցրեց նրան, որ դեսանտը ստիպված էր հարյուրավոր մետրեր հաղթահարել խիտ կրակի տակ։ Արդեն առաջին օրը կորուստները շատ մեծ էին (որոշ գնահատականներով՝ ավելի քան 1000 սպանված), իսկ երեք օրում ընդհանուր կորուստները կազմեցին մոտ 3200 սպանված և վիրավոր, այն դեպքում, երբ մոտ 4500 հոգանոց ճապոնական կայազորը գրեթե ամբողջությամբ ոչնչացվեց։ Գործողությունը ավարտվեց հաջողությամբ, սակայն վճարվեց այնքան բարձր գին, որ Տարավան պատմության մեջ մնաց որպես չափազանց թանկ, գրեթե պյուռոսյան հաղթանակի օրինակ։

Տարավայի հակադրություն է համարվում 1944 թ. հունիսին Նորմանդիայում դաշնակիցների ափհանումը։ Սակայն այստեղ ևս հաջողությունը պայմանավորված էր ոչ այնքան հենց վայրէջքով, որքան ռեսուրսների աննախադեպ կենտրոնացմամբ, խաբկանքի լավ մշակված համակարգով և, ամենակարևորը, հստակ կազմակերպված մատակարարմամբ։ Միայն առաջին օրը դաշնակիցները կորցրին մոտ 10 հազար մարդ՝ սպանված, վիրավոր և անհետ կորած, ընդ որում «Օմահա» հատվածում իրավիճակը առաջին ժամերին մոտ էր գործողության ձախողմանը։ Սակայն ափ դուրս գալուց հետո դաշնակիցները կարողացան անընդհատ ավելացնել իրենց ուժերը․ մի քանի շաբաթվա ընթացքում Ֆրանսիա տեղափոխվեց ավելի քան մեկ միլիոն զինվոր և հարյուր հազարավոր միավոր տրանսպորտային միջոց ու զինտեխնիկա։ Հաղթանակը հնարավոր դարձավ ոչ այնքան դեսանտի շնորհիվ, որքան անմիջապես այդ ուժի միջոցով լայնածավալ հարձակողական գործողություն ծավալելով։

Խաղաղօվկիանոսյան ռազմաճակատում Տարավայից հետո Իվոձիմայի (1945 թ. փետրվար–մարտ) և Օկինավայի (1945 թ. ապրիլ–հունիս) ճակատամարտերը ցույց տվեցին արդեն այլ օրինաչափություն։ Ճապոնական բանակը հրաժարվեց դեսանտը հենց ափին ոչնչացնելու փորձերից և անցավ խորքային, էշելոնավորված պաշտպանության։ Արդյունքում, նույնիսկ ամերիկյան ուժերի բացարձակ գերազանցության պայմաններում, դեսանտային գործողությունները վերածվում էին երկարատև և չափազանց հյուծիչ արյունալի մարտերի։

Հատուկ տեղ է զբաղեցնում 1945 թ. օգոստոսին Կարմիր բանակի իրականացրած Մանջուրիայի (հյուսիս-արևելյան Չինաստան) ռազմավարական հարձակողական գործողությունը։ Այստեղ խորհրդային դեսանտները գործեցին բոլորովին այլ պայմաններում՝ ընդհանուր արագ հարձակման ֆոնին, երբ մեկ միլիոնանոց ճապոնական Կվանտունյան բանակի պաշտպանությունը արագորեն կազմալուծվում էր։ Մի քանի շաբաթվա ընթացքում Կարմիր բանակը առաջացավ հարյուրավոր կիլոմետրեր Մանջուրիայի խորքը՝ տալով ընդամենը 10–12 հազար սպանված, ինչը համեմատաբար քիչ է նման ծավալի գործողության համար։ Այս պայմաններում դեսանտը հանդես էր գալիս ոչ թե որպես բեկման կամ հենադաշտի գրավման գործիք, այլ որպես հակառակորդի ընդհանուր փլուզումը արագացնող միջոց։

Վերջապես, ժամանակակից փորձը՝ Գոստոմելի Անտոնով օդանավակայանի համար մղված մարտը (2022 թ. փետրվարի 24-ից ապրիլի 2-ը), ակնհայտորեն ցույց տվեց օդադեսանտի կիրառման սահմանները ժամանակակից ՀՕՊ համակարգերի և կրակային միջոցներով հագեցած մարտադաշտի պայմաններում։ Չնայած դեսանտի սկզբնական տակտիկական հաջողությանը, ռուսական ուժերը արդեն մոտենալու փուլում կրեցին զգալի կորուստներ՝ թե՛ ուղղաթիռների, թե՛ անձնակազմի մեջ (տարբեր գնահատականներով՝ 2–4 ուղղաթիռ խոցվեց կամ վնասվեց), իսկ օդանավակայանը հրետակոծվեց և դարձավ ոչ պիտանի ծանր տրանսպորտային ինքնաթիռների լիարժեք ընդունման համար։ Արդյունքում հիմնական խնդիրը՝ ուժերի արագ և անընդհատ կուտակումը, այդպես էլ չլուծվեց։

Դեսանտային գործողությունների օրինաչափությունները

Այս օրինակների համադրությունը թույլ է տալիս բացահայտել մի շարք կայուն օրինաչափություններ։

Առաջին՝ դեսանտը միշտ խիստ խոցելի է վայրէջքի պահին և հիմնական ուժերից ժամանակավոր մեկուսացման շրջանում։
Երկրորդ՝ դրա հաջողությունը որոշվում է ոչ այնքան ափհանմամբ կամ բարեհաջող վայրէջքով, որքան ուժերի արագ կուտակման և անխափան մատակարարման կազմակերպման կարողությամբ։
Երրորդ՝ օդում և ծովում գերակայությունը անհրաժեշտ, բայց ինքնին ոչ բավարար պայման է․ այն պետք է ուղեկցվի հակառակորդի ՀՕՊ համակարգերի, հրթիռային միջոցների, հրետանու և այլ կրակային դիրքերի ճնշմամբ։
Չորրորդ՝ հակառակորդի պաշտպանության անհամարժեք գնահատումը գրեթե անխուսափելիորեն հանգեցնում է ծանր կորուստների։

Այս դասական գործոններին XXI դարում ավելացել են նորերը։ Ժամանակակից մարտադաշտը դարձել է գրեթե լիովին թափանցիկ և տեսանելի անօդաչու համակարգերի և արբանյակային հետախուզության շնորհիվ՝ եթե, իհարկե, պաշտպանվող կողմը կամ նրա դաշնակիցներն ունեն նման կարողություններ։ Ռազմանավերը և տրանսպորտային ավիացիան, հատկապես ուղղաթիռները, խոցելի են հեռահար հրթիռների համար, իսկ էժան անօդաչուները կարող են ծանրաբեռնել նույնիսկ զարգացած ՀՕՊ համակարգերը։ Այսպիսով, դեսանտը խոցելի է ոչ միայն ափին, այլև դեռևս մոտենալուց շատ առաջ։

Պարսից ծոց․ առանձնահատուկ պայմաններ

Այս օրինաչափությունների տեղափոխումը Պարսից ծոցի իրավիճակի վրա թույլ է տալիս կատարել մի շարք սկզբունքային դիտարկումներ։

ԱՄՆ-ը, անկասկած, ունի նշանակալի ռազմատեխնիկական գերազանցություն, այդ թվում՝ օդում գերակայություն հաստատելու կարողություն, սակայն պետք է հատուկ ընդգծել, որ հենց Պարսից ծոցի ջրատարածքում նրա գերակայությունը ծովում վերանում է։ Այստեղ Իրանը կառուցել է անհամաչափ պատասխանների պաշտպանական համակարգ, որը նպատակաուղղված է հենց դեսանտային գործողությունների խափանմանը։ Այն ներառում է հակառազմանավային հրթիռներ, ականապատումներ, շարժական և քողարկված հրթիռային համալիրներ, անօդաչու համակարգեր, ինչպես նաև «մժեղային նավատորմ»՝ բազմաթիվ արագընթաց նավակներ և մոտ երկու տասնյակ փոքր սուզանավեր։

Կարևոր է նաև աշխարհագրությունը։ Կղզիներն ունեն փոքր տարածք, բարդ տեղանք (չհաշված Խարգը) և նախապես պատրաստված պաշտպանական դիրքեր, ինչը կարող է դրանք վերածել յուրատեսակ «իրանական Իվոձիմաների»։ Ջրատարածքի նեղությունը և տարբեր խոցման միջոցներով դրա հագեցվածությունը բարձրացնում են նավերի խոցելիությունը դեռ մոտենալու փուլում։ Կարևոր է հաշվի առնել նաև, որ Իրանի ամբողջ հարավային ծովային սահմանը՝ Պարսից ծոցից մինչև Հորմուզի նեղուց և Օմանի ծոց, ունի մոտ 2250 կմ երկարություն և գրեթե ամբողջ երկայնքով ուղեկցվում է ափամերձ լեռնաշղթայով։ Այլ կերպ ասած՝ Իրանի ամբողջ հարավային ծովային սահմանը հանդիսանում է խոշոր բնական արգելք, որը օբյեկտիվորեն նպաստում է պաշտպանվող կողմին։

Այս պայմաններում դեսանտը անխուսափելիորեն կհանդիպի հրետանու և հրթիռների համակցված կրակային ազդեցության, անօդաչուների հարվածների, շարժական հակատանկային միջոցների և նախապես ամրացված ու քողարկված դիրքերի դիմադրությանը։ Այլ կերպ ասած՝ սա նույնիսկ ոչ թե Տարավա է, այլ Տարավայի և Իվոձիմայի մահացու համադրություն՝ արդեն նոր տեխնոլոգիական մակարդակի վրա։

Հնարավոր սցենարը և դրա սահմանափակումները

Տեսականորեն ամերիկացիների կողմից առանձին կղզիների գրավումը հնարավոր է։ Սակայն դրա համար անհրաժեշտ է մի ամբողջ համալիր պայմանների կատարում՝ ՀՕՊ և հրթիռային համակարգերի ճնշում, կառավարման համակարգի ապակազմակերպում, իրանական կայազորների մեկուսացում և անխափան մատակարարման ապահովում։ Այլ կերպ ասած՝ հարկ կլինի անցկացնել ոչ թե տեղային ռազմագործողություն, այլ շատ ավելի լայն մի ռազմարշավ, որտեղ դեսանտը բաղկացուցիչ մաս է։

Միևնույն ժամանակ, նման ռազմարշավը ինքնին խիստ խնդրահարույց է ինչպես ԱՄՆ-ի առկա ռազմամոբիլիզացիոն հնարավորությունների տեսանկյունից, այնպես էլ այդ երկրի ներքաղաքական և արտաքին քաղաքական ներկաիս իրողությունների պայմաններում։ ԱՄՆ-ը այժմ հազիվ թե ի վիճակի լինի վարել երկարատև լայնամասշտաբ պատերազմ Իրանի նման հակառակորդի դեմ՝ առանց ռեսուրսների լուրջ վերաբաշխման և մոբիլիզացիայի՝ պարտադիր զորակոչի վերահաստատման։ Ընդ որում՝ նման մոբիլիզացիայի քաղաքական կամք և հասարակական համաձայնություն ամերիկյան հասարակությունում գոյություն չունեն։

Ավելին, ի տարբերություն Իրաքի կամ Հարավսլավիայի դեմ իրականացված գործողությունների, Իրանի դեպքում գործ ունենք մի հակառակորդի հետ, որն ունի նշանակալի ռազմական ներուժ, ռազմավարական խորություն և կարողություն՝ տարածաշրջանում հասցնելու ցավոտ անհամաչափ հարվածներ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կենսական ենթակառուցվածքներին։ Այլ կերպ ասած՝ Իրանի տարածքում որևէ դեսանտ կարող է դառնալ ոչ թե առանձին ռազմական գործողություն, այլ լայն տարածաշրջանային պատերազմի պոտենցիալ խթանիչ։

ՆԱՏՕ-ի դաշնակիցների վստահելի աջակցության բացակայությունը, ԱՄՆ-ի ռազմավարական գերծանրաբեռնվածությունը աշխարհի այլ տարածաշրջաններում, ինչպես նաև Պարսից ծոցի գոտում ամերիկյան ռազմական ենթակառուցվածքների խոցելիությունը էլ ավելի են սահմանափակում որոշումների կայացման հնարավորությունները։ Իրանական տարածքի «սահմանափակ» գրավման փորձը կարող է արագ դուրս գալ վերահսկողությունից, քանի որ Իրանի համար պատերազմը կրում է գոյութենական բնույթ։

Եթե նման դեսանտային գործողությունը իրականացվի Իրանի պահպանված հրթիռային ներուժի և խորքային էշելոնավորված պաշտպանության պայմաններում, այն կարող է վերածվել Իվոձիմայի և Օկինավայի նման մաշիչ մարտերի՝ բայց արդեն ժամանակակից տեխնոլոգիաների և տվյալ ռազմաճակատում իրանական ուժերի բազմակի թվային գերազանցության պայմաններում։ Այդ դեպքում ամերիկյան կորուստները կարող են լինել հսկայական, իսկ ռազմավարական արդյունքը՝ խիստ սահմանափակ։

Եզրակացություն

Պատմական փորձը թույլ է տալիս հանգել միանգամայն հստակ եզրակացության․ դեսանտային գործողությունները հաջողվում են այն դեպքում, երբ դրանք կիրառվում են արդեն ձեռք բերված առավելության ավարտման նպատակով, և դառնում են չափազանց վտանգավոր՝ երբ դրանցից ակնկալվում է վճռորոշ բեկում մտցնել պատերազմում։

Հետևաբար, Պարսից ծոցում իրանական կղզիների գրավումը կարող է արդյունավետ լինել միայն այն դեպքում, եթե Իրանի պաշտպանական համակարգը մինչև դեսանտավորումն արդեն էապես խաթարված լինի։ Հակառակ դեպքում դեսանտը կարող է վերածվել երկարատև և ծախսատար ձեռնարկի՝ անորոշ արդյունքներով, իսկ առավել հավանական է՝ այն կպսակվի լիակատար ձախողմամբ։

Այլ կերպ ասած՝ դեսանտն ինքնին հաղթանակ չի ապահովում, այլ միայն նախապատրաստում կամ ամրապնդում է այն։

Հ.գ.

Սույն հոդվածում չեն դիտարկվում Իրանի հնարավոր լայն հակահարձակողական սցենարները՝ ներառյալ Քուվեյթի ուղղությամբ ցամաքային ներխուժումը (Իրաքի շիական ուժերի աջակցությամբ)՝ հետագա հնարավոր առաջխաղացմամբ դեպի Սաուդյան Արաբիա, Բահրեյնում դեսանտային կամ կոմանդոսային գործողությունները, ինչպես նաև հուսիթների համաժամանակյա հարձակումը արևմուտքից դեպի ԱՄԷ և Սաուդյան Արաբիա։

Սխալ քաղաքականության պատճառով Արցախյան հաղթանակները նվիրեցին Ադրբեջանին. ՓաշոյանՀերթական բարեգործության մասին. 15մլն դոլարի աջակցություն ուսանողներին. Ռուբեն ՎելիցյանՄենք հաստատ չենք սկսելու զրոյական կետից՝ տեսանք դրա ողբերգական հետևանքները․ Գոհար Մելոյան Մինչև ՔՊ-ն խոսում է խաղաղությունից, Ադրբեջանի կառավարությունը հաջորդ ամիս Նախիջևանում կազմակերպում է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» համաժողով-փառատոն․ Տիգրան Աբրահամյան«Գրանդ Սպորտ»-ի խաչմերուկում բախվել են «Jeep Compass»-ը, «Hyundai»-ն, «BYD»-ն Հաղթանակի ձայները ավելի բարձր են հնչում․ Գոհար ՂումաշյանՄենք ռացիոնալ միտք ենք բերում. Սարդարապատը լավ օրինակ է. Էդմոն ՄարուքյանԳվարդիոլան 10 տարի աշխատելուց հետո հեռանում է «Մանչեսթեր Սիթի»-ից. պաշտոնականԺողովուրդ, գնա՛ ընտրության, որ գնան․ Նարեկ ԿարապետյանՈրպեսզի ունենանք 1մլրդ դոլլարի ներդրումներ տուրիզմի ոլորտում ` քվեարկում ենք փոփոխությունների համար.3․ Մամիկոն ԱսլանյանԻնչու է կարևոր հունիսի 7-ին անպայման գնալ ընտրության` չգնալը նույնպես ընտրություն է, բայց այդ դեպքում ուրիշներն են որոշում քո փոխարեն․ Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ը Իրանի դեմ պատերшզմում կորցրել է MQ-9 Reaper անօդաչու սարքերի իր զինանnցի գրեթե հինգերորդ մասը. BloombergԿամ դու կգաս ընտրության, կամ ադրբեջանցիները կգան. «Ուժեղ Հայաստան»Ես ամենահանցագործ թաղամասում եմ մեծացել. ճիշտը մի հատ ա․ Էդմոն ՄարուքյանՌոսսելխոզնադզորը հայտարարել է նաև հայկական միրգ–բանջարեղենի հետ կապված խնդիրների մասինԼուիս Էնրիկեն նշել է, թե երբ է պատրաստվում ավարտել կարիերան Հայաստանի անվտանգությունը վեր է ամեն ինչից․ պատասխան Փաշինյանի հայտարարություններին․ Իվետա Տոնոյան«Ուժեղ Հայաստանի» ուժեղ իրազեկումն ու հանրահավաքն այսօր Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում էր․ «ՀայաՔվե»-ն ևս այնտեղ էրԿրեմլը հերքել է Ուկրաինայում պատերшզմի վերաբերյալ վերջնաժամկետի մասին հաղորդումներըԻշխանության «դարի բացահայտումը» պարզապես զվարճալի է․ Ռոբերտ ԱմստերդամՀորմուզով անցումը պետք է լինի անվճար, հարստացված ուրանն էլ դուրս բերվի Իրանից. ԹրամփՈւժեղ Մալաթիան գնալու է ընտրության, որ փոքրիկ խմբակը Գնա․ Նարեկ ԿարապետյանԱյսօրվա զառանցանքը․ ինչ են պատրաստվում զիջել․ Հրայր ԿամենդատյանՀաղթանակած ազգը կարող է նույնը կերտել ապագայում, եթե ունենա ռացիոնալ, հաշվարկված և ոչ արկածախնդիր քաղաքական էլիտա. Էդմոն Մարուքյան Մայքլ Ջեքսոնի՝ 2005 թվականի դատավարության մանրամասները՝ Netflix-ի նոր վավերագրական ֆիլմումԱնկեղծ շփում, իրական վերաբերմունք․ Նարեկ ԿարապետյանՄյասնիկյան պողոտայում բախվել են 2 «BMW» ու «Hyundai Elantra»-ն Գլխավոր դատախազը պատասխանատվություն է կրում Փաշինյանի հանցավոր վարքագծի համար․ Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան դաշինքը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում է․ ուղիղՀզոր հայրենիք հնարավոր է կառուցել ուժեղ կրթությամբ․ Ատոմ ՄխիթարյանՎերջին դաս, նոր փուլ կյանքում․ ի՞նչ ունենք և ի՞նչ կարող ենք ունենալ հունիսի 7-ից հետո․ Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ անհետացավ Արարատը․ «Ուժեղ Հայաստան»Մեկնիր Փարիզ՝ Յունիբանկի Love Is… քարտով «Այսօր երազանքներիցս մեկն էլ իրականացավ». Սիլվա Հոկոբյան Ես միշտ եղել եմ Հայաստանի կողքին․ Սամվել ԿարապետյանՆարեկ Կարապետյանի էմոցիոնալ ողջույնը Մալաթիա Սեբաստիա համայնքի բնակիչներինԵրևանի քաղաքապետարանի հարևանությամբ բախվել են «Lexus»-ը ու մոտոցիկլը. կա 1 զnհ, 2 վիրավnրԿամ դու կգաս ընտրության, կամ ադրբեջանցիները կգան. «Ուժեղ Հայաստան»Պաշտպանության նախարարության ծրագրերը թերակատարվել են 60.1%-ով. «ԼՈՒՅՍ» հիմնադրամՍովորիր խաղալով․ ֆինանսական գրագիտության խաղերի շարք Idram-ի, IDBank-ի և «Նովոստի-Արմենիա»-ի հետՄեր խաղաղության բանաձևը ուժեղ դիվանագիտությունն է․ Սամվել ԿարապետյանԱվտոմեքենայում հայտնաբերվել է հղի կնոջ մարմինԺամկետային ծառայությունը դարձնելու ենք մեկ տարի․Սամվել ԿարապետյանԹող Ալիևի անունով երդվի, որ ինքը երաշխավորում է ադրբեջանցիների՝ Հայաստանում չհայտնվելը․ ԿարապետյանԸնդիմությունը հաղթելու է իշխանությանը․ ԿարապետյանՓորձելու են զենքերով ժողովրդին մոլորեցնել. Էդմոն Մարուքյանի և Փաշոյանի փոդքասթը՝ ՍարդարապատումՆա փոքրիկ ստախոս է․ Սամվել Կարապետյանը Փաշինյանին«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը շարունակում է Մալաթիա-Սեբաստիայում․ ուղիղ Ափսոս են էս երեխեքը, որ ձեր նմանների ձեռքի տակ են մեծանում․ Աննա ԿոստանյանԳազի գնի խոստումներ ու տնտեսության խեղդումը․ հերթական հակասությունը իշխանության կողմից․ Հրայր Կամենդատյան