Հայերեն
«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան Արցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ Ակոպյան Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիա «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ» Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ» Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույն բուհերից մեկում Հայաստանի քաղաքացիները մանդատ չեն տվել վարչախմբին՝ փակելու Արցախի հարցը․ Մենուա Սողոմոնյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջև 

Բողոքի նոր ձևաչափ. քաղաքական դժգոհությունը՝ հավատքի խորհրդանիշների միջոցով

Քաղաքականություն

2018 թվականից ի վեր Հայաստանի հասարակական կյանքի մեջ ձևավորված նոր բարքերն ու արժեքային շերտերը այսօր հայտնվել են լուրջ փորձության առաջ։ Ժողովրդավարության մասին հնչեցված խոստումները ժամանակի ընթացքում բախվել են իրականության հետ, և այդ հակադրությունը հատկապես սրվել է 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Քաղաքական լարվածության աճին զուգահեռ համացանցում ակտիվացել են ոչ միայն քննարկումները, այլև բողոքի նոր ձևերի առաջարկները, որոնք երբեմն ստանում են խորհրդանշական և անգամ կրոնական երանգ։

Այս համատեքստում ուշադրություն է գրավել «Հայաքվե» քաղաքացիական միավորման վարչության անդամ Ցոլակ Ակոպյանի նախաձեռնությունը, որն առաջարկում է յուրօրինակ ֆլեշմոբ՝ կրոնական խորհրդանիշների միջոցով արտահայտելու քաղաքական դժգոհությունը։ Նրա առաջարկը, որն արդեն լայն արձագանք է ստացել սոցիալական հարթակներում, միավորում է հավատքի և քաղաքական բողոքի տարրերը։

«Քրիստոնյաների ամենակարևոր տոնը՝ Սուրբ Զատիկը, մոտենում է։ Այդ առթիվ կարծես թե դիմացովս է անցնում այս իշխանությունների բոլոր այն վայրագությունները, որոնք նրանք արել են Հայ Առաքելական եկեղեցու և Քրիստոնեության նկատմամբ։ Կա մի հրաշալի համաքրիստոնեական Սուրբ՝ Սուրբ Նիկողայոս Սքանչելագործը, որն այժմյան Սանտա Կլաուսի իրական պատմական նախատիպն է։ Սուրբ Ծննդյան տոնին նախորդող երեկոներին նա գաղտնի կերպով կարիքավորների ծխնելույզներից դրամով լի քսակներ և ուտելիք էր գցում, որոնք ընկնում էին կրակի մոտ չորացող գուլպաների մեջ: Քանի որ Սուրբ Ծննդյան երեկոն արդեն անցել է, առաջարկում եմ անցկացնել ակցիա մինչև Սուրբ Հարության երեկոն՝ նկարվելով եկեղեցիներում մոմով ու խնդրելով Սուրբ Նիկողայոսին ազատել Հայաստանը Նիկոլ Փաշինյանից։ Եկեք անենք «Ֆլեշմոբ»՝ «Սուրբ Նիկողայոսին խնդրում եմ ազատել Հայաստանը Նիկոլի իշխանությունից», – գրել է Ցոլակ Ակոպյանը։

Այս նախաձեռնությունը վկայում է այն մասին, որ հասարակության մի հատվածի համար քաղաքական գործընթացները այլևս չեն սահմանափակվում միայն ինստիտուցիոնալ կամ դասական պայքարի մեթոդներով։ Դժգոհությունը դուրս է գալիս սովորական շրջանակներից և դառնում է մշակութային ու հոգևոր արտահայտման ձև, որտեղ հավատքն ու քաղաքական պահանջը միաձուլվում են մեկ հարթակում։

Սոցիալական ցանցերում տարածվող նման կոչերը, անկախ դրանց արդյունավետությունից, կարևոր ցուցիչ են հանրային տրամադրությունների փոփոխության։ Դրանք ցույց են տալիս ոչ միայն քաղաքական հիասթափության խորությունը, այլև այն, որ հասարակության մի մասը փորձում է գտնել արտահայտման նոր, երբեմն անսպասելի միջոցներ՝ իր դիրքորոշումն ընդգծելու համար։
Այն, ինչ այսօր արձանագրվում է հանրային դաշտում, խոսում է վերջին ութ տարիների ընթացքում կուտակված լարվածության, հիասթափության և ցավի մասին։ Երբ քաղաքական գործընթացների հանդեպ վստահությունը նվազում է, հասարակությունը սկսում է դիմել նաև խորհրդանշական ու արժեքային հարթակներին՝ փորձելով այդ կերպ ձևակերպել իր պահանջներն ու սպասումները։

Պուտինը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի հետ շփումների շարունակման մասինՄայակովսկի գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԿարծում եմ նա կրկին պետք է նվաճի Ոսկե գնդակը․ Լա լիգայի նախագահ«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբԳյումրիում փորձարկվելու է էլեկտրական շչակԱնցած մեկ տարվա ընթացքում ինձ համար ամենահիշարժան պահը եղել է. Ուժեղ ՀայաստանԳերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄԼոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդուԻնչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցներըԵթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ ՄխիթարյանԱյսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. ՊուտինՌուսաստանը Հայաստանին ընտրության առաջ է կանգնեցնո՞ւմ․ Մոսկվայի ուղերձների հետևում շատ ավելի մեծ հարց կա. Մհեր Ավետիսյան Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցումԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորություններ Սյունիքում Հրեական անեկդոտը և «Իրական Հայաստան»-ը․ ի՞նչ է քաղաքական դոքսան․ Մենուա ՍողոմոնյանՀայ ժողովուրդը ունի երկու ընտրություն՝ պայքարել կամ տարրալուծվել թուրքական աշխարհի մեջ. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ ՍավգուլյանԱրցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ ԱկոպյանՎճռականորեն դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա ԱբրահամյանԽաղաղությունը չի կարող լինել վախի, զիջումների և մշտական անորոշության պայմաններում․ Իրինա ՅոլյանՓաշինյան-Պուտին հանդիպումը․ ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև՝ խելոք գառը 7 մոր կուրծք է ուտում. Էդմոն ՄարուքյանՄենք ամեն ինչ անելու ենք, որ արցախցիների ինքնորոշման իրավունքը նորից վերականգնվի. Մենուա Սողոմոնյան Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիաՎստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ» Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ» Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվումԱռաջիկա օրերին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԸնկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել էԹրամփը հայտնել է՝ երբ է մտադիր հանդիպել ՊուտինինՍեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն էՌուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու համար․ ՕվերչուկԼամբադա կամուրջը կհիմնանորոգվի. մի շարք հատվածներ փակ կլինենԲնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՆա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԹրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվել է մեկ դոլարանոց մետաղադրամի վրաՎթար է. ջուր չի լինելուՄեկնարկում է Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը ՉեխիաԹրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Աննա ՅայլոյանԼեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը տեղի է ունեցել միջազգային իրավունքով. Հասմիկ ՂազարյանՆորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրելԳերմանիայի կողմից հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան․ ՌԴ ԱԳՆԽոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավոր«Հայ Վիրտուոզներ»-ի կրթաթոշակառուները՝ Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնի բեմումՀաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքը