Հայերեն
ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ» Ինչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ» ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել ԿԸՀ-ն ամփոփել է 1964 տեղամասերի արդյունքները Արման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումով Ահազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանը Քվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան 

«Պետք է ցույց տալ, որ իշխանության բերած խաղաղության և պատերազմի դիլեման կեղծ է, և ընդդիմադիր որևէ ուժ խաղաղությունը չի դնում կասկածի տակ». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սեփական անվերապահ հաղթանակի հարցում վստահ իշխանական թիմը և նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այս շրջանում աչքի են ընկնում ցայտնոտային քայլերով, մյուս կողմից՝ թե՛ քաղաքացիներին, թե՛ ընդդիմադիր գործիչներին ուղղված նրանց խոսույթը լի է զազրելի բառապաշարով։ Արդյո՞ք սեփական հաղթանակի վրա վստահ ուժը կամ քաղաքական գործիչը չպետք է ավելի զուսպ լինի ու հավասարակշռված վարքագիծ դրսևորի։

«Եթե Նիկոլ Փաշինյանը դրսևորի ավելի զուսպ խոսույթ, քան բնորոշ է իրեն՝ թե՛ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանին, թե՛ հետո դե յուրե վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ապա այդ դեպքում անվստահություն կառաջանա թերևս հենց իր էլեկտորատի շրջանում, որովհետև այդ էլեկտորատը, այսպես ասենք, վարժվել է հենց այդ Նիկոլ Փաշինյանին։ Իսկ իրենք երկրպագում են հենց այդ Նիկոլ Փաշինյանին, որն անընդհատ ինչ-որ սուր հռետորաբանության մեջ է, բևեռացված խոսակցություն է ծավալում, առաջ է քաշում սուր առճակատման իրողությունները, այդ միջավայրում է գործում։ Իհարկե, չեմ կարող ասել՝ իրենք խորապես վստա՞հ են իրենց ուժերին, թե՞ ոչ, բայց նվազագույնը քարոզչական մարտավարության տեսանկյունից Նիկոլ Փաշինյանը ներկայանում է այնպես, ինչպես ինքը կա, և ինչպես իրեն սովոր են տեսնել ու երկրպագել իր համակիրները կամ հետևորդները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալ յանը։

Մյուս կողմից՝ որքան էլ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ցույց տալ, որ ինքը ժողովրդի ծոցից դուրս եկած մեկն է, նրա թիմի ավտոբուսային խրախճանքները, մարդկանց հետ շփումները հակառակ ազդեցություն են ունենում՝ օրեցօր փոխվում է մարդկանց վերաբերմունքը։ «Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը իր քարոզչությամբ փորձում է լուծել երկու խնդիր՝ ոչ թե ավելացնել իր էլեկտորատի շրջանակը, այլ բյուրեղացնել և առավելագույնս մոտիվացնել, մոբիլիզացնել, որպեսզի իր էլեկտորատը առավելագույն չափով գնա ընտրատեղամաս։ Մյուսն այն է, որ հնարավորինս պասիվացնի այլ էլեկտորատին և ստեղծի տպավորություն, որ, մեծ հաշվով, ընդդիմությունը որևէ շանս չունի, կամ ընդդիմության որևէ կոնֆիգուրացիա հեռանկար չունի և այլն, քանի որ այդ պարագայում տեսակարար կշռի մեջ իր էլեկտորատը, ընդհանուր ընտրողների թվով լինելով անկասկած շատ ցածր, այդուհանդերձ, նվազ մասնակցության դեպքում տեսակարար կշռով կլինի բարձր և մրցունակ։ Այս երկու խնդիրն է փորձում լուծել Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ իր քարոզչական այդ գործողությունները, բացի այն ոճից, որի մասին արդեն խոսեցինք, նաև ավտոբուսային, սննդային դրսևորումները և այլն, միտված են անմիջականորեն հենց իր էլեկտորատին։ Չեմ կարծում, թե Փաշինյանը խնդիր է դրել ընդլայնելու իր էլեկտորալ շրջանակը, որովհետև շատ լավ պատկերացնում է՝ նախ՝ այդ միջոցներով դա հնարավոր չէ, և երկրորդը՝ ընդհանրապես այդ տեսանկյունից նա թերևս վաղուց համակերպվել է, որ այդ առումով շանս չունի, և հիմա իր շանսը փնտրում է սեփական էլեկտորատն առավելագույնս մոբիլիզացնելու շուրջ»,-նկատում է մեր զրուցակիցը։

Անդրադառնում ենք նաև հարցին, թե այս ընթացքում ինչպիսի՞ն են ընդդիմադիր հիմնական ուժերի քայլերը։ «Իմ գնահատմամբ, ընդդիմության վարքագիծը մեկ դիտարկման ենթակա չէ, որովհետև նաև խնդիրներն ու հնարավորություններն են տարբեր այդ ուղղությամբ աշխատելու համար։ Օրինակ՝ նույն ընտրազանգվածի ընդլայնման ուղղությամբ ավելի մեծ աշխատանքային հնարավորություն և դաշտ ունի Սամվել Կարապետյանը, և այստեղ նրա, նրա առաջնորդած ուժի վարքագիծն էապես տարբերվող է և նաև ունի շատ ավելի մեծ տարածություն ընտրողների հետ աշխատանքի իմաստով։ Իմ գնահատմամբ, եթե դիտարկենք երկու այլ՝ ընդդիմադիր դաշտում առավել անցողիկ և առաջատար համարվող ուժերի վարքագիծը՝ «Հայաստան» դաշինքը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ և ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, ապա կարծում եմ՝ նրանց խնդիրն էլ իրենց էլեկտորալ շրջանակի առավելագույն կոնսոլիդացիան է, այլ ոչ թե այդ շրջանակը շատ ընդլայնելը կամ ընդլայնելու մեծ հեռանկարը։ Եթե նրանք կարողանան արդյունավետ լուծել այդ խնդիրը, կարծում եմ՝ ընդհանուր զամբյուղում զգալիորեն էֆեկտիվ կդառնա ընդդիմության վարքագիծը և ընդդիմության հեռանկարը։ Չկողմնորոշված էլեկտորատի կամ քաղաքական պրոցեսների հանդեպ մինչ այժմ որոշակի անվստահությամբ առաջնորդված էլեկտորատի ուղղությամբ շատ ավելի մեծ է Սամվել Կարապետյանի աշխատանքի ներուժը և տարածությունը։ Այս տեսանկյունից Կարապետյանի առաջ եղած խնդիրները և վարքագծային ուղենիշները, իմ կարծիքով, զգալիորեն տարբերվում են մյուս ընդդիմադիր ուժերի վարքագծից։ Սա չի նշանակում, որ չկան ընդհանուր վարքագծային միտումներ կամ ընդհանուր հատկանիշներ։ Իհարկե, կան, և այդ ընդհանուրի մեջ, անշուշտ, աշխատանքն է հասարակության հետ, օրինակ՝ մի կարևոր հարցում. ցույց տալ, որ խաղաղության և պատերազմի դիլեման, որը բերում է կամ բերել է իշխանությունը, կեղծ է, և ընդդիմադիր որևէ ուժ խաղաղությունը չի դնում հարցականի կամ կասկածի տակ և չի դավանում որևէ այնպիսի հեռանկար, որը կարող է դիտվել արկածախնդիր կամ պատերազմահեն, եթե կարող ենք այսպես ասել։ Այս հարցում, իհարկե, իրենք ունեն ընդհանուր մոտիվ և, բնականաբար, նաև հանրության հետ աշխատանքի, հաղորդակցության, վարքագծի ընդհանուր նկարագիր։

Տեսնում ենք նաև, որ աշխատում են հասարակությանը ներքին կառավարման հարցում առաջարկներ և ծրագրային հեռանկարներ ներկայացնելու տեսանկյունից։ Բայց կրկնեմ՝ ավելի լայն էլեկտորալ միջավայրի հետ աշխատանքի իմաստով Կարապետյանն, իմ կարծիքով, օբյեկտիվորեն ունի աշխատանքի շատ ավելի մեծ տարածություն և ներուժ»,-ընդգծում է քաղաքական մեկնաբանը։

Այս օրերին շարունակվում են քննարկումները նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման վերաբերյալ։ Ոմանք անգամ կարծիք են հայտնում, որ պաշտոնավարման ութ տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ վատթարացրել է Հայաստանի հարաբերությունները դաշնակից և գործընկեր գրեթե բոլոր պետությունների հետ։ Հայ-ռուսական հարաբերությունների մասով կա նաև տնտեսական գործոնի փաստը, չէ որ մեր երկրի տնտեսությունը մեծապես կախված է ռուսական և ԵԱՏՄ շուկաներից։ Ի վերջո, հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումն ինչի՞ կարող է հանգեցնել մի իրավիճակում, երբ ամբողջ աշխարհը տուրբուլենտության մեջ է։ «Եթե դիտարկենք ընդհանրապես Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերության վատթարացման հեռանկարը, բնականաբար, դա Հայաստանի համար հղի է տնտեսական լուրջ խնդիրներով, որոնք ինքնաբերաբար ազդելու են նաև Հայաստանի քաղաքական կենսունակության, պաշտպանական կենսունակության և այլնի վրա, որովհետև տնտեսությունն է, ի վերջո, այդ ամենի հիմքը։ Բայց այստեղ միայն տնտեսության և դրանից ածանցվող քաղաքական խնդիրները չեն, որովհետև Ռուսաստանի հետ հարաբերության վատթարացումը, եթե տեղի է ունենում Ռուսաստանի շահերի և հետաքրքրությունների ոտնահարման, դրանց դեմ դիրքավորման հաշվին, ապա այս պարագայում, կարծում եմ, լրջորեն կարող է խաթարվել նաև Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը, և ոչ այն իմաստով, որ Ռուսաստանը կարող է չպաշտպանել Հայաստանին։ Հաճախ անվտանգային միջավայրի խաթարում ասելով նկատի ենք ունենում հենց դա։ Ոչ, այստեղ խնդիրը ամենևին դա չէ։ Ի վերջո, Ռուսաստանի՝ պաշտպանելու պատրաստակամության հարցում մեզանում տարիներ շարունակ շատ ավելի պատրանքային պատկերացումներ են եղել, քան իրական։ Խնդիրն այն է, որ եթե Ռուսաստանի շահերը և կենսական հետաքրքրությունները այստեղ ոտնահարվեն, և Հայաստանը հայտնվի այդ ոտնահարման պրոցեսի դիրքերում, առավել ևս՝ առաջնային դիրքերում, ապա հենց Ռուսաստանը կարող է Հայաստանի համար առաջացնել անվտանգային մարտահրավերներ։ Այս հանգամանքը մեզանում թերագնահատվում է զգալիորեն, և այս տեսանկյունից ևս պետք է նայել հայ-ռուսական հարաբերության խնդիրը։

Մյուս կողմից՝ երբ խոսում ենք հայ-ռուսական հարաբերության վատթարացման, դաշնակցի կորստի և այլնի մասին, կարծում եմ՝ այստեղ Հայաստանի վարքագծին հղումները երբեմն զգալիորեն չափազանցված են, որովհետև փոխվել է Ռուսաստանի քաղաքականությունը Կովկասի նկատմամբ, և այդ փոփոխությունը տեղի է ունեցել շատ ավելի վաղ, քան, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանն է եկել իշխանության։ Երբ փոխվում է համաշխարհային քաղաքականության մեջ Ռուսաստանի դիրքավորումն ու վարքագիծը, դա չի կարող չբերել Կովկասի և այդ թվում նաև հայռուսական հարաբերության հանդեպ փոփոխությունների։ Հայաստանի խնդիրը միշտ եղել է արդյունավետ կառավարել այդ փոփոխվող միջավայրը և կառավարել հայ-ռուսական հարաբերության տրանսֆորմացիան, որ այդտեղ Հայաստանը չստանա ավելորդ կա՛մ արհեստածին, կա՛մ սուբյեկտիվ նոր խնդիրներ և մարտահրավերներ։ Իմ գնահատմամբ, վերջին տարիներին այդ կառավարման խնդիրը գործնականում տապալվել է, և այստեղ է Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր ձախողումը։ Արդյունավետ չի կառավարվել հայ-ռուսական հարաբերության տրանսֆորմացիան, և դա բերել է Հայաստանի համար, Արցախի համար լրջագույն հետևանքների։ Սա է հարցը և ոչ թե այն, որ ինչ-որ քաղաքականություն է վարվել Ռուսաստանի հետ հարաբերությունը վատթարացնելու ուղղությամբ։ Այդ գնահատականի հետ այդքան էլ համաձայն չեմ»,-եզրափակում է Հակոբ Բադալ յանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Չինաստանի ԱԳՆ-ն դատապարտել է ԵՄ-ի՝ հակառուuական պատժամիջnցների նոր փաթեթի ծրագրերը Իշխանության ներքին տեղաշարժերը․ ովքե՞ր են հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հունիսի 11-ինՀատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ Ընդդիմությունը գիշերը պետք է ասեր, որ Փաշինյանը պարտվել է. Ավետիք Չալաբյան Հարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանՉինաստանում հաջողությամբ արձակվել է կապի արբանյակներ տեղափոխող Zhuque-2E Y6 հրթիռըBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 93,44 դոլարիԻշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացվածՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի «փոքրիկ» ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն ԱսլանյանՌուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխՈւժեղ Հայաստանը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10. Հովհաննես ԻշխանյանՌուսական կողմը կորցնում է իր նախկին հեղինակությունը Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում. ԶելենսկիԻսրայելը դադարեցրել է hարվածները Իրանին, բայց կպատասխանի նրա ցանկացած նոր hարձակման. ՆեթանյահուՎերցնել, թե չվերցնել մանդատները․ ի՞նչ պետք է անի ընդդիմությունըՄենք լիովին գիտակցում ենք հարյուր հազարավոր քաղաքացիների ձայնի, կամքի և սպասելիքների կարևորությունը. Արթուր ԴանիելյանԶինվորների քվեարկության ժամանակ խախտումները արձանագրած լրագրողին անմիջապես կանչել են վարժական հավաքի 2026թ․ ՀՀ ԱԺ համապետական ընտրությունների արդյունքում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որոշ ընտրատեղամասերում հավաքել է ձայներ. Էդմոն ՄարուքյանԳագիկ Ծառուկյանը տիկնոջ հետ վաղօրոք պլանավորած 2-3 օրյա այց ուներ՝ խիստ անձնական ու ընտանեկան նպատակներով․ Տոնոյան ՍԴ ենք դիմելու. մանդատներ վերցնել-չվերցնելու որոշումը պետք է լինի միասնական. Իշխան Սաղաթելյան Հետընտրական խնդիրների, հիասթափության և պայքարի շարունակականության մասին. Արմեն Մանվելյան Ես, Արշակ Կարապետյանս, պատրաստ եմ ցանկացած պայքարի հանուն Հայաստանի Հանրապետության Նվիրվում է ընտրակեղծարար Նիկոլին ու Վահագին. Էդմոն ՄարուքյանՀՃԿ ղեկավար, ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանի հայտարարությունըԶՊՄԿ-ում արյունատվության ակցիաները վաղուց դարձել են կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր նախաձեռնություններից մեկըՊերովսկիտի առաջընթաց. Գիտնականները ստեղծել են պերովսկիտային արևային մարտկոց 26.25% արդյունավետությամբ և 24,000 ժամ կյանքի տևողությամբ Եթե ՔՊ-ի 8 պատգամավոր փոխի որոշումը, Փաշինյանը կկորցնի աթոռը. Նարեկ ԿարապետյանԱնհրաժեշտ է ընտրությունների արդյունքները վիճարկել ՍԴ-ում. «Հայաքվե» Իսկ ողբերգությունն այն է, որ այդ նախկին-ներկա պայքարը չի ավարտվել և դեռ շարունակվում է. Էդմոն ՄարուքյանՍամվել Կարապետյանի գլխավոր արդյունքը Նիկոլի համար մեծ պրոբլեմ կլինի, եթե ընդդիմությունը չվերցնի մանդատները, բայց վերցնելու են. Մարուքյան Ֆասթ Բանկն առաջարկում է գյուղատնտեսական վարկ պետական սուբսիդավորման ծրագրով Փորձությունների շեմին․ ինչու են Հայաստանի տնտեսության համար դժվար ամիսներ ուրվագծվում Փորձում ենք ապօրինի միջամտությունների արձանագրված հատվածների հետեւանքները չեղարկել. Գոհար Մելոյան«Եթե իշխանությունը վստահ էր իր հաջողության հարցում, ինչո՞ւ շտապեց 20-25 տոկոս հաշվարկի պարագայում հայտարարել իր հաղթանակի մասին». «Փաստ»