Հայերեն
«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան Արցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ Ակոպյան Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիա «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ» Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ» Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույն բուհերից մեկում Հայաստանի քաղաքացիները մանդատ չեն տվել վարչախմբին՝ փակելու Արցախի հարցը․ Մենուա Սողոմոնյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջև 

Քաղաքական դաշտի նոր բևեռը․ «Ուժեղ Հայաստան»-ի արագ աճն ու վերաձևվող ընտրական տրամաբանությունը

Քաղաքականություն

Հայաստանյան քաղաքական կյանքում ձևավորվում է նոր իրականություն, որտեղ ուժերի դասավորությունը այլևս չի ենթարկվում նախկինում գործող պարզունակ բանաձևերին։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության և նրա առաջնորդ Սամվել Կարապետյանի ակտիվ ներգրավվածությունը էականորեն փոխել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների տրամաբանությունը՝ ստեղծելով մրցակցության մի նոր առանցք, որը լրջագույն անհանգստություն է առաջացրել գործող իշխանության համար։ Վերջին շրջանում կազմակերպված լայնածավալ հանրահավաքը ոչ միայն ցույց տվեց քաղաքական ուժի կազմակերպչական կարողությունները, այլև փաստեց՝ ձևավորվում է ընտրազանգված, որը պատրաստ է նոր այլընտրանքի։

Ապրիլի 21-ին կայացած կուսակցության համագումարը դարձավ այդ գործընթացի ինստիտուցիոնալ ամրապնդման կարևոր փուլը։ Օրակարգում ընդգրկված էր 2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով ձևավորված «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին երեսուն թեկնածուների հաստատումը, և համագումարը միաձայն հաստատեց այդ ցուցակը։ Ակնհայտ է, որ գործընթացը ընթանում է հստակ պլանով և ժամանակացույցով՝ առանց ներքին հակասությունների հրապարակային դրսևորումների։ Ընտրական ամբողջական ցուցակը, օրենքով սահմանված կարգով, նախատեսվում է ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, ինչը ևս մեկ քայլ է դեպի լիարժեք ընտրապայքար։

Համագումարին հաջորդած հանդիպումը ևս առանձնահատուկ քաղաքական նշանակություն ուներ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հանդիպեցին դաշինքին միացած «Միավորված հայեր» և «Նոր Դարաշրջան» կուսակցությունների ներկայացուցիչների հետ, իսկ միջոցառմանը ներկա էին նաև «Ապրելու երկիր» կուսակցության անդամները։ Այս ձևաչափը ցույց է տալիս, որ խոսքը ոչ թե մեկ ուժի, այլ լայն համախմբման մասին է, որը փորձում է ստեղծել համակարգային այլընտրանք։

Հատկապես կարևոր էր «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Մեսրոպ Առաքելյանի հայտարարությունը, ըստ որի՝ ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Դրա շրջանակում կողմերը միավորում են իրենց քաղաքական, կազմակերպչական և մարդկային ներուժը՝ ձևավորելով միասնական օրակարգ և ապահովելով մարզային կառույցների ակտիվ ներգրավում ընտրական գործընթացներում։ Սա վկայում է, որ դաշինքը նպատակ ունի ոչ միայն կենտրոնական, այլև տարածքային մակարդակներում կառուցել արդյունավետ ցանց, ինչը ավանդաբար վճռորոշ դեր է խաղում ընտրություններում։

Այս ամենը պետք է դիտարկել նաև ավելի լայն քաղաքական համատեքստում։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը փաստացի դուրս է ավանդական բաժանումներից՝ չներկայանալով ո՛չ որպես նախկին համակարգի շարունակություն, ո՛չ որպես գործող իշխանության այլընտրանքի սովորական կրկնություն։ Այն փորձում է ձևավորել սեփական օրակարգը, որի առանցքում տնտեսական հստակ ծրագրերն են, մասնավորապես՝ հինգ հիմնական քայլերից բաղկացած առաջարկը, որը ուղղված է սոցիալ-տնտեսական իրավիճակի փոփոխությանը։ Այս գործոնն է, որ, ըստ տարբեր գնահատականների, արդեն իսկ արձանագրվում է հանրային տրամադրությունների փոփոխության մեջ։

Քաղաքական գործընթացների ընթացքը և առկա տվյալները վկայում են, որ Սամվել Կարապետյանի ղեկավարած ուժը կարճ ժամանակահատվածում կարողացել է ձևավորել մրցունակ դիրքեր։ Տարբեր բաց և փակ հարցումների տրամաբանությունը ցույց է տալիս, որ ձևավորվում է նոր ֆավորիտ, որը փոխում է ընտրական պայքարի կանոնները։ Եթե այս միտումը պահպանվի, առաջիկա ընտրությունները կարող են դառնալ ոչ թե հերթական մրցակցություն, այլ քաղաքական դաշտի վերաձևման առանցքային հանգրվան։

Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդուԻնչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցներըԵթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ ՄխիթարյանԱյսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. ՊուտինՌուսաստանը Հայաստանին ընտրության առաջ է կանգնեցնո՞ւմ․ Մոսկվայի ուղերձների հետևում շատ ավելի մեծ հարց կա. Մհեր Ավետիսյան Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցումԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորություններ Սյունիքում Հրեական անեկդոտը և «Իրական Հայաստան»-ը․ ի՞նչ է քաղաքական դոքսան․ Մենուա ՍողոմոնյանՀայ ժողովուրդը ունի երկու ընտրություն՝ պայքարել կամ տարրալուծվել թուրքական աշխարհի մեջ. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ ՍավգուլյանԱրցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ ԱկոպյանՎճռականորեն դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա ԱբրահամյանԽաղաղությունը չի կարող լինել վախի, զիջումների և մշտական անորոշության պայմաններում․ Իրինա ՅոլյանՓաշինյան-Պուտին հանդիպումը․ ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև՝ խելոք գառը 7 մոր կուրծք է ուտում. Էդմոն ՄարուքյանՄենք ամեն ինչ անելու ենք, որ արցախցիների ինքնորոշման իրավունքը նորից վերականգնվի. Մենուա Սողոմոնյան Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիաՎստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ» Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ» Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվումԱռաջիկա օրերին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԸնկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել էԹրամփը հայտնել է՝ երբ է մտադիր հանդիպել ՊուտինինՍեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն էՌուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու համար․ ՕվերչուկԼամբադա կամուրջը կհիմնանորոգվի. մի շարք հատվածներ փակ կլինենԲնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՆա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԹրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվել է մեկ դոլարանոց մետաղադրամի վրաՎթար է. ջուր չի լինելուՄեկնարկում է Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը ՉեխիաԹրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Աննա ՅայլոյանԼեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը տեղի է ունեցել միջազգային իրավունքով. Հասմիկ ՂազարյանՆորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրելԳերմանիայի կողմից հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան․ ՌԴ ԱԳՆԽոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավոր«Հայ Վիրտուոզներ»-ի կրթաթոշակառուները՝ Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնի բեմումՀաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքըՈրպես անհետ կորած որոնվում է 32–ամյա Տիգրան Մխիթարյանը«Համահայկական ճակատ» կուսակցության շնորհավորական ուղերձը` Արցախի անկախության օրվանԻրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդՅունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույն բուհերից մեկումԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասինՀայաստանի քաղաքացիները մանդատ չեն տվել վարչախմբին՝ փակելու Արցախի հարցը․ Մենուա ՍողոմոնյանԵկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան