Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում տնտեսական առումով հնարավորությունների մասին դեռ խոսք անգամ լինել չի կարող․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
Տնտեսություն«Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը, «Բուն բանավեճի» ընթացքում անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորություններին և խնդիրներին, նշել է, որ տնտեսական առումով հնարավորությունների մասին դեռ խոսք անգամ լինել չի կարող։
«Տնտեսական առումով դեռ խոչընդոտներ է պարունակում։ Հայաստանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ պետք է տնային աշխատանք կատարեր, չի կատարել։ Քանի դեռ չի կատարել՝ չի կարող Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման կամ սահմանների բացման կամ հարաբերությունների կարգավորման մասին խոսք լինել»,- նշել է Սարգսյանը։