ԵՄ-ն ստիպված կլինի նոր վարկ վերցնել Ուկրաինայի համար 2027 թվականին. WSJ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրամիությունը, հավանաբար, ստիպված կլինի տասնյակ միլիարդավոր եվրոյի նոր վարկ վերցնել Ուկրաինայի համար արդեն 2027 թվականին, քանի որ Կիևին կարող է չբավականացնել հատկացված գումարը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Wall Street Journal թերթին։
«Եվրոպական միությունը հաստատել է վարկերը Կիևին աջակցելու համար, բայց դա կարող է բավարար չլինել։ Արդեն իսկ մտավախություններ կան, որ դաշինքը ստիպված կլինի վերադառնալ Ուկրաինայի ֆինանսավորմանը հաջորդ տարի, այլ ոչ թե 2028 թվականին, ինչպես նախատեսվում էր։ ԵՄ առաջնորդները, հնարավոր է, ստիպված լինեն կրկին դիմել տասնյակ միլիարդավոր եվրոյի նոր վարկի համար 12 ամիս անց»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Wall Street Journal-ի տեղեկություններով՝ ԵՄ հատկացրած վարկը պետք է ծածկեր ընթացիկ և հաջորդ տարիների համար Ուկրաինայի հիմնական բյուջետային և պաշտպանական կարիքների երկու երրորդը, սակայն անանուն դիվանագետները հայտնել են, որ հաջորդ տարվա համար Ուկրաինայի ֆինանսավորման դեֆիցիտն աճել է, և Կիևին անհրաժեշտ են հավելյալ 19 միլիարդ եվրո՝ հաջորդ տարվա բյուջետային կարիքները ծածկելու համար։
«Դիվանագետները հայտարարել են, որ Ճապոնիան և արևմտյան երկրները, ինչպիսին Մեծ Բրիտանիան է, բանակցություններ են վարում մինչև 2027 թվականի վերջն անհրաժեշտ գնահատվող 45 միլիարդ եվրոն տրամադրելու շուրջ, սակայն առայժմ ոչ մի միջոց չի հատկացվել»,- նշում է թերթը։
Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը ԵՄ երկրները հաստատեցին Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը։ Ուկրաինան պարտավոր կլինի վերադարձնել վարկը միայն Ռուսաստանի կողմից որոշակի ռեպարացիաների վճարման դեպքում։
Հետևեք մեզ՝ այստեղ