Հայերեն
Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումների «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով 

Կրթության նոր սերունդ՝ պատասխանատվությամբ և առաջնորդությամբ

Հասարակություն

«Երևանի պետական համալսարան»-ի Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի և «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի հիմնադրամի համագործակցության շրջանակում անցկացվեց «Ուսուցչական առաջնորդություն» և «Կրթության կազմակերպում» մագիստրոսական ծրագրերի երրորդ սերնդի շրջանավարտների ավարտական միջոցառումը։ Միջոցառումը միավորել էր դասախոսների, ուսանողների, շրջանավարտների, գործընկերների և կրթության ոլորտով հետաքրքրված բազմաթիվ մարդկանց՝ նշելու կարևոր մի հանգրվան, որը ոչ միայն ավարտ է, այլև նոր սկզբի ազդարարում։

Իր ուղերձում, «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի կողմից ծրագրի համակարգող Աննա Խաչիյանը, նշեց որ այս նախաձեռնությունը ձևավորվել է որպես պատասխան կրթական համակարգի առջև ծառացած լուրջ մարտահրավերներին, որոնք դեռևս ամբողջությամբ հաղթահարված չեն։ Խոսքը վերաբերում է կրթական անհավասարությանը, ֆունկցիոնալ անգրագիտությանը, համայնքների միջև զարգացման տարբերություններին և ուսուցչական ռեսուրսների պակասին։

Այս խնդիրների համատեքստում ծրագրի ստեղծումը դարձել է կարևոր քայլ՝ համակարգային փոփոխությունների ուղղությամբ։ Համագործակցությունը միտված է ոչ միայն խնդիրների արձանագրմանը, այլև դրանց լուծմանն ուղղված գործնական մոտեցումների մշակմանը։ Ինչպես նշվեց միջոցառման ընթացքում, «ճգնաժամ» հասկացությունն ինքնին ենթադրում է կշռադատում և որոշումների կայացում, և հենց այդ գաղափարով առաջնորդվելով են գործընկեր կառույցները ձևավորել այս կրթական ծրագիրը։

Այսօր արդեն ծրագիրն ունի շուրջ 70 շրջանավարտ և 24 գործող ուսանող։ Այն ընդգրկում է Հայաստանի բոլոր մարզերը և Երևանը՝ ունենալով անմիջական ազդեցություն շուրջ 8000 աշակերտի վրա։ Հատկանշական է նաև, որ շրջանավարտների շուրջ 90 տոկոսը շարունակում է իր գործունեությունը կրթության ոլորտում՝ նպաստելով գիտելիքի տարածմանը և կրթության որակի բարձրացմանը։

Ծրագիրը հիմնված է կրթական հավասարության, արդարության և համայնքային զարգացման գաղափարների վրա։ Սկզբնական շրջանում այն նախատեսված էր «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի երկամյա ուսուցչական ծրագրի ուսուցիչ-առաջնորդների համար, սակայն հետագայում այն հասանելի դարձավ նաև արտաքին դիմորդների համար՝ դառնալով ավելի ընդգրկուն և հասանելի տարբեր մասնագետների համար։ Այս փոփոխությունը նպաստեց ծրագրի զարգացմանը՝ ներգրավելով նոր գաղափարներ և փորձառություններ։

Վերջին տարիների տվյալները ևս վկայում են ծրագրի նկատմամբ աճող հետաքրքրության մասին․միայն նախորդ տարում գրանցվել է շուրջ 500 դիմում, որոնցից ընտրվել են լավագույն թեկնածուները։ Հեռակա և հեռավար ուսուցման ձևաչափը հնարավորություն է տալիս Հայաստանի տարբեր համայնքներում աշխատող մասնագետներին ստանալ որակյալ կրթություն՝ չկտրվելով իրենց գործունեությունից։

Միջոցառման ընթացքում հնչեցին նաև կարևոր մտքեր կրթության էության մասին։ Նշվեց, որ ժամանակակից կրթությունը պետք է խթանի ոչ միայն գիտելիքի փոխանցումը, այլև դրա ստեղծումը։ Այս գաղափարը համահունչ է կրթության տեսության նշանավոր ներկայացուցիչների մոտեցումներին, ինչպիսիք են Վիլհելմ ֆոն Հումբոլդտը և Նոամ Չոմսկին, որոնք կարևորում են ինքնուրույն մտածելու և բացահայտելու կարողությունը։

Հատուկ ընդգծվեց նաև, որ կրթական գործընթացը պետք է դիտարկել որպես համաստեղծման հարթակ, որտեղ սովորող են բոլորը՝ թե՛ ուսուցիչը, թե՛ ուսանողը կամ աշակերտը։ Այս մոտեցումը հատկապես կարևոր է ժամանակակից աշխարհում, որտեղ արագ զարգացող տեխնոլոգիաները և արհեստական բանականությունը նոր պահանջներ են առաջադրում կրթության նկատմամբ։

Շրջանավարտներին ուղղված ուղերձում կարևորվեց նրանց դերը համակարգային փոփոխությունների իրականացման գործում։ Նրանց կոչ արվեց մշտապես վերաիմաստավորել կրթության նպատակը և իրենց գործունեությամբ նպաստել ավելի արդար, արդյունավետ և արժեքահեն կրթական համակարգի ձևավորմանը։

Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ կրթության ոլորտում փոփոխությունները հնարավոր են միայն համատեղ ջանքերով։ Ծրագրի կազմակերպիչներն ու մասնակիցները համոզված են, որ հավաքական պատասխանատվության շնորհիվ հնարավոր է ոչ միայն հաղթահարել առկա ճգնաժամերը, այլև ստեղծել նոր, օրինակելի կրթական մոդել՝ կիրառելի Հայաստանում և դրանից դուրս։

Միջոցառումն ավարտվեց շնորհավորանքներով և մաղթանքներով՝ ուղղված շրջանավարտներին, ովքեր արդեն իսկ ստանձնել են կրթական ոլորտում առաջնորդության պատասխանատվությունը։ Նրանց՝ այս նոր սերնդի ուսուցիչներին անհրաժեշտ է քաջություն, ստեղծարարություն և հաստատակամություն, որպեսզի շարունակեն իրենց ճանապարհը և ձևավորեն ապագայի կրթությունը։

Հայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա Ղահրամանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ Կարապետյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք ՉալաբյանԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԷս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ ԿարապետյանԱռաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՓաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան Աբրահամյան«Հայրենիք, ազգ, ժողովուրդ» բառերը դուրս են եկել երդումից. Նարեկ ԿարապետյանԹող փորձեն Էդգար Ղազարյանին հավասարակշռել, նա դեռ մեր մի պատգամավորն է. Նարեկ Կարապետյան Նշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ ԳևորգյանՄենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն էՓաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեք Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պատմության նման վերաշարադրումն ու մշակութային ժառանգության յուրացման այս տրամաբանությունը մի օր չի կիրառվի նաև ձեր ժողովուրդների ու պետությունների նկատմամբ․ Ա․ ԿոստանյանԱրժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները․ Հրայր ԿամենդատյանՎերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ընտրության հասկացության կոպտագույն նենգափոխման երկու նոր նախադեպերի․ Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Արևմուտքը սիրուն խոսքեր ասելով, խաբելով, համոզելով ու գայթակղելով ուզում մեզ հեռացնել Ռուսաստանից․ Մհեր ԱվետիսյանՀայաստանը՝ քրիստոնեության արևելյան սահմանապահ․ ինչո՞ւ Հաջիևը եվրոպացի պաշտոնյաներին հրավիրեց լեգիտիմացնելու սեփական ժառանգության ոչնչացումը. Լիլիա ՇուշանյանՏիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիԳյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանա