Հայերեն
«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան Արցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ Ակոպյան Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիա «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ» Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ» Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույն բուհերից մեկում Հայաստանի քաղաքացիները մանդատ չեն տվել վարչախմբին՝ փակելու Արցախի հարցը․ Մենուա Սողոմոնյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջև 

«Քանի դեռ նրանք գերության մեջ են, դուք էլ եք գերության մեջ». Ռոբերտ Ամստերդամի կոշտ ուղերձը Երևանից

Քաղաքականություն

Միջազգային հայտնի իրավապաշտպան և փաստաբան Ռոբերտ Ամստերդամը խիստ քննադատության է ենթարկել Հայաստանի գործող իշխանություններին՝ հայտարարելով, որ երկրի կառավարումը փաստացի իրականացվում է Բաքվից։ Այդ մասին նա ասել է Հայաստանի ժուռնալիստների միության կազմակերպած «Հայաստանի ձայները» համաժողովի ընթացքում ունեցած ելույթում։

Ամստերդամը իր խոսքը սկսել է անձնական ծանր հիշողությամբ։ Նա նշել է, որ վերջին անգամ լրագրողների առջև ելույթ ունեցել է 2004 թվականին Մոսկվայում՝ լրագրող Աննա Պոլիտկովսկայայի հրավերով։ Նրա խոսքով՝ մեկ տարի անց իրեն ձերբակալել են, իսկ երկու տարի անց սպանվել է Պոլիտկովսկայան։

Իրավապաշտպանը այս զուգահեռը պատահական չի համարել՝ այն ներկայացնելով որպես հիշեցում, թե ինչ վտանգների է բախվում ճշմարտության համար պայքարող մարդը։

Ելույթի հիմնական առանցքը Բաքվում պահվող հայ գերիների և պատանդների թեման էր։ Ամստերդամը հայտարարել է, որ իրեն ցնցել է այն հանգամանքը, որ Հայաստանում գրեթե ոչ մի տեղ չեն երևում նրանց լուսանկարները։ Նա համեմատություն է անցկացրել Իսրայելի հետ՝ նշելով, որ այնտեղ պատանդների նկարները տեղադրված էին ամենուր՝ փողոցներում, խանութներում և հանրային վայրերում։

«Քանի դեռ նրանք գերության մեջ են, դուք էլ եք գերության մեջ»,- հայտարարել է նա՝ դիմելով ներկաներին։

Իրավապաշտպանը կոչ է արել հայ հասարակությանը չլռել և ամեն անգամ, երբ Հայաստան են այցելում արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաներ, կազմակերպել երթեր ու հանրային ակցիաներ՝ գերիների դիմանկարներով։ Նրա համոզմամբ՝ միայն այդ կերպ հնարավոր կլինի միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնել խնդրի վրա և ստիպել համաշխարհային առաջնորդներին արձագանքել։

Ամստերդամը քննադատել է նաև Եվրոպական միությանը՝ նշելով, որ Հայաստանի հետ ստորագրված համաձայնագրերում իրավունքի գերակայությունն ու ժողովրդավարական արժեքները ներկայացվում են որպես առաջնահերթություն, սակայն իրականում այդ սկզբունքները մնում են թղթի վրա։ Նրա խոսքով՝ քաղաքացիական հասարակությունն ունի բոլոր հիմքերը դատական գործընթաց սկսելու եվրոպական կառույցների դեմ՝ մարդու իրավունքների և խոսքի ազատության ոլորտում ստանձնած պարտավորությունները չկատարելու համար։

Նա նաև պնդել է, որ եվրոպական որոշ շրջանակներ աջակցում են այնպիսի ծրագրերի, որոնք ուղղված են սոցիալական ցանցերում տեղեկատվական հոսքերի և ալգորիթմների վրա ազդեցություն գործադրելուն՝ աշխատելով բացառապես իշխանամետ ուժերի հետ և անտեսելով ընդդիմադիր շրջանակներին։

Առանձին անդրադառնալով Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին՝ Ամստերդամը հայտարարել է, որ Կաթողիկոսի դեմ հարձակումները չեն սահմանափակվում մեկ հոգևորականի նկատմամբ վերաբերմունքով։ Նրա համոզմամբ՝ դա հարված է ամբողջ հայկական ինքնությանը, պատմությանը, լեզվին և մշակույթին։

Ելույթի ավարտին իրավապաշտպանը հայ հասարակությանը կոչ է արել դուրս գալ անտարբերության վիճակից և պայքարել խաղաղ, բայց հետևողական գործողություններով։

«Իրական քաղաքական փոփոխությունները տեղի են ունենում ոչ թե աշխատասենյակների լռության մեջ, այլ փողոցներում»,- հայտարարել է նա։

Ամստերդամի ելույթը համաժողովի ամենաքննարկվող հատվածներից մեկն էր՝ առաջացնելով ակտիվ արձագանքներ թե՛ մասնագիտական, թե՛ քաղաքական շրջանակներում։

ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորություններ Սյունիքում Հրեական անեկդոտը և «Իրական Հայաստան»-ը․ ի՞նչ է քաղաքական դոքսան․ Մենուա ՍողոմոնյանՀայ ժողովուրդը ունի երկու ընտրություն՝ պայքարել կամ տարրալուծվել թուրքական աշխարհի մեջ. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ ՍավգուլյանԱրցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ ԱկոպյանՎճռականորեն դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա ԱբրահամյանԽաղաղությունը չի կարող լինել վախի, զիջումների և մշտական անորոշության պայմաններում․ Իրինա ՅոլյանՓաշինյան-Պուտին հանդիպումը․ ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև՝ խելոք գառը 7 մոր կուրծք է ուտում. Էդմոն ՄարուքյանՄենք ամեն ինչ անելու ենք, որ արցախցիների ինքնորոշման իրավունքը նորից վերականգնվի. Մենուա Սողոմոնյան Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիաՎստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ» Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ» Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվումԱռաջիկա օրերին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԸնկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել էԹրամփը հայտնել է՝ երբ է մտադիր հանդիպել ՊուտինինՍեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն էՌուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու համար․ ՕվերչուկԼամբադա կամուրջը կհիմնանորոգվի. մի շարք հատվածներ փակ կլինենԲնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՆա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԹրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվել է մեկ դոլարանոց մետաղադրամի վրաՎթար է. ջուր չի լինելուՄեկնարկում է Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը ՉեխիաԹրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Աննա ՅայլոյանԼեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը տեղի է ունեցել միջազգային իրավունքով. Հասմիկ ՂազարյանՆորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրելԳերմանիայի կողմից հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան․ ՌԴ ԱԳՆԽոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավոր«Հայ Վիրտուոզներ»-ի կրթաթոշակառուները՝ Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնի բեմումՀաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքըՈրպես անհետ կորած որոնվում է 32–ամյա Տիգրան Մխիթարյանը«Համահայկական ճակատ» կուսակցության շնորհավորական ուղերձը` Արցախի անկախության օրվանԻրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդՅունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույն բուհերից մեկումԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասինՀայաստանի քաղաքացիները մանդատ չեն տվել վարչախմբին՝ փակելու Արցախի հարցը․ Մենուա ՍողոմոնյանԵկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջև50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա ՀովսեփյանՊետք է հեռու պահել դատավորներին Փաշինյանից. Ցոլակ Ակոպյան «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոնՓաշինյանը ամենուրեք փնտրում է կոնֆլիկտներ իր ընտրազանգվածին ակտիվ պահելու համար. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ականները ոչ թե վախենում են Արցախ արտասանել, որպեսզի «չխաթարեն խաղաղության» գործընթացը, այլ դա հենց եղել է 2018թ, իշխանության գալու թիրախներից մեկը․ Զաքարյան