Իրենք ուրիշ ձև չունեն, 25% ռեյտինգով չեն կարող իշխանություն ունենալ․ Սամվել Կարապետյանը՝ ՔՊ-ին
Քաղաքականություն«Այդ «պլան բ-ն» ունի հայ ժողովուրդը։ Հայ ժողովուրդն ունի բոլոր պլանները, քանի որ մենք գնում ենք բացարձակ հաղթանակի և վստահ ենք դրա մեջ»,- մամուլի ասուլիսում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ունի՞ «պլան բ», եթե իշխանությունը կեղծի ընտրությունները կամ իր ղեկավարած ուժին արգելի մասնակցել ընտրություններին։
«Ես միայն սոցհարցումների վրա չեմ հիմնվում, հիմնվում եմ նաև Փաշինյանի բացարձակ ցածր ռեյտինգի վրա ինչը երևի դուք ինձնից լավ եք տեսնում։ Դրա համար մենք առաջին քայլը՝ գնում ենք ընտրությունների օրինական ճանապարհով, թույլ չտալով ոչ մի ապօրինություններ մեր կողմից։ Դուք էլ տեսնում եք մեր նկատմամբ կիրառվող բոլոր ապօրինությունները, բայց դուք մի անհանգստացեք, իրենք ուրիշ ձև չունեն, 25% ռեյտինգ ունենալով՝ իրենք չեն կարող ոչ մի իշխանություն ունենալ»,- ասաց Սամվել Կարապետյանը։
Մանրամասն տեսանյութում։