Հայերեն
Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ ՌԴ-ն հույս ունի, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը հաջող կլինեն. Պեսկով Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Մանդատ վերցնելը չի նշանակում, որ փողոցային պայքարից հրաժարվում ենք. Իշխան Սաղաթելյան «ԱՐԱՐ» երգչախմբի և կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի բարեկամության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը. «Փաստ» Չալաբյանի կալանավորման հարցը հասավ Եվրոպական խորհրդարան. «Փաստ» Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը. «Փաստ» Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ» Այս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն Մանվելյան Եվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը Արտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին. Գլխավոր դատախազությունը հաշտության համաձայնություն է կնքել «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավnր 

ԲՀԿ-ի մշակութային քաղաքականությունը․ ժառանգությունից մինչև ժամանակակից արվեստ

Քաղաքականություն
Բարգավաճ Հայաստան կուսակցություն-ը «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակում ներկայացնում է մշակութային ոլորտի հիմնական դրույթները։

Հայաստանի մեծագույն հարստությունը մշակութային անսպառ ժառանգությունն է, որը մեզ է հասել որպես անգին նվեր՝ հաղթահարելով հազարամյակների փորձությունները։

Ի՞նչ ենք մենք այսօր գումարում այդ հարստությանը, ինչպիսի՞ մշակութային շերտ է ստեղծվում այսօր։
Մշակութային ժառանգություն և ժամանակակից արվեստ. այս երկու առանցքներից կառչած՝ իրեն բաժին հասած նոր փորձություններին է դիմադրում այսօրվա հասարակությունը, և դրանց միջոցով էլ ձևավորվում է վաղվա Հայաստանը։

Հայաստանի մշակութային քաղաքականության շուրջ մեր պատկերացումները փորձենք հնարավորին չափ սեղմ ներկայացնել.

Ընդհանուր դրույթներ

• Մշակութային քաղաքականությունը պիտի լինի միաժամանակ և´ պրագմատիկ, և´ մեծ երազանքներից սնվող։ Մշակույթի դաշտը, ստեղծական միջավայրը չեն կարող ընտրություն կատարել այս երկուսի միջև, դրանք պիտի լինեն համաժամանակյա և փոխպայմանավորող։

• Մշակութային քաղաքականության արդյունավետությունը տուժում է այսօրվա մոդելի՝ ԿԳՄՍՆ ձեռքերում միակամ կենտրոնացված կառավարման պատճառով։ Մշակույթի, արվեստի և ստեղծարար արդյունաբերության ոլորտների ուղղաձիգ կառավարման մոդելը բնորոշ է տոտալիտար երկրներին։

Հայաստանի պես փոքր և ինքնատիպ մշակույթով ու մարդկային ռեսուրսով երկրում նման մոդելը.

- բերում է լճացման,

- փլուզում է ստեղծագործական միավորների ինքնավարությունը, ինքնուրույնությունը և հետևաբար՝ ինքնատիպությունը,

- կաշկանդում է նախաձեռնողականությունը,

- վանում է ազատ ստեղծագործողին՝ ստիպելով անվերջ մտնել պաշտոնյաների կաբինետներ, և ազատ ստեղծագործության փոխարեն նրան ստիպում է հյուսել արվեստագետի համար անցանկալի կոնյունկտուրա՝ դրանից բխող ոչ արվեստային, հակամշակութային հետևանքներով։

• Մշակույթի, արվեստի ոլորտի ուղղաձիգ կառավարումից անհրաժեշտ է անցնել ինքնավարությունը և անհատական պատասխանատվությունը խթանող մոդելների զարգացման՝ պետությունից անկախ, բայց պետության հովանավորությամբ գործող մասնագիտացված առանձին միավորների ստեղծմամբ՝ մշակույթի գործակալություններ, հիմնադրամներ (ըստ արվեստի և ստեղծարար արդյունաբերության ճյուղերի)։

• Պետությունը պետք է առատորեն ֆինանսավորի և տեխնիկապես աջակցի մշակույթի ոլորտին՝ խթանելով արվեստը, անհատի ստեղծականությունը, բայց հանդես գա ոչ թե որպես «ֆեոդալ», որին այդ «դաշտը պատկանում է», կամ էլ որպես չոր վերահսկող, այլ՝ որպես հոգատար գործընկեր, որի համար կարևոր է արդյունքը (այդ թվում՝ հեռահար), և արվեստի ու ստեղծականության դաշտը պիտի ազատ պահի թե´ ուղիղ ոտնձգություններից, և թե´ բյուրոկրատացման, լճացման վտանգից։

1. Մշակութային ժառանգություն. պահպանում և ծաղկեցում

Մշակութային քաղաքականություն իրականացնողները պիտի առավելագույն պատասխանատվությամբ մոտենան այս ոլորտին՝ գիտակցելով, որ իրենք ընդամենը պատմական մի կարճ ժամանակահատվածում պահապաններն են մինչև մեր օրերը հասած մշակութային հարստության։
Այս գիտակցումը կօգնի.

- Միավորել բոլոր ոլորտների լավագույն մասնագետների ուժերը՝ Հայաստանում և սփյուռքում, անկախ՝ քաղաքական և անձնական համակրանքներից

- Ստեղծել մշակութային ժառանգության պահպանման արդյունավետ, կենսունակ համակարգ։
Մենք բոլորս մեր մշակութային ժառանգության պահապաններն ենք. այս մոտեցումը պիտի փորձենք տարածել՝ սկսած մանկապարտեզից։ Մշակութային նյութական և ոչ նյութական հարստության պահպանումը, խնամքը պիտի լինեն սովորական առօրյա գիտելիքի, անելիքի մաս՝ Հայաստանում և աշխարհում։ Սրա համար ամենակարևոր պայմանն այդ հարստությունը ճանաչելն է, ինչի համար պիտի ստեղծվեն բազմազան ուսումնական, ժամանցային նախագծեր՝ ճարտարապետության, կերպարվեստի, գրականության, երաժշտության և մյուս բոլոր ոլորտների առանցքային դեմքերի և ստեղծագործությունների։
Հայ եկեղեցին՝ մշակութային ժառանգության պահպանման ատենապետ. Հնագույն հարստությունների պահպանման գործում պետության ամենամեծ գործընկերը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է՝ իր աշխարհասփյուռ բոլոր կառույցներով, իր փորձով, իր հեղինակությամբ։

Մշակութային ժառանգությունը սերունդներին փոխանցել ավելի լավ վիճակում, քան ստացել ենք. սա պիտի լինի պետության և քաղաքացու կարևորագույն անելիքներից։ Ծաղկեցնել ստացածը՝ վերաբերվելով առավելագույն զգուշությամբ և պատասխանատվությամբ, բայց նաև՝ ստեղծագործական մոտեցմամբ՝ ներգրավելով հետաքրքիր և ժամանակակից գաղափարներ, օգտագործելով նորարարական տեխնոլոգիաներ, գրավելով ավելի ու ավելի մեծ և ակտիվ հանրային հետաքրքրություն։

Աշխարհով մեկ հայկական մշակութային հարստության փնտրտուք՝ գործընկերային և հովանավորական ցանցի ստեղծման օգնությամբ. Աշխարհով մեկ սփռված հայկական ժառանգության գործերի հայտնաբերում, խնամք, հնարավորության դեպքում՝ վերադարձ Հայաստան, անհնարինության դեպքում՝ տեղերում խնամակալ խորհուրդների ստեղծում կամ անհատների ներգրավում, համագործակցություն հայ համայնքների, բարերարների, եկեղեցու կառույցների, գիտական-թանգարանային հաստատությունների հետ և այլն։

Հայկական մշակույթը՝ համաշխարհային մշակույթի բնական մաս. ամբողջ ինքնատիպությամբ հանդերձ՝ կարևոր է հայկական մշակութային ժառանգությունը չմեկուսացնել համաշխարհայինից, հակառակը, այն մշտապես դիտարկել և հանրահռչակել որպես բոլոր ժամանակներում ակտիվ և կենսունակ մի տարր։ Այս առումով կարևոր է համագործակցությունը աշխարհի ամենատարբեր մշակութային կենտրոնների հետ, համատեղ նախագծերի իրականացումը։

Արցախի մշակութային ժառանգությունը՝ շարունակական ուշադրության կենտրոնում. Արցախյան մշակութային և հոգևոր կոթողների պահպանման և հնարավոր խնամքի կազմակերպման ուղիների որոնումը պետք է լինի շարունակական։ Միջազգային կազմակերպությունների, մշակույթի դեսպանների խմբերի, քրիստոնյա ուխտագնացների միջազգային խմբերի, քրիստոնեական միջազգային կառույցների և այլոց ներգրավմամբ պետք է հասնել այն բանին, որպեսզի հնարավոր դառնան այցելությունները՝ առնվազն իրավիճակի արձանագրման և վերահսկման նպատակով։

Միևնույն ժամանակ, Հայաստանում պետք է մեծագույն ուշադրություն դարձնել արցախյան ոչ մշակութային ժառանգության պահպանմանը՝ բարբառի, երգերի, բանահյուսության, պարերի և մյուս բոլոր բաղադրիչների։ Սրա վերաբերյալ պատրաստվում է առանձին ծավալուն ծրագիր։

Հայկական սփյուռքի հետ կապերը, Հայկական Աշխարհի միասնությունը պետք է լինեն աշխարհասփյուռ հայկական մշակութային հարստության համակողմանի պահպանության և արդյունավետ հոգածության կարևորագույն երաշխիք։

2. Ժամանակակից արվեստ, ստեղծարար արդյունաբերություններ

Ժամանակակից արվեստը նախ ստեղծագործող անհատն է։ Հայաստանի տարածքում ստեղծագործող և մեր այսօրվա մշակութային շերտն իր ինքնատիպ ստեղծագործությամբ հարստացնող յուրաքանչյուր անհատ Հայաստանի հարստությունն է։ Անհատական և խմբային ստեղծագործության խրախուսումը պետք է կարևորվի ոչ միայն զուտ մշակութային արտադրանքի ստեղծման, այլև հենց ստեղծագործական ընթացքի առումով։ Ստեղծագործող անհատների և խմբերի կարիքները, նրանց խրախուսման եղանակները պիտի լինեն պետական և համայնքային մշակութային պատասխանատու օղակների մշտական և դինամիկ ուշադրության կենտրոնում։

- Պետություն-ստեղծագործող հարաբերությունները պիտի լինեն հորիզոնական։ Արվեստագետը չպետք է լինի պետությունից ինչ-որ բան խնդրողի դերում։ Պետությունն ինքը պիտի ստեղծի մեխանիզմներ՝ արվեստագետի ստեղծագործական կյանքը խրախուսելու նպատակով։

- Պետական միջոցներով ֆինանսավորվող մշակութային հաստատությունների աշխատողները չպետք է դիտվեն որպես ստանդարտ պետծառայողներ։ Մշակույթի, արվեստի ոլորտի մարդիկ պիտի վայելեն բավարար ազատություն՝ ստեղծագործական արժեքավոր և ժամանակի շունչն արտահայտող գործեր ստեղծելու համար։ Գրաքննությունը և ինքնագրաքննության մղող մթնոլորտը պետք է անընդունելի համարվեն պետական հոգածության տակ գործող մշակութային հիմնարկներում։

- Արվեստի բնագավառների տարբերություններն արտահայտվում են նաև նրանց կարիքների տարբերությամբ։ Դժվար է բոլոր ոլորտների ստեղծագործական միավորների համար ապահովել ստեղծագործական ռեսուրսների հասանելիություն, եթե չկան նրանց կարիքների շուրջ իրական պատկերացումներ։ Այսօրվա գերկենտրոնացած նախարարության պայմաններում շատ փոքր դաշտ է մնում ազատ արվեստագետի և պետության իրական համագործակցության համար։

- Անհրաժեշտ է ժամանակակից արվեստին պետության հատկացրած միջոցները բաշխել նպատակային՝ ըստ ոլորտների։ Լավագույն եղանակը մշակութային անկախ գործակալությունները կամ հիմնադրամներն են, որոնք մասնագիտական խորհուրդների միջոցով կհարաբերվեն իրենց ոլորտների հետ՝ տնօրինելով պետության հատկացրած միջոցներն ըստ ոլորտի կարիքների։ Սա թույլ կտա միջոցները և ծրագրերը հասցնել ավելի մեծ քանակի ստեղծագործողների, կընդգրկի բազմազան քաղաքական հայացքների ստեղծագործողների և խմբերի, կստեղծի գործընկերային, հորիզոնական հարաբերություններ։

- Ստեղծագործական արհմիությունների խրախուսումը պետք է դառնա պետական մշակութային քաղաքականության նպատակներից մեկը։
 
Ինչպես է ոչխարների օգտագործումը արևային էլեկտրակայանների համար բարելավում է էներգաարդյունավետությունըJasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը Մեր ուժը պարգևավճար չի ստանալու․ Նարեկ ԿարապետյանԵԱԶԲ–ն 120 մլն դոլար վարկ կտրամադրի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատինԲոլոր ընդդիմադիրներով դիմելու ենք ՌԴ-ին, որ սահմանափակումները մեղմեն. Սամվել ԿարապետյանԿոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը Առյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան Փողոցային պայքար անպայման լինելու է՝ 1 անգամ և վերջնական. Սամվել ԿարապետյանՆարեկ Կարապետյանն անձամբ վերցնելու է մանդատը. Սամվել Կարապետյան Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան Աբսուրդ է, երբ հայ մարդը կասկածի տակ է դնում մաշտոցյան գրերի իսկությունը. Լիլիթ ԱրզումանյանՌուսաստանն այլեւս չի ընդունում հայկական որոշ ապրանքներ. ի՞նչ է լինելու. հարցում Աբովյանում Մի´ սպասեք, որ գան ձեզ` տներից տանեն. Արսեն ՎարդանյանԷդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Ձեզ համար էլ է՞ պարզ, որ Փաշինյանի խոստացված խաղաղությունը չի լինելու. հարցում Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային զինելnւ գիծը կավարտվի Արևմուտքի պարտnւթյամբ. Լավրով Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով ՌԴ-ն հույս ունի, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը հաջող կլինեն. Պեսկով Մեր իշխանությունների քաղաքական որոշումներում հստակ երևում է թուրք-ադրբեջանական շահերի գիծը. Արեգ ՍավգուլյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Մանդատ վերցնելը չի նշանակում, որ փողոցային պայքարից հրաժարվում ենք. Իշխան Սաղաթելյան Տիկին ֆոն դեր Լայեն, դուք եկել եք Բաքվից, որտեղ 1000 օրից ավել է` բանտարկված են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները. Աննա ԿոստանյանԲագրատ Սրբազանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ Ավետիք Չալաբյանը քանիցս զգուշացրել է, որ կալանքի որոշումներն անհամաչափ են և կամայականԵվս 15.000 ՀՀ քաղաքացի դարձավ գործազուրկ. Արշակ ԿարապետյանԻ տարբերություն նախորդ տարիների` նույնիսկ զավթելով Ազգային ժողովը` այս վարչախումբն այլևս չունի ժողովրդի աջակցությունը. Ավետիք ՉալբյանՀայրենակիցների մեծամասնությունը չի քվեարկել ներկա իշխանության օգտին. Նարեկ ԿարապետյանԼատինամերիկյան քաղաքական հաղորդակցություն․ հիմնական մեթոդներն ու առանձնահատկությունները. Հրայր Կամենդատյան «ՀայաՔվեն» օրինական բոլոր միջոցներով հասնելու է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՖասթ Բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվել են Պարոնյան թատրոնի ենթակառուցվածքները Եկատերինբուրգի այցը․ Փաշինյանը հայտարարեց Ռուսաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացման պատրաստակամության մասին. Արտակ Զաքարյան «ԱՐԱՐ» երգչախմբի և կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի բարեկամության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը. «Փաստ» Սահմանադրությունն ու սահմանադրականությունը չեն կարող կախված լինել քաղաքական իրավիճակից կամ իշխանությունների կամքից. «Փաստ» «Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկել էր ստանալու նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանին տրված աջակցության գինը». «Փաստ» «Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ» Չալաբյանի կալանավորման հարցը հասավ Եվրոպական խորհրդարան. «Փաստ» Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը. «Փաստ» Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ» Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Bloomberg-ը կանխատեսել է Իրանի դեմ պատերազմի պատճառով բարձր առանցքային տոկոսադրույքների շրջանՀուլիսի 7-ը հայտարարվել է Կիևում զոհվածների սգո օր«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունըԻսրայելը կարող է փորձել տապալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները. Ֆիդան Թրամփը բաց է Պուտինի կողմից իրեն հասցեագրված տեղեկատվությունը լսելու համար. ՊեսկովԲելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պшտերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խnնարհել թշնամnւ առաջ. ԼուկաշենկոՄումբայում տեղատարափ անձրևներից հետո շենքի փլnւզման հետևանքով վեց մարդ է զnhվելՀայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. ՀայտարարությունԿապանն իր տեղն ունեցավ արվեստի համաշխարհային քարտեզում. Բլոգ Կապան ֆեստ 2026Էքզիստենցիալ սարսափը «Իրականությունից այն կողմ» սարսափ ֆիլմում