Հայերեն
«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան Արցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ Ակոպյան Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիա «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ» Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ» Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույն բուհերից մեկում Հայաստանի քաղաքացիները մանդատ չեն տվել վարչախմբին՝ փակելու Արցախի հարցը․ Մենուա Սողոմոնյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջև 

«Երգ ու պարով պետություն չեն պահում». Սամվել Կարապետյանի կոշտ ուղերձը

Քաղաքականություն

Մայիսի 20-ին Լոռու մարզի ընտրողների հետ հանդիպել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։ Հանդիպումը տեղի է ունեցել նրա առանձնատան բակում, քանի որ քաղաքական գործիչը տնային կալանքի տակ է և հնարավորություն չունի հանդիպումներ կազմակերպել այլ վայրերում։

Իր ելույթում Կարապետյանը հանդես է եկել կոշտ գնահատականներով՝ անդրադառնալով Հայաստանի ներկա իրավիճակին, ժողովրդագրական խնդիրներին և գործող իշխանության վարած քաղաքականությանը։

«Եթե իշխանությունների ներկայիս կործանարար կուրսը անհապաղ չկանգնեցվի, մենք կհայտնվենք ազգային ինքնության ամբողջական կորստի շեմին, և մենք այնքան էլ հեռու չենք նրանից, որ մի քանի տարի անց մեր գլխավոր գործունեությունն այստեղ դառնա նամազ անելը»,- հայտարարել է նա։

Սամվել Կարապետյանը շեշտել է, որ իր խոսքերը հասարակությանը վախեցնելու նպատակ չունեն և հիմնված են պաշտոնական վիճակագրության ու իրական գործընթացների վրա։ Նրա խոսքով՝ Հայաստանի մարզերը շարունակում են դատարկվել, բնակչությունը նվազում է, իսկ պետության առջև ծառացած խորքային խնդիրները մնում են անլուծելի։

Կարապետյանի գնահատմամբ՝ գործող իշխանությունը երկրի կառավարման փոխարեն զբաղված է արտաքին ցուցադրականությամբ՝ փորձելով ստեղծել պատրանք, թե Հայաստանում ամեն ինչ կարգին է։ Նա նշել է, որ հասարակությանը ներկայացվում է արհեստական բարեկեցության պատկեր, մինչդեռ իրական կյանքում մարդիկ կանգնած են սոցիալական, ժողովրդագրական և անվտանգային լուրջ մարտահրավերների առաջ։

Դաշինքի առաջնորդը հայտարարել է, որ իշխանությունների հիմնական նպատակը սեփական դիրքերն ու շահերն ապահովելն է, ինչի հետևանքով պետական կառավարման համակարգը կորցրել է իր արդյունավետությունը։ Նրա խոսքով՝ իշխանությունները սխալ են գնահատել իր թիմի հնարավորությունները և դիմադրողականությունը։

Սամվել Կարապետյանը վստահեցրել է, որ ինքն ու իր գաղափարակիցները՝ Նարեկ Կարապետյանն ու Հարութը, պատրաստ են շարունակել պայքարը և չեն հրաժարվելու իրենց քաղաքական ուղուց՝ անկախ ճնշումներից ու սահմանափակումներից։

Անդրադառնալով նախընտրական համագործակցություններին՝ Կարապետյանը նշել է, որ իրենց քաղաքական ուժը գիտակցված որոշում է կայացրել չմտնել ավանդական քաղաքական ուժերի հետ դաշինքների մեջ։ Նրա խոսքով՝ այդ ուժերը տարիների ընթացքում թողել են հակասական հետք, և իր թիմը նպատակ ունի կառուցել նոր քաղաքական մշակույթ՝ զերծ անցյալի բացասական բեռից։

Կարապետյանը պարզաբանել է, որ պաշտոնական դաշինքը ձևավորվել է միայն «Նոր դարաշրջան» և «Միավորված հայեր» կուսակցությունների հետ, ինչը, նրա խոսքով, խորհրդանշում է Հայաստանի քաղաքական կյանքում նոր փուլի մեկնարկը։

Ելույթի ավարտին «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն ընդգծել է, որ իրենք նպատակ ունեն համատեղ ուժերով կառուցել ուժեղ պետություն և հասարակության համար բացել իրական նոր դարաշրջան։ Դրանից հետո նա ընտրողներին առաջարկել է անցնել բաց քննարկման և պատասխանել նրանց հարցերին՝ ուղիղ երկխոսության ձևաչափով։

Հրեական անեկդոտը և «Իրական Հայաստան»-ը․ ի՞նչ է քաղաքական դոքսան․ Մենուա ՍողոմոնյանՀայ ժողովուրդը ունի երկու ընտրություն՝ պայքարել կամ տարրալուծվել թուրքական աշխարհի մեջ. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ ՍավգուլյանԱրցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ ԱկոպյանՎճռականորեն դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա ԱբրահամյանԽաղաղությունը չի կարող լինել վախի, զիջումների և մշտական անորոշության պայմաններում․ Իրինա ՅոլյանՓաշինյան-Պուտին հանդիպումը․ ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև՝ խելոք գառը 7 մոր կուրծք է ուտում. Էդմոն ՄարուքյանՄենք ամեն ինչ անելու ենք, որ արցախցիների ինքնորոշման իրավունքը նորից վերականգնվի. Մենուա Սողոմոնյան Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիաՎստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ» Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ» Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվումԱռաջիկա օրերին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԸնկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել էԹրամփը հայտնել է՝ երբ է մտադիր հանդիպել ՊուտինինՍեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն էՌուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու համար․ ՕվերչուկԼամբադա կամուրջը կհիմնանորոգվի. մի շարք հատվածներ փակ կլինենԲնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՆա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԹրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվել է մեկ դոլարանոց մետաղադրամի վրաՎթար է. ջուր չի լինելուՄեկնարկում է Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը ՉեխիաԹրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Աննա ՅայլոյանԼեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը տեղի է ունեցել միջազգային իրավունքով. Հասմիկ ՂազարյանՆորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրելԳերմանիայի կողմից հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան․ ՌԴ ԱԳՆԽոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավոր«Հայ Վիրտուոզներ»-ի կրթաթոշակառուները՝ Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնի բեմումՀաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքըՈրպես անհետ կորած որոնվում է 32–ամյա Տիգրան Մխիթարյանը«Համահայկական ճակատ» կուսակցության շնորհավորական ուղերձը` Արցախի անկախության օրվանԻրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդՅունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույն բուհերից մեկումԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասինՀայաստանի քաղաքացիները մանդատ չեն տվել վարչախմբին՝ փակելու Արցախի հարցը․ Մենուա ՍողոմոնյանԵկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջև50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա ՀովսեփյանՊետք է հեռու պահել դատավորներին Փաշինյանից. Ցոլակ Ակոպյան «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոնՓաշինյանը ամենուրեք փնտրում է կոնֆլիկտներ իր ընտրազանգվածին ակտիվ պահելու համար. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ականները ոչ թե վախենում են Արցախ արտասանել, որպեսզի «չխաթարեն խաղաղության» գործընթացը, այլ դա հենց եղել է 2018թ, իշխանության գալու թիրախներից մեկը․ Զաքարյան Իմ խնդրանքն է՝ մեկտեղեք ձեր ջանքերը՝ պայքարելու Բաքվում պահվող հայորդիների ազատ արձակման համար․ Ծառուկյան