Ավտոմեքենայում հայտնաբերվել է հղի կնոջ մարմին
ՀասարակությունԱյսօր՝ մայիսի 22-ին, ժամը 00:10-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Ճամբարակի խաչմերուկում «Mercedes G» մակնիշի ավտոմեքենայում դի կա։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, քրեական և համայնքային ոստիկանները «Mercedes G» ավտոմեքենայի հետևի նստատեղին հայտնաբերել են երիտասարդ աղջկա դի, արնանման հետքեր։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 22-ամյա Մարիաննա Բ.-ն է, իսկ ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ 21-ամյա Հայկ Ղ.-ն։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ և առանց վարորդական իրավունքի վկայականի։ Կինը հղի է եղել։