Հայերեն
Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումների «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով 

Global HackAtom-2026-ը՝ Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ)

Հասարակություն

2026 թվականի մայիսի 25–26-ը Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում անցկացվում է ատոմային էներգետիկային նվիրված Երկրորդ միջազգային ուսանողական առաջնության՝ Global HackAtom-ի ազգային փուլը, որն իրականացվում է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի աջակցությամբ։

Global HackAtom-ը ատոմային տեխնոլոգիաներին նվիրված միջազգային ուսանողական առաջնություն է, որի նպատակն է երիտասարդների շրջանում խթանել ինժեներական մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրությունը։ Մրցույթի շրջանակում ուսանողական թիմերը 24 ժամվա ընթացքում մշակում են ատոմային ոլորտի արդիական խնդիրների լուծումներ։

2026 թվականին ազգային փուլերն անցկացվում են 15 երկրներում՝ Հայաստանից և Սերբիայից մինչև Բրազիլիա և Հարավային Աֆրիկա։ Ազգային փուլերի հաղթող թիմերը իրենց նախագծերը կներկայացնեն Եկատերինբուրգում կայանալիք Երիտասարդության համաշխարհային փառատոնի շրջանակում անցկացվող մեծ եզրափակչում։

Մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեցին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական, «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ներկայացուցիչ Գեորգի Խալաթյանը, Երևանում «Ռուսական տան» տնօրեն Վադիմ Ֆեֆիլովը և Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Թամարա Վարդանյանը։

«Ռոսատոմ» պետական կորպորացիայի ներկայացուցիչ Գեորգի Խալաթյանը նախ շնորհակալություն հայտնեց Պլեխանովի համալսարանի ղեկավարությանը համագործակցության, հարթակ տրամադրելու և ուսանողների լայն մասնակցությունն այս կարևոր միջոցառմանն ապահովելու համար։ Իր ելույթում նա նաև ընդգծեց, որ «դեռևս 2015 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան՝ Կայուն զարգացման օրակարգ 2030-ի շրջանակում, ձևակերպել է 17 նպատակներ։ Եթե դրանք դիտարկենք առարկայական, ակնհայտ է դառնում, որ այդ նպատակների մեծ մասն իրականում անհնար է իրականացնել առանց ատոմային տեխնոլոգիաների կիրառման, և առաջին հերթին՝ առանց ատոմային էներգետիկայի»։

Երևանում Ռուսական տան տնօրեն Վադիմ Ֆեֆիլովն ընդգծեց ռուսական տեխնոլոգիաների նշանակությունը համաշխարհային ատոմային ոլորտում։ «Հաճախ մենք լսում ենք, որ Ռուսաստանը չի արտադրում, օրինակ, iPhone-ն, սակայն մարդիկ մոռանում են, որ Ռուսաստանը կառուցում է ատոմային էլեկտրակայաններ ամբողջ աշխարհով մեկ և հանդիսանում է ամենաառաջատար ու եզակի տեխնոլոգիաների հեղինակն ու կրողը։ «Ռոսատոմ»-ը մեր հպարտությունն է, մեր ամեն ինչն է»։ Նա նաև հավելեց, որ բացի Եկատերինբուրգում կայանալիք եզրափակչին մասնակցելուց, մասնակիցներին սպասվում է կրթական ուղևորություն դեպի Արկտիկա՝ ատոմային սառցահատով։

Բուհի տնօրեն Թամարա Վարդանյանն իր ելույթում նշեց, որ Global HackAtom-ը պարզապես մրցույթ չէ, այլ միջազգային կրթական հարթակ, որը միավորում է տարբեր երկրների երիտասարդներին նորարարությունների, ինժեներական ստեղծագործության և կայուն զարգացման գաղափարների շուրջ։ Նա ընդգծեց, որ ատոմային տեխնոլոգիաները կարևոր դեր ունեն ոչ միայն էներգետիկայում, այլև բժշկության, արդյունաբերության, գյուղատնտեսության և տնտեսության թվային վերափոխման մեջ։

Հանդիսավոր բացման արարողությունից հետո մեկնարկեցին ոլորտի առաջատար մասնագետների դասախոսությունները։ Ազգային հետազոտական միջուկային համալսարան ՄԻՖԻի Ատոմային էներգետիկայի ինստիտուտի միջուկային ֆիզիկայի և տեխնոլոգիաների բաժանմունքի պետի տեղակալ Աննա Տերեխովան և ինտելեկտուալ կիբեռնետիկական համակարգերի բաժանմունքի պետի տեղակալ Գեորգի Նեպոմնյաշչիխը մասնակիցներին ներկայացրին ատոմային էլեկտրակայանների և միջուկային ռեակտորների աշխատանքի սկզբունքները, ինչպես նաև ժամանակակից IT տեխնոլոգիաների դերը ատոմային ոլորտում։

Հայաստանի համար ատոմային էներգետիկայի ռազմավարական նշանակության և երկրի էներգետիկ անվտանգության ապահովման գործում դրա դերի մասին դասախոսությամբ հանդես եկավ ՌԴ Գիտությունների Ակադեմիայի Չինաստանի և ժամանակակից Ասիայի ինստիտուտի Կովկասյան հետազոտությունների բաժնի ավագ գիտաշխատող, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը։

Առջևում մասնակիցներին սպասում են թիմային աշխատանքներ, գործնական առաջադրանքների մշակում և իրավիճակային խնդիրների լուծում։ Վաղը կհայտարարվի երկրորդ միջազգային ուսանողական առաջնության ազգային փուլի հաղթող թիմի կազմը, որն այս տարվա սեպտեմբերին կներկայացնի Հայաստանը Եկատերինբուրգում կայանալիք Գրանդ-ֆինալին։

Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա Ղահրամանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ Կարապետյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք ՉալաբյանԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԷս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ ԿարապետյանԱռաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՓաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան Աբրահամյան«Հայրենիք, ազգ, ժողովուրդ» բառերը դուրս են եկել երդումից. Նարեկ ԿարապետյանԹող փորձեն Էդգար Ղազարյանին հավասարակշռել, նա դեռ մեր մի պատգամավորն է. Նարեկ Կարապետյան Նշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ ԳևորգյանՄենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն էՓաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեք Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պատմության նման վերաշարադրումն ու մշակութային ժառանգության յուրացման այս տրամաբանությունը մի օր չի կիրառվի նաև ձեր ժողովուրդների ու պետությունների նկատմամբ․ Ա․ ԿոստանյանԱրժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները․ Հրայր ԿամենդատյանՎերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ընտրության հասկացության կոպտագույն նենգափոխման երկու նոր նախադեպերի․ Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Արևմուտքը սիրուն խոսքեր ասելով, խաբելով, համոզելով ու գայթակղելով ուզում մեզ հեռացնել Ռուսաստանից․ Մհեր ԱվետիսյանՀայաստանը՝ քրիստոնեության արևելյան սահմանապահ․ ինչո՞ւ Հաջիևը եվրոպացի պաշտոնյաներին հրավիրեց լեգիտիմացնելու սեփական ժառանգության ոչնչացումը. Լիլիա ՇուշանյանՏիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիԳյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումը