Հայերեն
Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ Դավթյան Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոց Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ 

Գնդապետ Գրիգորի Սահակյանը հրաժարվել է Շուշիի պաշտպանման համար պլանավորված կարևոր օպերացիային մասնակցելուց․ Արայիկ Հարությունյան

Հասարակություն

Գնդապետ Գրիգորի Սահակյանը, որը պիտի ուղեկցեր ՀՀ-ից եկած երկու գումարտակ, զեկուցել է, որ հրաժարվում է Շուշիի պաշտպանման համար պլանավորված կարևոր օպերացիային մասնակցելուց։ Չհասած դիրքեր հրաժարվել են։

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Ո՞վ է ծախել հողը․ ծախել ենք ազգովի, դավաճանել ենք մեր զինվորներին, 18-20 տարեկան մեր երեխաներին, մեր բալիկներին։ Բոլորս միասին ենք դավաճանել։ Դավաճան չփնտրե՛ք, այն կանայք, որ իմ ու մնացած ղեկավարների նկատմամբ վայրահաչոց են սկսել, բացի զոհվածների հարազատներից, նրանք իրավունք ունեն բոլորիս անվանել դավաճան։ Իհարկե մի մասը եղել են առաջնագծում, մի մասը կռվել են, իրավունք ունեն։ Այն քաղաքական գործիչները, որոնք այսօր փորձում են դավաճաններ փնտրել, հատ-հատ թող ներկայացնեն իրենց տղաների, իրենց եղբայրների, իրենց մասնակցությունը։ Նկարվելը չեմ ասում։ Բոլորին եմ ասում՝ որտե՞ղ եք եղել, առաջնագծում պետք է լինեիք։ Ում հարցնում ենք՝ եղել են Օմարում։ Օմարում, այո՛, շատ ծանր ճակատամարտ ենք ունեցել մի քանի օր՝ շնորհիվ զինվորականների, որևէ մեկը չվերագրի իրնեց, շնորհիվ զինվորականների կարճ ժամկետում կարողացել ենք վերականգնել դիրքերը։ Սելֆի անելով խաբել եք ազգին՝ գտնվում ենք առաջնագծում։

Զինվորի կարիք ունեինք։ Այո՛, մենք ունեինք խնդիրներ, ԱԹՍ-ներից պաշտպանվելու խնդիր ունեինք, օդից պաշտպանվելու և այլն։ Հիմնական պատճառը, հիմնական դավաճանը մենք բոլորս ենք, որ զինվորներին թողել ենք մենակ։

Իսկ ինչու՞ ենք վերջում զինադադար կնքել, ինչու՞ ենք պարտավորված եղել, որովհետև մեր զինվորները շրջափակման վտանգի տակ էին, երբ Ստեփանակերտն արդեն պաշտպանող չուներ, քանի որ զինվորականները գտնվում էին հիմնական առաջնագծում։ Ո՞ւր էին կամավորականները, ու՞ր էր աշխարհազորը, ո՞ւր էին իմ սիրելի ստեփանակերտցիները, որոնք այսօր փնտրում էին դավաճաններ։ Կային մի քանի հարյուր հոգի։ Վեց հազարից ավելի զորքին մենք դրանո՞վ պիտի դիմակայեինք։ Իսկ Ստեփան-ակերտը գրավելուց հետո ընդամենը մի քանի կմ-ից շրջափակում էին մեր ամբողջ զորքը, 18-20 տարեկանների, որոնք գտնվում էին Մարտունիում, Կարմիր շուկայում։

Հարցրե՛ք զինվորականներին, ո՞վ է իրենց դավաճանել։ Դավաճանել ենք ազգովի, օգնություն ցուցաբերել ենք, գոհ ենք բոլորից, դավաճանել ենք, որովհետեւ 18-20 տարեկաններով հնարավոր չէր կռվել յոթ-ութ պետության դեմ։ Այո՛, կռվել են հիմնականում 18-20 տարեկանները։ Խոնարհվում եմ նրանց առջև, խոնրահվում եմ այդ 18-20 տարեկանների առջև, որոնք հիմա էլ պաշտպանում են մեր երկրի սահմանը։

Երկրի նախագահի տեղն առաջնագիծը չէ, Հադրութը չէ, երբ 1500 հոգի փախչում էին Հադրութից՝ ընդամենը մի քանի տասնյակ դիվերսանտի առաջ։ Գնացել աղաչել-պաղատել եմ, որ պետք է գնանք, պետք է ամբողջությամբ ոչնչացնենք այդ խմբերին, որպեսզի հեշտ լինի։ Ես տիպված եմ այսքանն ասում, ստիպված եմ, որովհետև արդեն պառակտվում ենք, մեղավորներ ենք փնտրում։

Նորից կրկնեմ․ մեղավոր ենք բոլո՛րս, զորքը, ՊԲ-ին թողել եք մենակ։ Նյութական մատակարարումը բավարար չէ։ Պատերազմի կանոններն են՝ ինչքան զոհ ու վիրավոր ես ունենում, գոնե այդքան պիտի համալրես։ Ամեն օր հարյուրավոր զոհ ու վիրավոր էինք տալիս։ Ինչքա՞ն էինք համալրում․․․ հրաժարվում էին գնալ մեր տղաներին օգնության։ Ինչքան տղաների դիակներ ունենք այսօր առաջնագծում, մեր երեխաների, մեր բալիկների, որովհետև ժամանակին չենք կարողացել հասնել օգնության։

Տասնյակ անգամ առաջնագիծ եմ գնացել, մի մասը ցույց եմ տվել, մի մասը՝ չէ, բայց այդ կարիքը կար, կար, որովհետեւ զորքն աջակցության կարիք ունի։ Իսկ վերջին օրը, նորից կրկնում եմ, Ստեփանակերտի մատույցներում առավելագույնը երկու-երեք հարյուր պաշտպանող ունեինք, իսկ սահմանը՝ շատ մեծ։ Միայն հյուսիսային մասն ունեինք պաշտպանված, էն էլ մեծ հնարավորություն ունեին թիկունքով մտնել Ստեփանակերտ ու գերեին կամ ոչնչացնեին այնտեղ մնացած մի քանի հարյուր հոգուն։

Այո, մենք ժամանակին տարհանել ենք Ստեփանակերտը, ստիպված էինք, որպեսզի քաղաքացիական զոհերի քանակը հարյուրավոր, հազարավոր չլինի։ Ասում էին, թե՝ խուճապ է առաջացել զորքում․․․ ոչ մի հայրենասեր, կռվող տղա խուճապի չի ենթարկվել՝ իմանալով, որ խաղաղ բնակչությունը գնում է վտանգավոր տեղից, հակառակը՝ ողջունում էին և իմանում, որ ամեն մի պայթող արկից զոհ չի լինելու քաղաքներում և բնակավայրերում։ Ի դեպ, այդ տարհանումները ժամանակին կազմակերպելու արդյունքում է մեզ հաջողվել շատ քիչ կորուստներ ունենալ։ Հիմա այդ նույն տարհանված ժողովուրդը դավաճաննե՞ր է փնտրում, դավաճան են այն տղամարդիկ, ովքեր թողել են Ստեփանակերտը, Ղարաբաղը, պախկվել Երևանում, և այսօր մեղավորներ են փնտրում։ Մի նկուղից մյուս նկուղը զենքը ձեռքին փախչում, որպեսզի չգնային առաջնագիծ․․․ Բավարար է։ Շատ փակագծեր կարող եմ բացել, բայց իմացեք՝ դավաճանել ենք բոլորս՝ մեր զինվորներին չպաշտպանելով, կողքներին չկանգնելով։ Ուրիշ մեղավոր, ուրիշ դավաճան չկա»:

Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Եթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր ԿամենդատյանԵս հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանՍամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ ԳևորգյանUcom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԱշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ ԱկոպյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ Դավթյան