Հայերեն
ՌԴ-ն հույս ունի, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը հաջող կլինեն. Պեսկով Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Մանդատ վերցնելը չի նշանակում, որ փողոցային պայքարից հրաժարվում ենք. Իշխան Սաղաթելյան «ԱՐԱՐ» երգչախմբի և կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի բարեկամության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը. «Փաստ» Չալաբյանի կալանավորման հարցը հասավ Եվրոպական խորհրդարան. «Փաստ» Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը. «Փաստ» Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ» Այս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն Մանվելյան Եվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը Արտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին. Գլխավոր դատախազությունը հաշտության համաձայնություն է կնքել «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավnր Այսօր մի քանի ժամ գազ չի լինի․ հասցեներ 

Մտածելու և «գլխի ընկնելու» համար մնաց մեկ շաբաթ. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանը վերջնականապես փչացրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները: Իսկ դրա հետևանքով... բեռնատարներում, Լարսի անցակետում կամ ջերմոցներում ու դաշտերում փչանում ու փչանալու են հարյուրավոր տոննաներով ելակը, լոլիկը, վարունգը, պղպեղը, թառամելու են հարյուր հազարավոր ծաղիկներ, հերթը հասել է կեռասին, ծիրանին: Իսկ այդ ամենի համար վնասը կրել ու կրում են ֆերմերները, հողագործները, ջերմոցատերերը, գյուղացիները, ջերմատներում աշխատողները, որոնք առանց այն էլ՝ ճկռած են վարկերի տակ: Արդյունքում էլ ավելի է խորանալու աղքատությունը, որն առանց այդ էլ այս ութ տարում խայտառակ ծավալների է հասել:

Ի՞նչ է անում կառավարության ու ՔՊ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Մեծ հաշվով՝ «զելենսկիություն» է անում, կամ էլ, եթե կհիշեք՝ «սահակաշվիլիություն է անում»:

Փաշինյանը զուգահեռ «տեղեկատվական աղմուկ» է ստեղծում. նրա բոլոր այդ ծղրտան ու անընդունելի հայտարարությունների նպատակներն ակնհայտ են. հանրության, արդեն իսկ ռուսական արգելքներից տուժող հազարավոր մարդկանց ուշադրությունը շեղել բուն ու ահագնացող խնդիրներից, շեղել էլ ավելի ահավոր սպառնալիքներից, որոնք օրեցօր շոշափելի են դառնում:

Բայց շատ արագ պարզվեց, որ Ռուսաստանն ամենևին կատակ չի անում և այլևս մտադիր չէ հանդուրժել Փաշինյանի «եվրոպամետ», զելենսկիախառը և հակառուսական շեղումներն ու զեղումները: Ռուսաստանի նախագահ Պուտինի ու Փաշինյանի՝ դեռևս ապրիլմեկյան հանդիպումից արդեն պարզ էր, որ կան ու կուտակվել են լրջագույն խնդիրներ, որոնց մասին ռուսական կողմը առավել քան պարզորոշ արտահայտվեց: Փաշինյանն ու ՔՊ-ն ձևացրեցին, թե՝ «անձրև է գալիս»:

Հետևություններ չարեցին, ու ոչ միայն նախընտրական մեծ շոու դարձրեցին Ռուսաստանին հակադրվելու նպատակով Ֆրանսիայի նախագահ Մակրոնի նախաձեռնած «Եվրոպական քաղաքական համայնքի» երևանյան հավաքը, այլև գրկաբաց ընդունեցին Ուկրաինայի նախագահ Զելենսկուն: Իսկ վերջինս էլ Երևանից թշնամական հայտարարություններ արեց Մոսկվայի հասցեին:

Դա, ըստ էության, Կրեմլի համբերության «ցիստեռնի» վերջին կաթիլն էր:

Փաշինյանն էլի փորձեց ձևացնել, թե՝ «անձրև է գալիս»: Սկսեց հեքիաթներ պատմել իր և Պուտինի ջերմ հարաբերությունների, մի 200 անգամ զանգելու ու նման բաների մասին, դիմեց իր «գեղջկական հնարքներին»:

Սակայն Ռուսաստանն ընդհանրապես, իսկ Պուտինի վարչակազմը՝ մասնավորապես, «արցունքներին չեն հավատում»: Մոսկվայից հնչող հայտարարություններն ու դրանց տոնայնությունը սաստկացան: Առանձնապես սուր էին ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի և Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի ձևակերպումները: Ավելին, արվեցին արտահայտություններ ու բնորոշումներ, որ երբևէ չէին հնչել հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստում: Ռուսական իշխանության երկու բարձրաստիճան դեմքեր, Պուտինի թիմի կարևոր դերակատարներ, ըստ էության, դավաճան հռչակեցին Նիկոլ Փաշինյանին (այս դեպքում արդեն հայ-ռուսական հարաբերությունների կտրվածքով):

Ի լրումն, Մեդվեդևի և Վոլոդինի, ՌԴ այլ բարձրաստիճան ներկայացուցիչների կոշտ հայտարարությունները հստակ ընդգծում են մեկ նպատակ, եթե կուզեք՝ մեսիջ. Մոսկվան այրում է Նիկոլ Փաշինյանի ռեժիմի հետ կապող բոլոր կամուրջները՝ ակնհայտ ցույց տալով, որ վերջինիս ու նրա թիմի հետ որևէ համագործակցություն այսուհետ բացառվում է: Հասկանալի է՝ ոչ Հայաստանի հետ, այլ հենց Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության:

Նիկոլ Փաշինյանն արդեն գետնի վրա գործնականում անում է նույնը, ինչ արեց Ուկրաինայում իշխանության եկած Զելենսկին. թշնամանում է Ռուսաստանի հետ: Փաշինյանն անում է նույնը, ինչ ժամանակին արեց հարևան Վրաստանի նախկին ղեկավար Սահակաշվիլին: Ի՞նչ արեցին Սահակաշվիլին, Զելենսկին: Թշնամական քաղաքականություն վարեցին Ռուսաստանի դեմ: Պատերազմ հրահրեցին: Սահակաշվիլին հաշված օրերի ընթացքում պարտվեց՝ իր սիրելի Արևմուտքից ստանալով «բարոյահոգեբանական աջակցություն» և ուրիշ ոչինչ: Զելենսկին շարունակում է պատերազմել, ինչից տուժում է Ուկրաինան ու ուկրաինացի ժողովուրդը. այստեղ Արևմուտքը որոշել է կռվել Ռուսաստանի դեմ… «մինչև վերջին ուկրաինացին»: Արևել յան Եվրոպայի ամենից խոշոր, լուրջ տնտեսական հնարավորություններ ունեցող Ուկրաինան ուղղակիորեն վարի են տվել ու դեռ տալիս են:

Առհասարակ, այս երեքը՝ Փաշինյանը, Սահակաշվիլին ու Զելենսկին, չափից շատ ընդհանրություններ ունեն՝ դրանք չնկատելու համար: Տեսեք. երեքն էլ իշխանության են եկել Արևմուտքի բացահայտ աջակցությամբ (երկուսը՝ ուղղակիորեն «հեղափոխական» ուղով), երեքն էլ դիրքավորվում էին որպես թունդ «հակաթալանչիներ», բայց ոտքովգլխով թաղվել են կամ թաղված են կոռուպցիայի մեջ: Ամենից էականը. երեքն էլ ժողովրդի գլխին պատերազմ են բերել, տարածքային կորուստներ: Երեքն էլ… «սիրում են ժողովրդին», բայց իրենց պատճառով տուժում է ժողովուրդը, երեքն էլ միշտ մեղադրում են ուրիշներին:

Ու հիմա, երբ Փաշինյանը բացահայտ «զելենսկիություն է անում», Ռուսաստանը նույնքան բացահայտ ասում ու հասկացնում է, որ իրենց որոշումը կայացված է ու վերանայման ենթակա չէ. ռուսական իշխանությունները, Կրեմլը այլևս երբեք չեն ցանկանում «գործ ունենալ» Նիկոլ Փաշինյանի հետ, և եթե վերջինս ինչ-որ խարդավանքով պահի վարչապետի աթոռը, միևնույնն է, նրա հետ չեն աշխատելու:

Փաշինյանն ու ՔՊ-ն էլի փորձում են ցույց տալ, թե՝ «անձրև է գալիս», պահ է, կանցնիկգնա, ընտրություններից հետո կկարգավորվի: Դա ոչ միայն հեքիաթ է, այլև ինքնախաբեություն:

Բանը բանից անցել է, ու ակնհայտ է. հայռուսական հարաբերությունները կկարգավորվեն միայն այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հեռանա իշխանությունից: Իսկ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալը նշանակելու է՝ սոցիալ-տնտեսական կոլապս, գյուղմթեքի, արտադրանքի իրացման հիմնական շուկայից զրկվելուց, մինչև արտագնա աշխատանքի մեկնողների առաջ Ռուսաստանի դռները փակվելը, գազի թանկացումից մինչև Ռուսաստանից փող ստանալու հնարավորությունից զրկվելը և այլն, և այլն:

Այսինքն, Փաշինյանը թունավորեց հայ-ռուսական հարաբերությունները, իսկ դրա ծանրագույն հետևանքների բեռը թողել է չարքաշ ժողովրդի վզին: Տնտեսագետներն ամենօրյա ռեժիմով զգուշացնում են բոլոր այն արհավիրքների մասին, որ այս ամենը բերելու է Հայաստանին: Բայց սա դեռ կարելի է կանգնեցնել: Վրացիները ուշացումով, բայց, ի վերջո, գլխի ընկան: Մեզ վերջնականապես գլխի ընկնելու համար մնացել է մեկ շաբաթ: Հունիսի 7-ին ընտրելու իրավունք ունեցող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է սեղմել իր բաժին «ստոպի» կոճակը՝ իր քվեաթերթիկով: Դրա համար պետք է անպայման գնալ ընտրատեղամաս և քվեարկել, մերժել Փաշինյանին ու նրա բացահայտ սատելիտներին, ընտրել ընդդիմադիր հիմնական ուժերից որևէ մեկին, տեր կանգնել քվեներին՝ թույլ չտալով, որ իշխանությունը կեղծի ժողովրդի կամընտրության արդյունքը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով ՌԴ-ն հույս ունի, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը հաջող կլինեն. Պեսկով Մեր իշխանությունների քաղաքական որոշումներում հստակ երևում է թուրք-ադրբեջանական շահերի գիծը. Արեգ ՍավգուլյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Մանդատ վերցնելը չի նշանակում, որ փողոցային պայքարից հրաժարվում ենք. Իշխան Սաղաթելյան Տիկին ֆոն դեր Լայեն, դուք եկել եք Բաքվից, որտեղ 1000 օրից ավել է` բանտարկված են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները. Աննա ԿոստանյանԲագրատ Սրբազանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ Ավետիք Չալաբյանը քանիցս զգուշացրել է, որ կալանքի որոշումներն անհամաչափ են և կամայականԵվս 15.000 ՀՀ քաղաքացի դարձավ գործազուրկ. Արշակ ԿարապետյանԻ տարբերություն նախորդ տարիների` նույնիսկ զավթելով Ազգային ժողովը` այս վարչախումբն այլևս չունի ժողովրդի աջակցությունը. Ավետիք ՉալբյանՀայրենակիցների մեծամասնությունը չի քվեարկել ներկա իշխանության օգտին. Նարեկ ԿարապետյանԼատինամերիկյան քաղաքական հաղորդակցություն․ հիմնական մեթոդներն ու առանձնահատկությունները. Հրայր Կամենդատյան «ՀայաՔվեն» օրինական բոլոր միջոցներով հասնելու է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՖասթ Բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվել են Պարոնյան թատրոնի ենթակառուցվածքները Եկատերինբուրգի այցը․ Փաշինյանը հայտարարեց Ռուսաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացման պատրաստակամության մասին. Արտակ Զաքարյան «ԱՐԱՐ» երգչախմբի և կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի բարեկամության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը. «Փաստ» Սահմանադրությունն ու սահմանադրականությունը չեն կարող կախված լինել քաղաքական իրավիճակից կամ իշխանությունների կամքից. «Փաստ» «Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկել էր ստանալու նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանին տրված աջակցության գինը». «Փաստ» «Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ» Չալաբյանի կալանավորման հարցը հասավ Եվրոպական խորհրդարան. «Փաստ» Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը. «Փաստ» Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ» Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Bloomberg-ը կանխատեսել է Իրանի դեմ պատերազմի պատճառով բարձր առանցքային տոկոսադրույքների շրջանՀուլիսի 7-ը հայտարարվել է Կիևում զոհվածների սգո օր«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունըԻսրայելը կարող է փորձել տապալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները. Ֆիդան Թրամփը բաց է Պուտինի կողմից իրեն հասցեագրված տեղեկատվությունը լսելու համար. ՊեսկովԲելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պшտերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խnնարհել թշնամnւ առաջ. ԼուկաշենկոՄումբայում տեղատարափ անձրևներից հետո շենքի փլnւզման հետևանքով վեց մարդ է զnhվելՀայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. ՀայտարարությունԿապանն իր տեղն ունեցավ արվեստի համաշխարհային քարտեզում. Բլոգ Կապան ֆեստ 2026Էքզիստենցիալ սարսափը «Իրականությունից այն կողմ» սարսափ ֆիլմում Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ Գոհար Ավետիսյանը կիսվել է 33-ամյակի ֆոտոշարքով և խոստովանել, որ երազում է գտնել իր սերը«Առողջության օր 2026». թիմային ոգու և առողջ մրցակցության տոնը ԶՊՄԿ-ումՆԱՏՕ-ի երկրներն nւժեղացնում են պաշտպանnւնակությունը Ռուսաստանի հետ պшտերազմի դեպքում. PoliticoԱնմնացորդ վայելում եմ աշխարհի իմ վերջին առաջնությունը. Ռոնալդու ԱՄՆ-ում Անկախության օրը տեղի ունեցած hրաձգnւթյան հետևանքով զnhվել է առնվազն վեց մարդՍահմանադրությունը Հայաստանում փաստացի լիարժեք չի գործում․ Էդմոն ՄարուքյանՎարչական ռեսուրսի օգտագործումն ամենահաճախակի ընտրախախտումն է եղել այս ընտրությունների ժամանակ. Ատոմ ՄխիթարյանԱզգային պետության գաղափարը սպանող հակասահմանադրական օրենքի մասին․ Մենուա ՍողոմոնյանՊոլիտեխնիկի 93-րդ սերնդի ավարտական հանդիսությանը մասնակցել են նաև ԶՊՄԿ-ի ներկայացուցիչներըՖինանսական արկածներից դեպի մեծ հաղթանակներ․ ամփոփվեց Junius ֆինանսական 4-րդ առցանց մրցաշարըՍոցիալական բունտից վախենալով է եկել Ռուսաստան. Արշակ ԿարապետյանԵրկրի ղեկավարն ընտրությունների շրջանում ապացուցեց, որ Հայաստանում ժողովրդավարություն գոյություն չունի. Արամ ՊետրոսյանԱյս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն ՄանվելյանԵվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցըՄի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը Հանրության ուշադրությունը շեղելու նպատակով իշխանությունը կրկին դիմել է ռեպրեսիվ մեթոդների․ Տիգրան Դումիկյան