Հայերեն
Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումների «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով 

Բազմավեկտորությունը և հակադրությունը տարբեր բաներ են. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հատկապես փոքր և միջին պետությունների համար արտաքին քաղաքականությունը գոյաբանական նշանակություն ունեցող ուղղություն է, և որոշակիորեն դրա արդյունավետությունից է կախված պետության անվտանգությունը, տնտեսական զարգացումը, քաղաքական կայունությունը և նույնիսկ պետականության երկարաժամկետ կենսունակությունը։ Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ աշխարհաքաղաքական բարդ միջավայրում գտնվող երկրները կարողացել են հաջողել, երբ կարողացել են վարել ճկուն, հավասարակշռված և հաշվենկատ քաղաքականություն՝ միաժամանակ աշխատելով տարբեր ուժային բևեռների հետ և խուսափելով դրանց միջև հակադրության առաջնագիծ դառնալուց։

Հայաստանը գտնվում է հենց այդպիսի միջավայրում։ Գաղտնիք չէ, որ Հարավային Կովկասը աշխարհի այն տարածաշրջաններից է, որտեղ հատվում են բազմաթիվ ռազմավարական շահեր։ Այստեղ առկա են Ռուսաստանի, Եվրոպական միության, Միացյալ Նահանգների, Թուրքիայի, Իրանի, ինչպես նաև աճող դերակատարություն ունեցող Չինաստանի հետաքրքրությունները։ Նման պայմաններում ցանկացած պետության համար առաջնային խնդիր է դառնում ոչ թե այս կամ այն ուժի շահերի սպասարկումը, այլ սեփական ազգային շահերի պաշտպանությունը՝ այնպես, որ արտաքին դերակատարների միջև մրցակցությունը չվերածվի սեփական պետության համար ճակատագրական սպառնալիքի։ Միջազգային հարաբերությունների պատմությունը բազմաթիվ օրինակներ է տալիս, թե ինչպիսի հետևանքների կարող է հանգեցնել մեծ տերությունների հակադրության կիզակետում հայտնվելը։

Այս առումով հատկապես ուսանելի է Ուկրաինայի օրինակը։ Անկախ այն հանգամանքից, թե տարբեր կողմերը ինչպիսի մեկնաբանություններ են տալիս Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին, ակնհայտ է, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև խորացող հակադրության պայմաններում հենց Ուկրաինան է դարձել հիմնական մարտադաշտը։ Արդյունքում երկիրը կրել է ահռելի մարդկային, տնտեսական և ենթակառուցվածքային կորուստներ, իսկ հետպատերազմյան վերականգնման համար, ըստ բազմաթիվ գնահատականների, կպահանջվի տասնամյակներ և հսկայական ֆինանսական միջոցներ։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ երբ փոքր կամ միջին պետությունը հայտնվում է խոշոր աշխարհաքաղաքական բախման կենտրոնում, ամենամեծ գինը վճարում է հենց այդ պետությունը։

Հարավային Կովկասի մյուս օրինակներից առանձնահատուկ ուշադրության է արժանի Վրաստանը։ 2008 թվականի պատերազմը դարձավ լուրջ փորձություն այդ երկրի համար։ Սակայն հետագա տարիներին վրացական քաղաքական վերնախավը, անկախ ներքաղաքական պայքարներից և իշխանափոխություններից, փորձեց ձևավորել այնպիսի քաղաքական գիծ, որը թույլ կտար խուսափել նոր լայնամասշտաբ հակադրություններից։ Վրաստանը շարունակեց եվրոպական ինտեգրման ուղին, պահպանեց արևմտյան ուղղվածությունը, սակայն միաժամանակ զգուշավորություն ցուցաբերեց այնպիսի քայլերի նկատմամբ, որոնք կարող էին երկիրը կրկին վերածել աշխարհաքաղաքական բախումների առաջնագծի։ Իհարկե, Վրաստանի փորձը ևս ունի իր սահմանափակումները և բոլորովին իդեալական չէ, սակայն այն ցույց է տալիս, որ նույնիսկ բարդ իրավիճակներում պետությունները կարող են փորձել նվազեցնել հակադրությունների ռիսկերը և առաջնահերթ դարձնել սեփական կայունությունը։

Հայաստանի պարագայում արտաքին քաղաքականության բարդությունը պայմանավորված է ոչ միայն աշխարհագրական դիրքով, այլև անվտանգության, տնտեսության, տրանսպորտային հաղորդակցությունների և տարածաշրջանային հակամարտությունների առանձնահատկություններով։ Տարիներ շարունակ Երևանը փորձել է վարել այնպիսի քաղաքականություն, որը հնարավորություն կտար համագործակցել տարբեր ուժային կենտրոնների հետ՝ չհայտնվելով նրանցից որևէ մեկի հետ բացահայտ հակադրության մեջ։ Այս մոտեցման կարևոր օրինակներից մեկը եղավ այն ժամանակաշրջանը, երբ Հայաստանը կանգնած էր Եվրոպական միության հետ ասոցացման համաձայնագրի և Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության միջև ընտրության առաջ։ Այդ փուլում իրավիճակն իսկապես չափազանց բարդ էր։ Մի կողմից՝ Հայաստանը տարիներ շարունակ բանակցություններ էր վարում Եվրոպական միության հետ և զգալի աշխատանք էր կատարել եվրոպական ուղղությամբ։ Մյուս կողմից էլ՝ առկա էին անվտանգության, տնտեսական և ռազմավարական այնպիսի գործոններ, որոնք Երևանի համար դժվարացնում էին Ռուսաստանի գլխավորած ինտեգրացիոն նախագծերից դուրս մնալը։ Արդյունքում Հայաստանը որոշեց անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, սակայն միևնույն ժամանակ չխզեց հարաբերությունները Եվրոպական միության հետ։ Այս օրինակը հաճախ ներկայացվում է որպես արտաքին քաղաքական ճկունության դրսևորում, քանի որ հայկական կողմը կարողացավ խուսափել «կամ-կամ» տրամաբանությունից և ձևավորել «և-և» մոտեցումը։ Այսինքն՝ պահպանել հարաբերությունները Ռուսաստանի հետ, շարունակել մասնակցությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին, բայց միաժամանակ զարգացնել համագործակցությունը Եվրոպական միության հետ։ Նման քաղաքականության իրականացումը հեշտ չէր և պահանջում էր զգույշ հաշվարկներ, սակայն այն հնարավորություն էր տալիս խուսափել կտրուկ հակադրություններից և նվազեցնել աշխարհաքաղաքական ռիսկերը։

Սակայն ներկայում, երբ Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունները գտնվում են աննախադեպ լարվածության փուլում, իսկ աշխարհը գնալով ավելի է բաժանվում մրցակցող քաղաքական, տնտեսական և անվտանգային բլոկների, տպավորություն է, որ ներկայիս իշխանությունները Հայաստանը տանում են հավասարակշռությունը կորցնելու ճանապարհով։ Դրա մասին են վկայում նաև Մոսկվայից հնչող տարբեր հայտարարությունները և ուղերձները, այն է՝ ռուսական կողմը դժգոհությամբ է վերաբերվում Երևանի որոշ քայլերին և արտաքին քաղաքական ուղղություններին։ Այլ կերպ ասած՝ հայկական կողմը հակադրության մեջ է մտնում Ռուսաստանի հետ։

Բնականաբար, Հայաստանի համար կարևոր է զարգացնել հարաբերությունները Արևմուտքի, Եվրոպական միության և Միացյալ Նահանգների հետ։ Ժամանակակից աշխարհում որևէ պետություն չի կարող իրեն թույլ տալ սահմանափակվել միայն մեկ ուղղությամբ։ Տնտեսական զարգացումը, տեխնոլոգիական առաջընթացը, ներդրումների ներգրավումը, ժողովրդավարական ինստիտուտների կատարելագործումը և միջազգային համագործակցության ընդլայնումը պահանջում են բազմավեկտոր արտաքին քաղաքականություն։ Սակայն բազմավեկտորությունը և հակադրությունը նույն հասկացությունները չեն։ Մի բան է հարաբերությունների զարգացումը տարբեր կենտրոնների հետ, և բոլորովին այլ բան՝ այդ հարաբերությունները կառուցել մեկ այլ կենտրոնի հետ բացահայտ հակադրության հիման վրա։

Հենց այստեղ է, որ արտաքին քաղաքականության արվեստը դառնում է առավել կարևոր։ Փորձառու դիվանագիտությունը սովորաբար ձգտում է ոչ թե խորացնել հակասությունները, այլ հնարավորինս նվազեցնել դրանք, ստեղծել հաղորդակցության ուղիներ և պահպանել երկխոսության հնարավորությունները նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում։ Փոքր պետությունների համար հատկապես վտանգավոր է այն իրավիճակը, երբ նրանք սկսում են ընկալվել որպես որևէ մեծ տերության ազդեցության բացառիկ գործիք կամ հակառակորդ ճամբարի հենակետ։ Այդպիսի ընկալումը կարող է հանգեցնել պատասխան քայլերի, տնտեսական ճնշումների, քաղաքական լարվածության աճի և անվտանգության նոր մարտահրավերների։

Հայաստանի դեպքում խնդիրը նաև տնտեսական հարթության վրա է։ Անկախ քաղաքական գնահատականներից՝ փաստ է, որ Հայաստանի տնտեսությունը երկար տարիներ զարգացել է այնպիսի պայմաններում, որտեղ տնտեսական առումով Ռուսաստանը կարևոր տեղ է զբաղեցրել։ Առևտրաշրջանառությունը, աշխատուժի միգրացիան, դրամական փոխանցումները, ներդրումների որոշ ուղղություններ և էներգետիկ ոլորտի մի շարք կարևոր բաղադրիչներ շարունակում են կապված մնալ ռուսական շուկայի և ռուսական գործոնի հետ։

Միաժամանակ, Եվրոպական միությունը նույնպես կարևոր գործընկեր է Հայաստանի համար՝ առաջին հերթին որպես ներդրումների աղբյուր և զարգացման ծրագրերի հիմնական աջակիցներից մեկը։ Այս իրավիճակում ցանկացած քաղաքականություն, որը կարող է հանգեցնել հարաբերությունների կտրուկ վատթարացման որևէ առանցքային գործընկերոջ հետ, պարունակում է զգալի ռիսկեր։

Այս համատեքստում Հայաստանի համար չափազանց կարևոր է վերադառնալ հաշվարկված և հավասարակշռված արտաքին քաղաքականության տրամաբանությանը, որտեղ առաջնային կլինի ոչ թե աշխարհաքաղաքական բևեռացման խորացումը, այլ տարբեր ուղղություններով հարաբերությունների համադրումը։ Հակառակ դեպքում երկիրը կարող է հայտնվել այնպիսի գործընթացների կենտրոնում, որոնց հետևանքները կարող են չափազանց ծանր լինել թե՛ տնտեսության, թե՛ անվտանգության, թե՛ պետական կայունության համար։ Ուստի քաղաքական ուժերի միջև ընտրություն կատարելիս քաղաքացիները պետք է հաշվի առնեն նաև այս հանգամանքը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա Ղահրամանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ Կարապետյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք ՉալաբյանԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԷս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ ԿարապետյանԱռաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՓաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան Աբրահամյան«Հայրենիք, ազգ, ժողովուրդ» բառերը դուրս են եկել երդումից. Նարեկ ԿարապետյանԹող փորձեն Էդգար Ղազարյանին հավասարակշռել, նա դեռ մեր մի պատգամավորն է. Նարեկ Կարապետյան Նշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ ԳևորգյանՄենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն էՓաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեք Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պատմության նման վերաշարադրումն ու մշակութային ժառանգության յուրացման այս տրամաբանությունը մի օր չի կիրառվի նաև ձեր ժողովուրդների ու պետությունների նկատմամբ․ Ա․ ԿոստանյանԱրժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները․ Հրայր ԿամենդատյանՎերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ընտրության հասկացության կոպտագույն նենգափոխման երկու նոր նախադեպերի․ Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Արևմուտքը սիրուն խոսքեր ասելով, խաբելով, համոզելով ու գայթակղելով ուզում մեզ հեռացնել Ռուսաստանից․ Մհեր ԱվետիսյանՀայաստանը՝ քրիստոնեության արևելյան սահմանապահ․ ինչո՞ւ Հաջիևը եվրոպացի պաշտոնյաներին հրավիրեց լեգիտիմացնելու սեփական ժառանգության ոչնչացումը. Լիլիա ՇուշանյանՏիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիԳյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան