Մեր հիմնական անելիքը նոր որակի պետություն ստեղծելու մեր առաքելության շարունակությունն է. Փաշինյան
ՔաղաքականությունՄեր հիմնական անելիքը նոր որակի պետություն ստեղծելու մեր առաքելության շարունակությունն է: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Քանի որ ընտրություններից հետո առաջին Կառավարության նիստն է, ուզում եմ ևս մեկ անգամ բոլորիս շնորհավորել և ընդգծել, որ մեր հիմնական անելիքը նոր որակի պետություն ստեղծելու մեր առաքելության շարունակությունն է և պետության վերելքը այն տրամաբանությամբ, որ պետությունը մարդու, քաղաքացու անվտանգությունը, բարեկեցությունը ազատությունը ապահովելու միջոց է, ու մենք պետք է գործենք այդ տրամաբանությամբ:
Այս փուլում կարևոր է նախորդող շրջանը անմբողջապես վերլուծենք, հասկանանք, թե ինչն է պետք առավել ակտիվացնենք, ու ինչից է, որ պետք է հրաժարվենք: Ի տարբերություն նախորդ ծրագրերի, մեր առաջիկա ծրագրում պետք է ունենանք առաջնահերթությունների հստակ ցանկ»,- նշել է Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը ընդծեց, որ նախկին 2 դեպքերում շատ ժամանակ չեն ունեցել նոր Կառավարության կազմի, ծրագրի մասին մտածելու, քանի-որ եղել են արտահերթ ընտրություններ՝ շտապողական ռեժիմով, իսկ այս անգամ ավելի հանդարտ կաշխատեն: