ԿԺԴՀ-ն և Ռուսաստանը բացում են երկկողմ հարաբերությունների նոր էջ. Կիմ Չեն Ըն
ՔաղաքականությունԿԺԴՀ-ն և Ռուսաստանը այժմ բացում են երկկողմ հարաբերությունների նոր էջ։ Այս մասին ասվում է ԿԺԴՀ պետական գործերի նախագահ Կիմ Չեն Ընի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի օրվա կապակցությամբ ուղղված հեռագրում, հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ուղերձում ընդգծվում է, որ Փհենյանը և Մոսկվան բացում են պատմության նոր էջ և ամրապնդում սրտանց ընկերական վստահության և դաշնակցության հարաբերությունները։ ԿԺԴՀ առաջնորդի խոսքով՝ դա երկու երկրների՝ պարտականությունների և համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի արդար գաղափարի նկատմամբ հավատարմության հպարտության արժանի արդյունք է։
«Հետևողականորեն աջակցել Մոսկվայի ներքին և արտաքին քաղաքականությանը և միշտ լինել ՌԴ-ի հետ՝ սա իմ անփոփոխ կամքն ու դիրքորոշումն է», - նշել է Կիմ Չեն Ընը։ Նա ամենաջերմ շնորհավորանքներն է փոխանցել ռուս առաջնորդին, կառավարությանը և ժողովրդին՝ նշելով, որ նրանց սերը հայրենիքի և հայրենասիրությունը ծառայում են որպես թանկագին սնունդ, որը երաշխավորում և խթանում է երկրի զարգացումն ու բարգավաճումը պետական և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։
Կիմ Չեն Ընը Պուտինին հաջողություններ է մաղթել պատասխանատու աշխատանքում, իսկ եղբայրական ռուս ժողովրդին՝ հաջողություն և հաղթանակ։