ՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ
Իրավունք2026 թվականի հունիսի 13-ին Իսպանիայի Բիլբաո քաղաքում կայացած MEDEL-ի (Magistrats Européens pour la Démocratie et les Libertés) Վարչական խորհրդի նիստում Հայաստանի Հանրապետության դատավորների միությունը միաձայն ընդունվել է կազմակերպության անդամ։
Հայաստանի Հանրապետության դատավորների միության անդամակցության հայտը շուրջ մեկ տարի գտնվել է MEDEL-ի ուսումնասիրության փուլում՝ անցնելով բազմաստիճան գնահատման գործընթաց, ներառյալ՝ հատուկ (ad hoc) հանձնաժողովի կողմից իրականացված քննությունը։
MEDEL-ը եվրոպական հեղինակավոր կազմակերպություն է, որը միավորում է դատավորների և դատախազների ազգային միություններ՝ նպատակ ունենալով պաշտպանել դատական իշխանության անկախությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և իրավունքի գերակայությունը։
Հայաստանի Հանրապետության դատավորների միությունը շնորհակալություն է հայտնում MEDEL-ի Վարչական խորհրդին և անդամ կազմակերպություններին ցուցաբերած վստահության համար և պատրաստակամություն հայտնում ակտիվորեն մասնակցել կազմակերպության գործունեությանը՝ նպաստելով իրավունքի գերակայության, դատական անկախության և եվրոպական իրավական արժեքների պաշտպանության գործին։
Հայաստանի Հանրապետության դատավորների միություն