«ՀայաՔվե» միավորումն իր առաջնորդի ձերբակալությունը որակում է որպես բիրտ քաղաքական բռնաճնշում և ընդդիմախոսության լռեցման կոպիտ փորձ, որը չի´ հաջողվելու
ՏեսանյութերԱյսօր առավոտյան հերթական շինծու մեղադրանքով ձերբակալվել է «ՀայաՔվե» միավորման համակարգող, հանրային-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:
«ՀայաՔվե» միավորումն իր առաջնորդի ձերբակալությունը որակում է որպես բիրտ քաղաքական բռնաճնշում և ընդդիմախոսության լռեցման կոպիտ փորձ, որը չի´ հաջողվելու:
Ավետիք Չալաբյանի կամքն ամուր է, պայքարի ոգին` հաստատակամ:
«ՀայաՔվեն» օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու Ավետիք Չալաբյանի իրավունքների պաշտպանությանը և նրա շուտափույթ ազատ արձակմանը: