Հայերեն
Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումների «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով 

ՀՀ մարզերի շուրջ 70 աշակերտ մասնակցել է առաջնորդության համաժողովին

Հասարակություն

«Համաշխարհային հնարավորություններ և մասնագիտական աճ». հենց այս առանցքային թեմայի շուրջ հունիսի 19-ին Երևանում մեկտեղվեցին ՀՀ տարբեր մարզերի 8-12-րդ դասարանների շուրջ 70 առաջնորդ-աշակերտներ։

Այս կարևոր նախաձեռնությունը կյանքի է կոչվում «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի (Ուսուցիչների առաջնորդության ծրագրի թիմի) կողմից՝ EasyPay-ի և Business Development Group (BDG)-ի հետ սերտ համագործակցությամբ։

Ֆորումի նպատակն է ընդլայնել պատանիների աշխարհայացքը, ձևավորել գլոբալ պատասխանատվության զգացում և օգնել նրանց՝ գիտակից մասնագիտական կողմնորոշման հարցում։ Ֆորումը մասնակիցներին զինում է անհրաժեշտ փափուկ հմտություններով և գործիքակազմով, որպեսզի նրանք կարողանան սեփական ուժեղ կողմերը համադրել 21-րդ դարի արագ փոփոխվող շուկայի պահանջների հետ՝ նվազեցնելով ապագայի հանդեպ անորոշության զգացումը։

Միջոցառումն ուներ հագեցած ծրագիր, որում ընդգրկված էին նաև մասնակից աշակերտների համար պրակտիկ աշխատարաններ և ակտիվ քննարկումներ՝ որակյալ կրթության, կայուն համայնքների, բնապահպանության և արժանապատիվ աշխատանքի թեմաներով։ Փիթչերի և World Café-ի շրջանակում մասնակիցները ծանոթացան «Փոփոխությունների վրա հիմնված ուսումնառության» (ՓՀՈՒ) ընթացիկ ծրագրերին և վերլուծեցին, թե ինչպիսի առաջնորդների կարիք ունի 21-րդ դարը։ Իսկ գործնական աշխատարանների ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց ժամանակակից մասնագիտություններին և արհեստական բանականության (AI) դերին՝ որպես ապագայի մասնագիտություններում օգնող հզոր գործիքի։

«Ապագայի առաջնորդներ» ֆորումն ամփոփվեց ինքնաճանաչման «Իկիգայ և Առաջնորդություն» վարժանքով, որը պատանիներին կօգնի ուրվագծել իրենց ապագայի տեսլականը։ «Իկիգայը» ճապոնական փիլիսոփայություն է, որը բառացիորեն մոտ է «ապրելու պատճառ», «կյանքի իմաստ» կամ «այն, ինչի համար արժե արթնանալ առավոտյան» գաղափարին։ Այն  կենտրոնանում է մարդու կյանքի նպատակի և ներքին մոտիվացիայի բացահայտման վրա՝ համադրելով անձնական հետաքրքրությունները, կարողությունները, հասարակական օգտակարությունն ու մասնագիտական իրացումը։

Ֆորումի մասնակիցներն իրենց գոհունակությունն արտահայտեցին՝ շեշտելով, թե որքան օգտակար են այսպիսի հավաքները ժամանակակից աշխարհի լավագույն փորձը հայկական կրթական համակարգին և հատկապես մարզային մասնագետներին փոխանցելու տեսանկյունից։ Ռոզի Կարապետյանն Իրինդի միջնակարգ դպրոցից միջոցառումն այսպես ամփոփեց․ «Ես կարծում եմ, որ երբ հավելյալ ուշադրության են արժանացնում պատանու խոսքը և մտածողությունը, դա նրան տալիս է կարևորության զգացում, որի շնորհիվ նա ինքնադրսևորվում է ու զարգացնում իր կարողությունները, այդ թվում՝ առաջնորդականը։ Այսպիսի նախաձեռնությունները հատկապես կարևոր են մարզերի երեխաների համար, մեծ թռիչք են հաղորդում մեզ, նաև արժեհամակարգ են ձևավորում»։

Մի քանի տարի շարունակ ֆորումին մասնակցած Մարցի միջնակարգ դպրոցի աշակերտ Լյովա Աֆիցարյանի ինֆորմատիկայի ուսուցչուհին՝ «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» ծրագրի ուսուցիչ-առաջնորդ Միլենա Ասրյանը, փաստեց. «Այս ֆորումի ստեղծած արժեքը ես տեսնում եմ իմ աշակերտի օրինակով։ Արդեն երեք տարի է, ինչ նա մասնակցում է այս նախաձեռնությանը, և այսօր, հետադարձ հայացք գցելով առաջին տարվան, ես տեսնում եմ տպավորիչ փոխակերպում։ Ֆորումը տարեցտարի հղկեց նրա ներուժը՝ հետաքրքրասիրությունից ապահովելով անցում դեպի հասուն, ինքնավստահ և նպատակասլաց առաջնորդի մտածելակերպ»։

Ֆորումի կազմակերպիչները հավատացած են, որ համագործակցության այսպիսի ձևաչափերը թույլ են տալիս ավելի շատ պատանիների ներգրավել, զարգացնել նրանց առաջնորդական կարողությունները և հատկապես նոր տեխնոլոգիաների կիրառման միջոցով նպաստել ստացված գիտելիքները փոխանցելի դարձնելուն։ Հաջորդ տարիների համար կազմակերպիչները նախանշում են համաժողովն ավելի մասնակցային դարձնել և նախապես տարվող աշխատանքի միջոցով բարձրացնել տղաների մասնակցության աստիճանը։

Դադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա Ղահրամանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ Կարապետյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք ՉալաբյանԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԷս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ ԿարապետյանԱռաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՓաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան Աբրահամյան«Հայրենիք, ազգ, ժողովուրդ» բառերը դուրս են եկել երդումից. Նարեկ ԿարապետյանԹող փորձեն Էդգար Ղազարյանին հավասարակշռել, նա դեռ մեր մի պատգամավորն է. Նարեկ Կարապետյան Նշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ ԳևորգյանՄենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն էՓաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեք Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պատմության նման վերաշարադրումն ու մշակութային ժառանգության յուրացման այս տրամաբանությունը մի օր չի կիրառվի նաև ձեր ժողովուրդների ու պետությունների նկատմամբ․ Ա․ ԿոստանյանԱրժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները․ Հրայր ԿամենդատյանՎերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ընտրության հասկացության կոպտագույն նենգափոխման երկու նոր նախադեպերի․ Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Արևմուտքը սիրուն խոսքեր ասելով, խաբելով, համոզելով ու գայթակղելով ուզում մեզ հեռացնել Ռուսաստանից․ Մհեր ԱվետիսյանՀայաստանը՝ քրիստոնեության արևելյան սահմանապահ․ ինչո՞ւ Հաջիևը եվրոպացի պաշտոնյաներին հրավիրեց լեգիտիմացնելու սեփական ժառանգության ոչնչացումը. Լիլիա ՇուշանյանՏիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիԳյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներ