Uպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾ
ՄիջազգայինՍպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ, այս մասին հայտնել են ՌԴ ուժային կառույցները։
«2026 թվականի մայիսի 18 - ին Ուկրաինայում ոչնչացվել է ուկրաինական ռազմական հետախուզության գնդապետ Ֆախրիև Ռուստեմ Սաիտխալիլովիչը» - հայտնել են ուժային կառույցները:
ԱԴԾ-ի տվյալներով՝ Ֆախրիևը կազմակերպել էր մահափորձ ՌԴ պաշտպանության նախարարության ավագ սպաներից մեկի դեմ. ծրագրել էին նրան սպանել ընտանիքի հետ 2025 թվականի դեկտեմբերի 1-ին։
Ռուսական հատուկ ծառայությունները կանխել էին մահափորձը։