ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային զինելnւ գիծը կավարտվի Արևմուտքի պարտnւթյամբ. Լավրով
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային զինելու գիծը կավարտվի Արևմուտքի պարտությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ռուսական դիվանագիտության ղեկավարն ուշադրություն է հրավիրել եվրոպական տնտեսության, այդ թվում՝ գերմանականի, ճնշող վիճակի վրա։
«Եվ, իհարկե, այս իրավիճակում բյուջետային միջոցները հրամայական մեթոդներով զենքի արտադրության մեջ լցնելը, դե, դա ինչ-որ կերպ տնտեսությունը պահում է ջրի երեսին։ Ինչո՞վ դա կավարտվի։ Մի օր դա, անշուշտ, կավարտվի։
Եթե նրանք ցանկանում են մինչև վերջ միլիտարիզացվել, մի օր այդ ամենը պարզապես կավարտվի սեփական գերակայության համար նրանց մղվող մրցավազքում պարտությամբ», - ասել է նա Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահ Մահամուդ Ալի Յուսուֆի հետ խորհրդակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
Հետևեք մեզ՝ այստեղ