Հայերեն
Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիա «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ» Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ» Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույն բուհերից մեկում Հայաստանի քաղաքացիները մանդատ չեն տվել վարչախմբին՝ փակելու Արցախի հարցը․ Մենուա Սողոմոնյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջև Պետք է հեռու պահել դատավորներին Փաշինյանից. Ցոլակ Ակոպյան Փաշինյանը ամենուրեք փնտրում է կոնֆլիկտներ իր ընտրազանգվածին ակտիվ պահելու համար. Մենուա Սողոմոնյան 

Ժողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան

Քաղաքականություն
Կինը քաղաքականության մեջ... կանանց քաղաքական մասնակցության, հավասար հնարավորությունների, առաջնորդության և հանրային կյանքում նրանց ներգրավվածության ծեծված թեմաներով տասնյակ տարիներ Հայաստանում անհաշիվ թրեյնինգներ, հանդիպում-քննարկումներ են անցկացվել ու էլ չասեմ, թե ինչ հոգեցունց, սրտաճմլիկ օրակարգեր են ստեղծվել ու տարածվել: Սակայն երբեք չի խոսվել՝ արդյո՞ք վաղը հանրային, քաղաքական ակտիվություն անող կինը չի դառնալու քաղաքական բանտարկյալ միայն նրա համար, որ հանդգնում է դեմ գնալ օրվա իշխանության պարտադրած հակաազգային քաղաքականությանը, ճշմարտությունները բարձրաձայնելով արդյոք թիրախ չի՞ դարձնում ինքն իրեն, իր երեխաներին ու առհասարակ իր ընտանիքին, և ի վերջո, ի՞նչ ուղերձ է ստանում հայ կինը, երբ տեսնում է, որ քաղաքական դիրքորոշման համար ակտիվ կանայք դառնում են քրեական հետապնդման, ձերբակալությունների, հանրային նվաստացման, բռնաճնշումների թիրախ։

Վերջին տարիներին քաղաքական գործընթացներում ներգրավված մի շարք կանայք հայտնվել են քրեական հետապնդման, կալանքի կամ քաղաքական դրդապատճառներով իրականացվող հետապնդումների կենտրոնում։ Վերջին ամենաթարմ դեպքերը Լիդյա Մանթաշյանի, և արդեն օրերս կալանավորված`Արեգնազ Մանուկյանի դեպքերն են։

Անկախ յուրաքանչյուր գործի առանձին իրավական գործընթացներից՝ քաղաքական իրականությունն այսօր ձևավորում է չափազանց վտանգավոր միտում. ՔԱՂԱՔԱԿԱՆԱՊԵՍ ԱԿՏԻՎ ՀԱՅ ՄԱՐԴԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅԼԵՎՍ ՎՃԱՐՈՒՄ Է ՃԱՓԱԶԱՆՑ ԲԱՐՁՐ ԳԻՆ` սեփական ազատությամբ ու զրկանքներով։

Երբ իշխանության հետ անհամաձայնությունը կարող է վերածվել քրեական գործի, երբ կնոջ քաղաքական գործունեությունը ուղեկցվում է ատելության խոսքով, հանրային թիրախավորմամբ և ճնշմամբ, շատ կանայք բնականաբար սկսում են իրենք իրենց հարց տալ` բայց արժե՞ արդյոք զբաղվել քաղաքականությամբ։ Սա միայն առանձին կանանց խնդիրը չէ։ Սա ժողովրդավարության խնդիրն է։ Սա քաղաքական բազմակարծության խնդիրն է։ Սա կանանց քաղաքական ներկայացվածության նվազման խնդիրն է։

Եթե պետությունն ինքը` օրվա իշխանության քմահաճույքներով թիրախավորում է կանանց, չի ձևավորում և չի երաշխավորում հանրային առողջ քննարկման բարենպաստ միջավայր, ապա երբեք հույս չունենաք, թե երբևէ այս երկրում կանայք ցանկանալու են իրենց կյանքը, կարյերան և ընտանիքը դնել հարվածի տակ` հանուն հայրենիքի, պետության կամ նման հուզիչ ձևակերպումներով գաղափարների, իսկ վայրի օրենքները շարունակելու են քանդել ու նպաստել պետության արդի զարգացման հնարավորությունների հետընթացին: Սա արդեն ոչ թե միայն անհատի, առանձին` կնոջ կամ տղամարդու, այլ ամբողջ երկրի և պետության կորուստն է լինելու։

Ժողովրդավարություն չի նշանակում ունեզրկում, չի նշանակում բռնաճնշում, չի նշանակում հալածանքներ, չի նշանակում ատելություն և անհանդուրժողականություն հակառակ կարծիքի ու հայացքների հանդեպ, չի նշանակում զրկանքներ, չի նշանակում սանձարձակություն և չի նշանակում սեփական բարդույթների արդյունքնում ձևավորված ընչաքաղց քայլերով խեղդել մարդու ազատությունները։

Ժողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես։

Քաղաքական մրցակցությունը գաղափարների պայքար է, Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան , որը դու այդպես էլ չհասկացար և որին երբեք չհասար. քաղաքական մրցակցությունը մարդկանց վախացնելու և լռեցնելու միջոց չի կարող լինել ԺՈՂՈՎՐԴԻ ՄԱՐԴՈՒ համար։
 
Երբ լռում են կանայք, լռում է ողջ հասարակությունը։
 
Փաշինյան-Պուտին հանդիպումը․ ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև՝ խելոք գառը 7 մոր կուրծք է ուտում. Էդմոն ՄարուքյանՄենք ամեն ինչ անելու ենք, որ արցախցիների ինքնորոշման իրավունքը նորից վերականգնվի. Մենուա Սողոմոնյան Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիաՎստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ» Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ» Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվումԱռաջիկա օրերին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԸնկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել էԹրամփը հայտնել է՝ երբ է մտադիր հանդիպել ՊուտինինՍեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն էՌուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու համար․ ՕվերչուկԼամբադա կամուրջը կհիմնանորոգվի. մի շարք հատվածներ փակ կլինենԲնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՆա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԹրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվել է մեկ դոլարանոց մետաղադրամի վրաՎթար է. ջուր չի լինելուՄեկնարկում է Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը ՉեխիաԹրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Աննա ՅայլոյանԼեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը տեղի է ունեցել միջազգային իրավունքով. Հասմիկ ՂազարյանՆորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրելԳերմանիայի կողմից հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան․ ՌԴ ԱԳՆԽոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավոր«Հայ Վիրտուոզներ»-ի կրթաթոշակառուները՝ Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնի բեմումՀաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքըՈրպես անհետ կորած որոնվում է 32–ամյա Տիգրան Մխիթարյանը«Համահայկական ճակատ» կուսակցության շնորհավորական ուղերձը` Արցախի անկախության օրվանԻրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդՅունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույն բուհերից մեկումԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասինՀայաստանի քաղաքացիները մանդատ չեն տվել վարչախմբին՝ փակելու Արցախի հարցը․ Մենուա ՍողոմոնյանԵկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջև50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա ՀովսեփյանՊետք է հեռու պահել դատավորներին Փաշինյանից. Ցոլակ Ակոպյան «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոնՓաշինյանը ամենուրեք փնտրում է կոնֆլիկտներ իր ընտրազանգվածին ակտիվ պահելու համար. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ականները ոչ թե վախենում են Արցախ արտասանել, որպեսզի «չխաթարեն խաղաղության» գործընթացը, այլ դա հենց եղել է 2018թ, իշխանության գալու թիրախներից մեկը․ Զաքարյան Իմ խնդրանքն է՝ մեկտեղեք ձեր ջանքերը՝ պայքարելու Բաքվում պահվող հայորդիների ազատ արձակման համար․ Ծառուկյան Ֆասթ Բանկն ու Mastercard-ը խաղարկում են 5-օրյա ճամփորդություն դեպի ՓարիզՔանի համայնք ուներ Արցախի Հանրապետությունը․ Տիգրան Դումիկյան Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ ԱսրյանՆիկոլ Փաշինյանը այս հայտարարությամբ նաև խոստովանում է, որ իր ուժը այս հարցում էլ խաբել և շարունակում է խաբել հասարակությանը․ Մարիաննա ՂահրամանյանԱրցախի հայության իրավունքների անտեսմամբ կայուն խաղաղություն հնարավոր չէ․ «Ուժեղ Հայաստան»Սեպտեմբերի 2-ին, 4-ին, 8-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելու