Հայերեն
«Քյոխ»–ը դատարանում հաղթել է Ռոման Բաղդասարյանին Հետաքրքիր է` տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ պարոն «լիբերալ» ռեկտորին՝ Սեդրակյան Անուշի, Գալստյան Խաչիկի, Մելիքյան Ռուբենի կամ քաղաքական նկատառումներով հեռացված որևէ այլ անձի հարցով. Արմեն Աշոտյան Ի՞նչ սպասելիքներ ունի ժողովուրդը հետընտրական Հայաստանում. Տիգրան Դումիկյան Արտահանման սահմանափակումներ, բարձր ինքնարժեք և միջնորդներ․ ինչու է գյուղմթերքը շարունակում թանկանալ․ Հրայր Կամենդատյան Հեղափոխություն արևային վահանակների արտադրության մեջ. Ապագայի տեխնոլոգիան բացում է նոր հորիզոններ Սիցիլիա դարձած երկիր․ մեկ շաբաթում՝ երեք աղմկահարույց հրաձգություն, զոհ և վիրավորներ․ Մարիաննա Ղահրամանյան Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում նախօրեին հարյուրավոր հավատացյալներ՝ Ծառուկյան ընտանիքի անդամների հետ համատեղ աղոթք են հնչեցրել․ Իվետա Տոնոյան Գարգառի հոգսերը. աշխատատեղ չկա, գյուղտեխնիկա չկա, երեխաներն էլ խաղալու տեղ չունեն. Նարեկ Կարապետյան «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ» Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ» Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ» 

Գոհար Մելոյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով

Հարգելի՛ հայրենակիցներ,
 
Նախորդ տարվա մեր պետականության հակաիրավական ու ամոթալի շրջափուլում, երբ քաղաքական իշխանությունն իրեն հակասահմանադրական միջամտություններ թույլ տվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ, «Մեր ձևով» հասարակական շարժումը, այնուհետև՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը՝ հայ մեծանուն բարերար Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, մտան անհավասար քաղաքական պայքարի մեջ՝ դառնալով այն հույսի շողն ու շարժիչը, որի շնորհիվ չընկրկեցինք։
Լինելով վերջին տարիների բոլոր ընդդիմադիր շարժումների ակտիվ աջակիցն ու մասնակիցը, բնականաբար՝ այս դեպքում եւս անմասն չէի կարող լինել՝ ստանձնելով իմ բաժին անձնական ու քաղաքական պատասխանատվությունը։ Բայց այս ճանապարհն ինձ համար ունեցավ ճակատագրական բնույթ❕
Երբևէ չլինելով որևէ կուսակցության կամ քաղաքական միավորի անդամ՝ ազգային բարերար Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի հիմնադրած այս արժեքահեն ու հայրենասեր ընտանիք-թիմի մասնիկը դառնալը կյանքիս լրջագույն, պատասխանատու ու սկզբունքային որոշումներից մեկն էր։
Այս դժվարին ամիսներին մենք մղել ենք անձնուրաց ու նվիրյալ պայքար։
Ինձ համար մեծագույն պատիվ ու ձեռքբերում է ճանապարհ ընկնել բազմահազար հայրենասեր, քաջ ու ուժեղ թիմակիցներիս հետ
Վստահ եմ շատերդ Ձեզ կգտնեք այս տողերում❕
Այս կարճ ժամանակահատվածում՝ լինելով ընդամենը մի քանի ամսական քաղաքական ուժ, մենք արժանացանք հարյուր հազարավոր հայրենատեր ու գիտակից մեր հայրենակիցների վստահությանը, ինչը, միաժամանակ, մեծագույն պատասխանատվություն է։ Եւ սա այն պայմաններում, երբ մեր առաջնորդ Սամվել Կարապետյանն մասնակցությունը նախընտրական քարոզչությանը խոչընդոտվեց, իսկ մեր ուժը քաղաքական հետապնդումների թիրախում էր։
 
Մեկնարկում է խրթին, բայց արժեքահեն պայքարի նոր փուլը՝ բազմավեկտոր անելիքներով։
«Ուժեղ Հայաստանը»-ը ծավալելու է թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական փոխլրացնող գործունեություն❕
Այսօր ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
Հետագա քաղաքական-հասարակական գործունեությունս կենտրոնացնելու եմ հետևյալ հիմնական ուղղությունների վրա.
 
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ինստիտուցիոնալ կայացում❕
Այսօր մեր երկրին առավել քան երբևէ անհրաժեշտ են սկզբունքային քաղաքական ուժեր, որոնք առաջնորդվում են ոչ թե անձնական կամ խմբային շահերով, այլ՝ պետական մտածողությամբ և ազգային պատասխանատվությամբ։
Վստահ եմ, որ ուժեղ եւ կայացած կուսակցական ինստիտուտներն են երկարաժամկետ փոփոխությունների և կայուն պետականության հիմքը։
 
 Ընտրությունների վերահսկողություն և ինստիտուտների զարգացում❕
Գերակա եմ համարում ընտրական հանձնաժողովների անդամների և վստահված անձանց պատշաճ վերապատրաստումը, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ վարչական ռեսուրսի չարաշահմանը հակազդող նոր գործիքակազմերի ուսումնասիրումն ու կիրառումը։
2026 թվականի հունիսի Ազգային ժողովի ընտրություններն աչքի ընկան ընտրախախտումների, վարչական ռեսուրսի բացահայտ չարաշահման նոր մասշտաբով (ինչն, ի դեպ, արձանագրվեց նաև այսօրվա իշխանությունների կողմից ձևավորված Սահմանադրական դատարանի կողմից)։
 
Քաղաքական հետապնդման ենթարկվող անձանց օրինական շահերի պաշտպանություն և իրավական աջակցություն❕
Մենք ունենք ապօրինաբար ազատազրկված գաղափարակից ու հայրենասեր հայերի ու թիմակիցների օրակարգ։ Բացի այդ, ի տարբերություն քաղաքական բանտարկությունների դեմ մղվող պայքարի, հաճախ անտեսված են մնում քաղաքական հայացքների պատճառով աշխատանքից զրկված մեր հայրենակիցների իրավունքները։ Այսուհետ՝ համահիմնադրածս «Ջի Էմ Լեգալ» փաստաբանական գրասենյակն գործունեություն կծավալի նաեւ քաղաքական պատճառներով աշխատանքից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ։
 
Հանրային հաշվետվողականության ինստիտուտների վերակենդանացում❕
Սոցիալտնտեսական խնդիրների գույքագրում, համակարգային լուծումների մշակում❕
Շարունակելով մնալ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ՝ լիակատար աջակցությունս եմ հայտնում մեր առաջնորդ, շուրջ 400 օր ապօրինի ազատազրկված ազգային բարերար ու աննահանջ հայրենասերներ Սամվել Կարապետյանին, Նարեկ Կարապետյանին, «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը և մեր մեծ թիմին
 
Խորին երախտիքս՝ ուժեղ ու վառ հայրենակիցներիս, ընտանիքիցս՝ այս ծանր ճանապարհն անտրտունջ հետս կիսելու համար, հարազատներիս, ընկերներիս, ովքեր նվիրաբար կողքիս էին։ Ես անհաղթ եմ Ձեզնով
Եւ վերջում՝ «Ուժեղ Հայաստան»-ը պարզապես անվանում կամ բառակապակցություն չէ։ Այն մեր սերունդների հանդեպ տված խոստումն է, մեր հավատն ու տեսլականը և այն նպատակը, որի համար պատրաստ ենք աշխատել անխոնջ ու պատասխանատվությամբ։

Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ» Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ» Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ» Իրանը մտադիր չէ թույլտվություն խնդրել պաշտպանական տեխնոլոգիաներ մշակելու համար. ԱրեֆԱռիթմիա․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ն ուշադրություն դարձնել, ովքե՞ր են ռիսկի խմբումAir France-ը դադարեցնում է թռիչքները դեպի Էր Ռիադ և ԴուբայԵրևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ. ճանապարհը ամբողջությամբ փակվել էԳյումրու Փանյան փողոցի տնակներից մեկում հրդեհ էր բռնկվելՏոկիոյում հայտարարվել է շոգի մասին նախազգուշացումԱդելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Տուտբերիձեի մարզչական խմբիցՆեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. ԹրամփԿարապետյան հիմնադրամն ամփոփել է «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի արդյունքներըԿարևոր. Ի՞նչ անեն այն դիմորդները, որոնք ստացել են դրական գնահատական, բայց չեն ընդունվել բուհՀուլիսի 21-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումԱմերիկայում էլ հաճախ խոսում ենք հայկական արտադրության մասին, այստեղի մարդիկ շատ տաղանդավոր են. Սև ՕհանյանԳոհար Մելոյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովԲյուրեղավանում հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ. ՀՎԿԱԿՀայկական Կարմիր խաչի ընկերությունը հորդորում է բոլորին պահպանել հրդեհային անվտանգության կանոններըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտԿյանքից հեռացել է «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քևին Քիգանը«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ումՎաղը առավոտից մինչև ուշ երեկո Ծաղկաձորում ջուր չի լինիՎթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը․ ինչ է կատարվել Երևան-Դիլիջան ճանապարհինԵրկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված են. Գոհար ՂումաշյանՄիջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, որը կներառի 10-օրյա հրադադարՀրապարակվել է «Լավ կառավարման ինդեքսը». ո՞ր տեղում է ՀայաստանՍևանա լճի մակարդակը հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ովՀնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքելՀայաստանում կսահմանվեն ջրի, գազի և էլեկտրաէներգիայի հաշվիչների ստուգաչափման նոր գներըԿանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգՄասնագետներ, որոնք սովոր են լինել կուլիսներում․ ԶՊՄԿ–ում նշեցին հանքագործի և մետալուրգի օրը Ոչ մի բան անելու համար երկու ամիս կալանք, առանց տեսակցության իրավունքի կնոջ և երեխաների հետ. տեսանյութՓաշինյանը փորձում է բռնաճնշումներով վախի մթնոլորտ ստեղծել ամբողջ երկրում. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանը երկար տարիներ իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր մեր երկրի զարգացման համար. Արմեն Մանվելյան«Քյոխ»–ը դատարանում հաղթել է Ռոման Բաղդասարյանին Հետաքրքիր է` տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ պարոն «լիբերալ» ռեկտորին՝ Սեդրակյան Անուշի, Գալստյան Խաչիկի, Մելիքյան Ռուբենի կամ քաղաքական նկատառումներով հեռացված որևէ այլ անձի հարցով. Արմեն Աշոտյան Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Անթույլատրելի է դատարկել սահմանամերձ գյուղերը՝ կեղծ կրթական նախագծերով. Ատոմ ՄխիթարյանԻ՞նչ սպասելիքներ ունի ժողովուրդը հետընտրական Հայաստանում. Տիգրան Դումիկյան Քաղաքական հաշվեհարդարի նոր սահմանը․ մորն արգելել են խոսել երեխայի հետ․ Էդմոն ՄարուքյանՆույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱնհրաժեշտ է միավորել իշխանություններից դժգոհ բոլոր քաղաքացիներին. Անահիտ ԱդամյանԱվետիք Չալաբյան անձի մասշտաբի և ներուժի, սև մետալուրգիայի զարգացման, Չինաստանի հետ աշխատանքի փորձի մասին. Արմեն ՄանվելյանՀայաստանում կալանք տալու համատարած պրակտիկան բացարձակ անհամարժեք է և հակասում է մեր Սահմանադրությանը․ Ավետիք Չալաբյան ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին նավթի գինը գերազանցել է 90 դոլարը Ֆասթ Բանկի ամենամեծ ներուժը տեխնոլոգիական մտածողությունն է․ ֆինանսական տնօրեն Գոհար Հարությունյան Արտահանման սահմանափակումներ, բարձր ինքնարժեք և միջնորդներ․ ինչու է գյուղմթերքը շարունակում թանկանալ․ Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի կալանավորումը դա վրեժխնդրություն է, սակայն այդ վրեժխնդրությունը իր նպատակներին չի հասնիՄեր տարածաշրջանում այնպիսի իրավիճակ է, որ ով վերահսկում է Սյունիքը, վերահսկում է ողջ Կովկասը. Արշակ ԿարապետյանՏեր ենք կանգնելու մեր ընտրական իրավունքին. արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիներ