Հայերեն
Արմավիրի մարզի Տանձուտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Միջուկային шղետի վտանգը բարձրացել է այնպիսի մակարդակի, որը չի եղել Սառը պшտերազմից ի վեր. Գրոսի Ռուսաստանն արգելել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը Անհրաժեշտ է ոչ թե հպատակության պատրանք ստեղծող «խաղաղություն», այլ արժանապատիվ և ազգակենտրոն դիրքորոշում. «Փաստ» «Այս մարդը ուզում է սրբագրել մեր պատմությունը, ազգային հիշողությունը հանել ապագա սերունդների գենետիկ կոդից». «Փաստ» Զելենսկու այցի հնարավոր հետևանքները. Վահե Հովհաննիսյան Երբ «քաղաքացու օրը» կապ չունի քաղաքացու հետ. «Փաստ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Հայկանուշ Խաչատրյանը որոնվում է որպես անհետ կորած Զոհերի գրեթե կեսը խաղաղ բնակիչներ են․ հայ էլ կա Ճապոնիայում 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Փաշինյանը Հայաստանն ուզում է բնակեցնել 300,000 ադրբեջանցիներով․ Նարեկ Կարապետյան 

Ամիրջանյան Նարեկ, ով գերի է ընկել. (Տեսանյութ)

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ պատերազմը դադարեցնելու մասին հայտարարությունից երկու շաբաթ է անցել, սակայն ռազմագերիների փոխանակման որևէ ժամկետ դեռ չի նշվել։ Մինչ այդ համացանցում շարունակ տեսանյութեր են հայտնվում, որոնցում ենթադրաբար հայ ռազմագերիներ են երևում։ Վերջինում, օրինակ, հայ ռազմագերուն ադրբեջանցի զինվորականները ստիպում են ադրբեջաներեն ասել, որ Ղարաբաղը Ադրբեջան է։

Ռազմագերիների հարցերով զբաղվող իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանն «Ազատությանը» փոխանցեց, որ տեսանյութում զինծառայող Ռոբերտ Վարդանյանն է։ Նրա հարցով ևս իրավապաշտպանները դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Տեսանյութը նաև հակամարտության գոտում մարդասիրական առաքելություն իրականացնող Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուշադրության կենտրոնում է, «Ազատությանը» փոխանցեց հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին՝ հավելելով, որ կոմիտեն ուսումնասիրում է ռազմագերիների վերաբերյալ ցանկացած տեղեկատվությունը։

Ամատունին այսօր Կարմիր խաչի գրասենյակի մոտ հավաքված մի խումբ մտավորականներին տեղեկացրեց, որ իրենց աշխատակիցները երկու կողմում էլ տեսակցել են ռազմագերիներին, բայց թե քանի հոգու, չեն կարող հրապարակել։ Մշակույթի գործիչները միջազգային կառույցից էին ակնկալում լսել իրենց հարցերի պատասխանները, մասնավորապես՝ ինչո՞ւ չեն վերադարձվում ռազմագերիները, ինչո՞ւ են դանդաղում անհայտ կորածների որոնողական աշխատանքները։

«Այս պահին ես կարող եմ փաստել, որ մեր թիմերն աշխատում են և աշխատում են նաև համակարգված Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հետ միասին, սակայն որոնողական բուն աշխատանքները չի կատարում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Մենք այնտեղ ներկա ենք, որպեսզի աջակցենք՝ գործընթացը շարունակվի և չկանգնի: Որոնողական, դուրսբերման աշխատանքները իրականացնում են կողմերը՝ հայերը և ադրբեջանցիները երկու կողմից: Աշխատանքները տեղի են ունենում, և դրա մասին, իհարկե, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն աջակցի դերում չի հայտնում: Հիմնականում արդյունքները կապված՝ քանի մարմին է փոխանցվել և նույնականացման գործընթացների հետ կապված բոլոր հարցերը, բոլոր պատասխանները ստանձնել է իր վրա Պաշտպանության նախարարությունը Հայաստանի Հանրապետության, ինքը նույնպես գրանցում է անունները այն անձանց, որոնց փնտրում են հարազատները», — ասաց Ամատունին:


Հայտնի դերասան Հրանտ Թոխատյանը շեշտեց՝ այսպիսի արտառոց պայմաններում պետք է ակտիվ լինել։ «Փորձելու ենք հիմա միջազգային ձայն բարձրացնել, որովհետև վերջին օրերը ցույց տվեցին, որ բոլորը ասում են՝ մենք զբաղվում ենք, էդ բոլորը, որ ասում են՝ մենք զբաղվում ենք, այսօր չկա նմուշի համար մի երեխա, որին վերադարձրել ենք, իսկ ամեն օրը կյանք է: Ուզում եմ դիմեմ իմ կոլեգաներին, որոնք այսօր աշխատում են տարբեր երկրներում՝ հայ և ոչ միայն հայազգի, պետք է խնդրել, որ իրենք էլ իրենց ձայնը բարձրացնեն», — նշեց դերասանը:

Ռազմագերիների հարցերով զբաղվում է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան գրասենյակը, թեև օմբուդսմեն Արման Թաթոյանը շեշտում է, որ հարցի հիմնական պատասխանատուն կառավարությունն է։ Միջազգային կառույցներին տեղեկատվություն ներկայացնող օմբուդսմենն ասում է՝ տարածված տեսանյութերում ադրբեջանցի զինվորականների անմարդկային գործողությունները կազմակերպված ռազմական հանցագործություններ են։

«Անգամ եթե ֆիզիկապես մատով չեն կպնում մարդուն, բայց այդ կերպ ստիպում են նվաստացնող բառեր ասել, հայ զինվորի պատիվը նվաստացնող և այլն, որովհետև բոլորը մեր հորս տղաներն են: Դա պատերազմական հանցագործություն է, որ թույլ են տալիս Ադրբեջանի զինված ուժերը: Սա կազմակերպված, միասնական քաղաքականության մաս է, որի համար պատասխանատու են ոչ թե առանձին այդ զինվորները, այլ ավելի բարձր մակարդակով՝ ադրբեջանական իշխանությունները, որովհետև սա կազմակերպված քաղաքականություն է, որը նաև մեր գործունեությամբ ենք ցույց տալիս», — նշեց Արման Թաթոյանը:

Հարցին, արդյոք անցած երկու շաբաթվա ընթացքում կողմերը չէի՞ն փոխանակել գերիներին, Թաթոյանը պատասխանեց. «Դա բանակցությունների առարկա պետք է լինի, որովհետև այսօր փաստը կա: Այդ փաստն այն է, որ ժամկետ չի նշվում և գլխավորապես նշվում է, որ այդ հարցին անդրադարձ կլինի դիակների փոխանակումից հետո, խնդիրն էլ այն է, որ հայտնի էլ չի՝ երբ դիակների փոխանակումը կավարտվի: Ամբողջ բարդությունը սրանում է: Մենք ի՞նչ կարող ենք անել, մենք միջազգային կառույցներին ներկայացնում ենք արդիականությունը, դնում ենք պատերազմական հանցագործությունները ցույց ենք տալիս, վայրագությունները ցույց ենք տալիս, որ նպաստենք դրանով այդ պրոցեսի արագացմանը, բաց կոնկրետ բանակցությունները վարելը վերադարձնելու հարցով և այլն, դա ցանկացած երկրում է այդպես, անում է գործադիր իշխանությունն իր մարմիններով»:

Կողմերը դեռևս չեն հրապարակայնացնում ռազմագերիների թիվը։ Հայկական կողմը 5 տասնյակ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հարցերով արդեն դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ նրանց կյանքի իրավունքը ապահովելու համար։ Ստրասբուրգի դատարանը մեծ մասի վերաբերյալ միջանկյալ որոշումներ է կայացրել՝ հարցեր ուղղելով Ադրբեջանի կառավարությանը նրանց պահման վայրի և առողջության մասին։

Ավելին

 

Նոր անձնագրերի դիզայնը պարզապես գեղագիտական ձախողում չէ. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստանում համաներում լինելու է. Նարեկ ԿարապետյանԱյս պայմաններում չենք կարող լիարժեք երջանիկ լինել․ Մենուա ՍողոմոնյանՌԴ Տուապսե քաղաքում ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են նավթամշակման գործարանին Արմավիրի մարզի Տանձուտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Արևմուտքը կորցնում է առաջատար դիրքերն աշխարհում. Պուտին Սոֆթ Կոնստրակտը «Career City Fest 2K26» ցուցահանդեսին ներկայացրել է մասնագիտական նոր հնարավորություններԳագաթնաժողովն ու ընտրությունները. արտաքին ցուցադրության և ներքին իրականության խաչմերուկում Լիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը nչնչացրել է Հեզբnլլաhի շուրջ 1,000 օբյեկտ Պետք է տեր կանգնենք մեր ազգային իրավունքներին ոչ միայն խոսքով, այլև գործով․ Արսեն ԳրիգորյանԵրբ Փաշինյանը զոհաբերում է Հայաստանը հանուն իր անձի, Արթուր Ավանեսյանը զոհաբերում է իր կյանքը` հանուն Հայաստանի քաղաքացիների. Ուժեղ ՀայաստանՍա մեր երկիրն է, և մենք ենք այն փոխելու. միասին՝ քայլ առ քայլ, կառուցելու ենք արժանապատիվ ու բարգավաճ Հայաստան. Գագիկ ԾառուկյանԱՄՆ-ը ծովային շրջափակման հարցում իրեն պահում է ծnվահենի պես. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ «Ուժեղ Հայաստան»-ի աճող ազդեցությունն ու քաղաքական հաշվարկները՝ ընտրություններից առաջ Պռոշյան բնակավայր տանող կամրջի տակ տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Միջուկային шղետի վտանգը բարձրացել է այնպիսի մակարդակի, որը չի եղել Սառը պшտերազմից ի վեր. Գրոսի Ռուսաստանն արգելել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը Անհրաժեշտ է ոչ թե հպատակության պատրանք ստեղծող «խաղաղություն», այլ արժանապատիվ և ազգակենտրոն դիրքորոշում. «Փաստ» «Այս մարդը ուզում է սրբագրել մեր պատմությունը, ազգային հիշողությունը հանել ապագա սերունդների գենետիկ կոդից». «Փաստ» Զելենսկու այցի հնարավոր հետևանքները. Վահե Հովհաննիսյան Գլխավոր հարվածային թիրախը՝ ազգային ու հոգևոր բոլոր արժեքները. «Փաստ» Փոխեք փողերի գույնը. Հրայր ԿամենդատյանԵրբ «քաղաքացու օրը» կապ չունի քաղաքացու հետ. «Փաստ» Այն մասին, թե ինչու Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալում մնացած պատմություն չէ, և ինչ է մեզ պետք անել, որպեսզի այն այլևս երբեք չկրկնվի. ՉալաբյանԻ՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Վարչապետական գզվրտոց և վիրտուալ շտաբներ. Լուսավոր Հայաստանի նոր մարտավարությունը. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ են անում ադրբեջանական իշխանություններին հաղթած հերոսներին ներկայիս իշխանությունները՝ ձերբակալում են. Գոհար ՄելոյանԱշխատատեղ ստեղծելու խնդիր կար և առաջնահերթ ուշադրություն դարձրեցինք այն ոլորտների վրա, որոնք մեզ մոտ ավանդաբար զարգացած են եղել՝ ոսկերչությունն ու գորգագործությունը. Ռոբերտ ՔոչարյանՏուրիզմը չի կարող զարգանալ, եթե չունես նորմալ հյուրանոցներ և օդանավակայանդ խայտառակ վիճակում է. Ռոբերտ ՔոչարյանԻմ նախագահության տարիներին տնտեսական զարգացման տեմպերով Հայաստանն աշխարհում առաջին հնգյակի մեջ էր և նույնիսկ որակվել էր «Կովկասյան վագր»․ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է իր ղեկավարման տարիներին իրագործված տնտեսական զարգացման և ներդրումային ծրագրերին Մարդկանց հարկելիս՝ պետությունը պետք է ճիշտ գնահատի իր միջին վիճակագրական քաղաքացու կարողությունները․ Ռոբերտ ՔոչարյանՍոցիոլոգիական հարցում. Ինչպիսի՞ն են հանրային տրամադրությունները Հայաստանում«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը բխում է Ադրբեջանի շահերից․ Արեգ ՍավգուլյանԼուռ քայլերով՝ այնտեղ, որտեղ խաղաղությունը դեռ չի հասել, մենք՝ հետախույզներս, չունենք խաղաղ օր․ Արշակ ԿարապետյանԹուրքիան մեզ պարտք է, և այդ պարտքը արձանագրված է միջազգային փաստաթղթերում․ Հրայր ԿամենդատյանՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք Չալաբյան5 հարց՝ հաջորդ Վարչապետին․ Ուժեղ ՀայաստանԳագիկ Ծառուկյանի կողմից նշված 2 մլն 450 հազար վարկառուների և կամ որ նույնն է՝ վարկային միավորների թվաքանակը փաստարկված է և համապատասխանում է իրականությանը․ Միքայել ՄելքումյանՈ՞ր արտահայտության համար են բերման ենթարկել Արթուր Ավանեսյանին. Նարեկ ԿարապետյանԼԳԲՏ՝ ժողովրդավարության փոխարեն․ ինչ գին է Բրյուսելը ներկայացրել Երևանին եվրաինտեգրման դիմաց«Հեղափոխական» վստահությունից՝ մինչև կառավարման ճգնաժամ. ի՞նչ է ցույց տալիս Համաշխարհային բանկի վերլուծությունըՊետք է շահագրգռել պոտենցիալ ներդրողներին՝ գործարանները կամ իրենց արդյունաբերական կենտրոնները տեղափոխել սահմանամերձ համայնքներ․ Նաիրի ՍարգսյանՀայաստանում այլևս չեն լինելու քաղբանտարկյալներ և չեն լինելու քաղաքական հետապնդումներ. Արեգա ՀովսեփյանԻնչպե՞ս կարող են մի շաբաթ առաջ կուսակցություն գրանցել, հետո գալ ու մասնակցել ընտրություններին. Էդմոն Մարուքյան«Գերնիկա»՝ Փաշինյանին ու Ալիևին Արդյունաբերական մեծ փոփոխությունների նախաշեմին. Հրազդան այցի հետքերով. Նարեկ Կարապետյան Սոնա Իշխանյանն ընտրվել է Ակբա բանկի խորհրդի նախագահ Մահ, որ հավերժ Փաշինյանի խղճին է