Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան
ՔաղաքականությունՉեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ: Այս մասին 24News-ին հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, պատգամավորի մանդատ սատցած Նարեկ Կարապետյանը:
Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 29 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել:
Մանդատներ են ստացել Արմեն Ավչյանը, Նարեկ Կարապետյանը, Արամ Վարդևանյանը, Դավիթ Ղազինյանը, Ռուբեն Մխիթարյանը, Արեգա Հովսեփյանը, Մամիկոն Ասլանյանը, Մարիաննա Ղահրամանյանը, Հայկ Սուքիասյանը, Արգիշտի Դարբինյանը, Իրինա Յոլյանը, Էդգար Ղազարյանը, Տիգրան Աբրահամյանը, Լենա Մաթևոսյանը, Անդրանիկ Գևորգյանը, Հայկ Ֆարմանյանը, Գրիշա Թամրազյանը, Լիանա Գասպարյանը, Վաղինակ Վարդանովը, Գառնիկ Դավթյանը, Լիանա Մանուկյանը, Հարություն Մնացականյանը, Վրույր Այվազյանը, Սյուզաննա Ավետիսյանը, Հարություն Հարությունյանը, Շիրազ Մանուկյանը, Անուշ Միրզոյանը, Անուշավան Մանուչարյանը և Հասմիկ Ենգոյանը։