Հայերեն
Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան 

Գերիներին ետ վերադարձնելու հարցը պետք է լինի առաջնային․․․․Հերթական գերիի տեսանյութը․․․․համբերություն քեզ սիրելի զինվոր․․․կսպասենք վերադարձիդ․․․պինդ եղիր․․․

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ պատերազմը դադարեցնելու մասին հայտարարությունից երկու շաբաթ է անցել, սակայն ռազմագերիների փոխանակման որևէ ժամկետ դեռ չի նշվել։ Մինչ այդ համացանցում շարունակ տեսանյութեր են հայտնվում, որոնցում ենթադրաբար հայ ռազմագերիներ են երևում։ Վերջինում, օրինակ, հայ ռազմագերուն ադրբեջանցի զինվորականները ստիպում են ադրբեջաներեն ասել, որ Ղարաբաղը Ադրբեջան է։

Ռազմագերիների հարցերով զբաղվող իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանն «Ազատությանը» փոխանցեց, որ տեսանյութում զինծառայող Ռոբերտ Վարդանյանն է։ Նրա հարցով ևս իրավապաշտպանները դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Տեսանյութը նաև հակամարտության գոտում մարդասիրական առաքելություն իրականացնող Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուշադրության կենտրոնում է, «Ազատությանը» փոխանցեց հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին՝ հավելելով, որ կոմիտեն ուսումնասիրում է ռազմագերիների վերաբերյալ ցանկացած տեղեկատվությունը։



Ամատունին այսօր Կարմիր խաչի գրասենյակի մոտ հավաքված մի խումբ մտավորականներին տեղեկացրեց, որ իրենց աշխատակիցները երկու կողմում էլ տեսակցել են ռազմագերիներին, բայց թե քանի հոգու, չեն կարող հրապարակել։ Մշակույթի գործիչները միջազգային կառույցից էին ակնկալում լսել իրենց հարցերի պատասխանները, մասնավորապես՝ ինչո՞ւ չեն վերադարձվում ռազմագերիները, ինչո՞ւ են դանդաղում անհայտ կորածների որոնողական աշխատանքները։

«Այս պահին ես կարող եմ փաստել, որ մեր թիմերն աշխատում են և աշխատում են նաև համակարգված Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հետ միասին, սակայն որոնողական բուն աշխատանքները չի կատարում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Մենք այնտեղ ներկա ենք, որպեսզի աջակցենք՝ գործընթացը շարունակվի և չկանգնի: Որոնողական, դուրսբերման աշխատանքները իրականացնում են կողմերը՝ հայերը և ադրբեջանցիները երկու կողմից: Աշխատանքները տեղի են ունենում, և դրա մասին, իհարկե, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն աջակցի դերում չի հայտնում: Հիմնականում արդյունքները կապված՝ քանի մարմին է փոխանցվել և նույնականացման գործընթացների հետ կապված բոլոր հարցերը, բոլոր պատասխանները ստանձնել է իր վրա Պաշտպանության նախարարությունը Հայաստանի Հանրապետության, ինքը նույնպես գրանցում է անունները այն անձանց, որոնց փնտրում են հարազատները», — ասաց Ամատունին:

Հայտնի դերասան Հրանտ Թոխատյանը շեշտեց՝ այսպիսի արտառոց պայմաններում պետք է ակտիվ լինել։ «Փորձելու ենք հիմա միջազգային ձայն բարձրացնել, որովհետև վերջին օրերը ցույց տվեցին, որ բոլորը ասում են՝ մենք զբաղվում ենք, էդ բոլորը, որ ասում են՝ մենք զբաղվում ենք, այսօր չկա նմուշի համար մի երեխա, որին վերադարձրել ենք, իսկ ամեն օրը կյանք է: Ուզում եմ դիմեմ իմ կոլեգաներին, որոնք այսօր աշխատում են տարբեր երկրներում՝ հայ և ոչ միայն հայազգի, պետք է խնդրել, որ իրենք էլ իրենց ձայնը բարձրացնեն», — նշեց դերասանը:

Ռազմագերիների հարցերով զբաղվում է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան գրասենյակը, թեև օմբուդսմեն Արման Թաթոյանը շեշտում է, որ հարցի հիմնական պատասխանատուն կառավարությունն է։ Միջազգային կառույցներին տեղեկատվություն ներկայացնող օմբուդսմենն ասում է՝ տարածված տեսանյութերում ադրբեջանցի զինվորականների անմարդկային գործողությունները կազմակերպված ռազմական հանցագործություններ են։


«Անգամ եթե ֆիզիկապես մատով չեն կպնում մարդուն, բայց այդ կերպ ստիպում են նվաստացնող բառեր ասել, հայ զինվորի պատիվը նվաստացնող և այլն, որովհետև բոլորը մեր հորս տղաներն են: Դա պատերազմական հանցագործություն է, որ թույլ են տալիս Ադրբեջանի զինված ուժերը: Սա կազմակերպված, միասնական քաղաքականության մաս է, որի համար պատասխանատու են ոչ թե առանձին այդ զինվորները, այլ ավելի բարձր մակարդակով՝ ադրբեջանական իշխանությունները, որովհետև սա կազմակերպված քաղաքականություն է, որը նաև մեր գործունեությամբ ենք ցույց տալիս», — նշեց Արման Թաթոյանը:

Հարցին, արդյոք անցած երկու շաբաթվա ընթացքում կողմերը չէի՞ն փոխանակել գերիներին, Թաթոյանը պատասխանեց. «Դա բանակցությունների առարկա պետք է լինի, որովհետև այսօր փաստը կա: Այդ փաստն այն է, որ ժամկետ չի նշվում և գլխավորապես նշվում է, որ այդ հարցին անդրադարձ կլինի դիակների փոխանակումից հետո, խնդիրն էլ այն է, որ հայտնի էլ չի՝ երբ դիակների փոխանակումը կավարտվի: Ամբողջ բարդությունը սրանում է: Մենք ի՞նչ կարող ենք անել, մենք միջազգային կառույցներին ներկայացնում ենք արդիականությունը, դնում ենք պատերազմական հանցագործությունները ցույց ենք տալիս, վայրագությունները ցույց ենք տալիս, որ նպաստենք դրանով այդ պրոցեսի արագացմանը, բաց կոնկրետ բանակցությունները վարելը վերադարձնելու հարցով և այլն, դա ցանկացած երկրում է այդպես, անում է գործադիր իշխանությունն իր մարմիններով»:


Կողմերը դեռևս չեն հրապարակայնացնում ռազմագերիների թիվը։ Հայկական կողմը 5 տասնյակ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հարցերով արդեն դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ նրանց կյանքի իրավունքը ապահովելու համար։ Ստրասբուրգի դատարանը մեծ մասի վերաբերյալ միջանկյալ որոշումներ է կայացրել՝ հարցեր ուղղելով Ադրբեջանի կառավարությանը նրանց պահման վայրի և առողջության մասին։

blob:https://www.facebook.com/79214ecd-5698-436b-83e2-f44b900b26ec

Ավելին

Դեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ Կոստանյան Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՄեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԻնչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն Մարուքյան