Եթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր քաղաքական վախճանը. Աննա Կոստանյան
Եթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր քաղաքական վախճանը։ Արևմուտքը ժողովրդավարության ամրապնդման քողի ներքո է աջակցել նրան իշխանության գալ և մինչև հիմա ատամներով պահել այդ իշխանությունը, քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց գոյության փաստն ընդունելը կնշանակի, որ նրանք աջակցում են բռնապետական ռեժիմի պահպանմանն ու ժողովրդավարական կարգերի տապալմանը։