Հայերեն
Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ» Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ» Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ» Մյուսները՝ հե՞չ. «Փաստ» Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ» Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» 

Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վաղը 9-րդ գումարման ԱԺ անդրանիկ նիստն է նախատեսված: Եվ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Ամենայն հայոց կաթողիկոսը չի մասնակցելու նորակազմ խորհրդարանի նիստին: Հարկավ, Սահմանադրությամբ նման որոշակի պահանջ չկա, միայն նշված է, որ Կաթողիկոսն ու նախագահը կարող են մասնակցել նիստին: Սակայն, նախ՝ բացի գրված օրենքներից, կան նաև չգրված օրենքներ: Կա ձևավորված քաղաքական մշակույթ և ավանդույթ: Հասկանալի է, իհարկե, որ դրանք բոլորը Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած ՔՊ-ի համար դատարկ հնչյուններ են: Իրենք չունեն «կարմիր գծեր», առավել ևս, երբ հարցը վերաբերում է ազգային բովանդակություն ունեցող ավանդույթներին:

Եկեղեցին, կարծես, սպասում է, որ հրավեր լինի՝ ԱԺ նիստին մասնակցելու: Գոնե ֆորմալ առումով այդպես է: Բայց ակնհայտ է, որ հրավեր, բնականաբար, չի լինելու: Մյուս կողմից՝ Եկեղեցու դեմ պատերազմող «մեծամասնություն» ունեցող խորհրդարանում ելույթ ունենալը, կարծում ենք, Հայ առաքելական եկեղեցու հովվապետի համար պետք է որ վիրավորական դիտվեր: Ինչևէ, Կաթողիկոսն ու Եկեղեցին ոչինչ չեն կորցնի, եթե Վեհափառը ներկա չլինի այդ ԱԺ նիստին: Կորցնողը մենք բոլորս ենք լինելու՝ ավանդույթների խախտման, ազգայինի ոտնահարման, մի խոսքով՝ խայտառակության առումով: Իսկ եթե ճիշտ դուրս գան այն խոսակցությունները, որ իշխանությունները նախատեսում են կարգալույծ հոգևորականներից մեկնումեկին հրավիրել ԱԺ, ապա դա կլինի հերթական խայտառակությունն ու ապօրինի գործողությունը: Թեպետ, դա հազիվ թե զարմանալի համարվի: Այո, խայտառակություն, բայց ոչ զարմանալի: Քանի որ շատ ավելի ամոթալի ու խայտառակ փաստեր են արձանագրվել: Ու դեռ արձանագրվելու են:

Մասնավորապես, ինչպես հայտնի է, Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ մեղադրանքով «գործն» ուղարկվել է դատարան, առաջին դատական նիստը նշանակված է օգոստոսի 7-ին: Հասկանում եք, չէ՞, ի մեծ երջանկություն և ի փափագ Ադրբեջանի և Թուրքիայի, Հայաստանի իշխանությունները քրեական վարույթ են նախաձեռնել Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ: Հենց միայն այս ձևակերպումն անջնջելի ամոթ և խայտառակություն է: Խարան: Ու ոչ միայն նրանց վրա, որ նախաձեռնել են նման «վարույթ», ոչ միայն նրանց վրա, որ հանդգնել են ձեռք բարձրացնել ազգային ինքնության հենասյուներից մեկի վրա, այլև դա խարան ու ամոթ է մեր բոլորիս վրա՝ որպես հասարակություն, որպես պետություն, ըստ որում՝ որպես առաջինը քրիստոնեությունը պետական կրոն հռչակած երկիր:

Եվ ուրեմն, գործող քպական իշխանությունը քրեական հետապնդում է նախաձեռնել Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ներսիսյանի ու վեց եպիսկոպոսների (արքեպիսկոպոսների) դեմ: Այդ «գործն» ինքնին անընկալելի մի բան է, քանի որ, ըստ էության, կոպիտ ու խայտառակ միջամտություն է իրականացվում Հայ առաքելական եկեղեցու ներքին ինքնավարությանը, դարերով ամրագրված ներեկեղեցական հարաբերություններին ու կանոններին: Աշխարհիկ դատարանը որոշել է, որ… կարող է դատարանի որոշմամբ թեմակալ առաջնորդ «նշանակել»: Բայց դա քիչ է համարվել և դեռ մի բան էլ Ամենայն հայոց կաթողիկոսին, ինչպես հանգամանորեն բացատրել է ճանաչված փաստաբան Արա Զոհրաբյանը, մեղադրում են այն արարքի համար, որ նա, որպես Գերագույն հոգևոր խորհրդի նախագահ, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, իբր, խոչընդոտել է օրինական ուժի մեջ մտած դատական այլ ակտի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Էդգար Հովհաննիսյանի) որոշման կատարմանը:

Ըստ փաստաբանի ներկայացրածի, այդպիսի խոչընդոտում է համարվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Վոլոդիայի Սարոյանին կարգալույծ հռչակելու վերաբերյալ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից ընդունված տնօրինությունը:

«Միջազգային և ներպետական օրենսդրությամբ Հայ Առաքեալական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին չմիջամտելու պարտավորություն ունեցող պետության մեջ իշխանությունը մեղադրյալի կարգավիճակ է շնորհել Հայոց Հայրապետին՝ եկեղեցական գործառույթ իրականացնելու համար»,-ընդգծում է Արա Զոհրաբյանը: Ու հազիվ թե կարելի է նրանից ավելի զուսպ և դիպուկ ձևակերպել:

Բայց հարցը Գարգեգին Երկրորդի անձը չէ: Այդ խնդիրը կա, բայց Փաշինյանի գլխավորած իշխանության առանցքային թիրախը հենց Հայ առաքելական եկեղեցին է, որպես ազգային, հոգևոր, աշխարհով մեկ սփռված ու հայության մեջ մեծ հեղինակություն ունեցող կառույց, ազգային անկյունաքարային ինստիտուտ:

Սա է գլխավոր հարցը: Ավելի ստույգ, իշխանության հետապնդած նպատակը Հայ առաքելական եկեղեցին կազմաքանդելն է, ոչնչացնելը, բովանդակախեղելը (առնվազն):

Ավելին, այն, որ Փաշինյանի բուն թիրախը Եկեղեցին է, չափազանց դյուրին հիմնավորվում է նույն այդ քպական իշխանության քայլերով ու գործողություններով: Դրանց պարզ, նկարագրական թվարկումն իսկ բավարար է՝ համոզվելու համար. եպիսկոպոսների դիվանագիտական անձնագրերի չեղարկումը (2018 թ.), Ամենայն հայոց կաթողիկոսին ուղեկցող պետական ոստիկանական պահպանության դադարեցումը (2020 թ.), «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դուրսբերումը հանրակրթական առանձին ուսումնական ծրագրից (2020 թ.), քրեակատարողական հիմնարկներում Հայ առաքելական սուրբ եկեղեցու հոգևոր ծառայության դադարեցումը (2024 թ.), զինված ուժերում եկեղեցու ինստիտուցիոնալ ներկայության էական սահմանափակումները և ՀԱԵ-ն բանակից հեռացնելը (2024–2025 թթ.), պատարագների խմբագրման փորձերը (2025–2026 թթ.), Ամենայն հայոց կաթողիկոսին փոխելու և նրա լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ հրապարակային քաղաքական նախաձեռնությունների մեկնարկը (2025– 2026 թթ.), Ամենայն հայոց կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումները (2026 թ.):

Ըստ որում, դեռ չենք խոսում անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրաստիճան հոգևորականության հասցեին զազրախոսական, փողոցային արտահայտությունների, ՀԱԵ բարձրաստիճան բազմաթիվ հոգևորականների կալանավորելու, մեղադրանքներ ներկայացնելու, ռեպրեսիաների ենթարկելու մասին: Չենք խոսում քպական իշխանությունների կողմից Եկեղեցու հասցեին այլ անընդունելի դրսևորումների մասին: …

Փաշինյանն առաջինը չէ, իհարկե, որ ցանկանում է կործանել Հայ առաքելական եկեղեցին: Էլի փորձողներ են եղել 1700 տարվա ընթացքում: Ակնհայտ փաստն այն է, որ Հայ առաքելական եկեղեցին կա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ» Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ» Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ» Մյուսները՝ հե՞չ. «Փաստ» Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ» Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է Մարոկկո«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասինԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելՄարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Moody's-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին«Մերձավոր Արևելքի նոր խաղը․ նեղուցները դառնում են ճնշման գործիք»․ Արտակ ԶաքարյանԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներԵրբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա ենՀանրային խորհրդարանի ստեղծման նպատակն է ժողովրդի ձայնը դարձնել լսելի. Արեգ ՍավգուլյանԷմոցիոնալ դիվանագիտություն․ Իշխանությունները կրկնում են է այն նույն սխալը, որը արվեց Ադրբեջանի դեպքումԱյս վարչակարգը բոլոր հնարավոր ձևերով կարող է մարդկանց զրկել ընտրելու իրավունքից. Աննա ԿոստանյանՌուսական շուկան միշտ եղել է ամենամեծը ձկնամթերքի արտահանման համար. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունները իրենց հոգու խորքում գիտեն, որ ժողովրդի մեծ մասն իրենց դեմ է. Անահիտ ԱդամյանԲարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ) Ոտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՉանե՞նք բարեգործություն. Իր պես մարդ բռնենք ու երեխաներին ամիսներով առանց հայր թողնենք․ Նարեկ ԿարապետյանԻմ խորհուրդը ապագա սերնդին․ Մհեր Ավետիսյան«Արարատցեմենտը» Փաշինյանինը չէ, պետությանն էլ չէ. Նարեկ Կարապետյան Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նարեկ Կարապետյանի տնից ոչինչ չեն տարել, չէին էլ կարող տանել, իրենք էլ չգիտեն՝ ինչ են փնտրում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար նոր թշնամի է ստեղծում. Նարեկ Կարապետյան «Ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է»․ Կարապետյանը՝ իր տան խուզարկության մասին Այս խուզարկությունը միջամտություն է Նարեկ Կարապետյանի քաղաքական գործունեությանը. Վարդևանյան