Հայերեն
Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ» Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ» Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ» Մյուսները՝ հե՞չ. «Փաստ» Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ» Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» 

Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը նախօրեին որոշեց «թարմացնել» մեկամյա վաղեմության այն սկանդալը, երբ որոշեց «բռնագրավել», խլել Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ը: Ավելի որոշակի, Փաշինյանը հարձակվեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանի վրա:

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ, երբ Փաշինյանը որոշեց Եկեղեցին պաշտպանելու մասին հայտարարության համար հետապնդել բարերար և միլիարդատեր Սամվել Կարապետյանին, մասնավորապես, ոչ միայն նրան հանիրավի բանտարկել, այլև խլել ՀԷՑ-ը, սեփականատերը դիմեց Ստոկհոլմի միջազգային արբիտրաժ: Այդ ատյանը հրատապ որոշում էր կայացրել՝ արգելելով ՀԷՑ-ի «բռնագրավմանն» ուղղված քայլերը: Իսկ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի այն ժամանակվա ղեկավար Լիպարիտ Դրմեյանն էլ զուտ մասնագիտական եզրակացություն էր արտահայտել, որ միջազգային արբիտրաժի որոշումը ենթակա է պարտադիր կատարման:

Փաշինյանը դրանից հետո հայտարարեց, թե՝ «կառավարությունը ես եմ…», իսկ ով համաձայն չէ, թող հեռանա: Հաջորդ իսկ օրը բարձրակարգ մասնագետին գործից ազատեցին: Որոշակի պատկերացում ունենալով Փաշինյանի ու փաշինյանական իշխանության գործելաոճի մասին՝ կարելի է չկասկածել, որ դեռ այն ժամանակ փորձել են ինչ-որ բան «գտնել» մասնագետի դեմ, բայց չի ստացվել: Հակառակ դեպքում՝ միայն գործից չէին ազատի: Եվ մեկ տարի անց, երբ մարդը քաղաքական գործունեությամբ է սկսել զբաղվել, նորից հիշել են նրա մասին:

Բայց բուն հարցը կոնկրետ անձը չէ: Բուն հարցն այն է, որ Փաշինյանի ու նրա իշխանության «աշխարհընկալմամբ»՝ եթե որևէ մեկը օրենքով է շարժվում, եթե մասնագետ է ու մասնագիտական եզրակացություն է տալիս, եթե, ընդհանրապես մեկն այնպիսի կարծիք է հայտնում, որը Փաշինյանի ասածին հակասում է, ուրեմն՝ վերջ, դա արդեն քրեական հանցանք է: Չէ՞ որ քպական իշխանությունը առաջնորդվում է 1 կանոնով. «Փաշինյանը միշտ ճիշտ է, իսկ եթե Փաշինյանը ճիշտ չէ, ապա… «բարի գալուստ» ՔԿՀ»: Այսինքն՝ ի՞նչ օրենք, եթե կառավարությունը, իմա՝ Փաշինյանն արդեն որոշել է, որ մածունը սև է:

Երկրորդը, որ ոչ պակաս խայտառակ իրողություն է, այն է, որ Փաշինյանը շարունակում է ուղիղ ցուցումներ տալ «իրավապահ համակարգին»: Կլինի դա նախընտրական հանդիպում, ասուլիս, ճեպազրույց կամ մեկ այլ հրապարակային ելույթ, բավական է, որ Փաշինյանն ասի, թե այսինչն իրեն դուր չի գալիս, դատախազություն, քննչական ու այլ նմանօրինակ «կառույցներ» հևիհև վարույթ են սկսում, գործ են հարուցում, ձերբակալում, խուզարկում, բանտարկում, բզկտում են իրենց «շեֆի» մատնացույց արած անձնավորությանը:

Այսօր Հայաստանն ապրում է այդ ռեժիմով. համարյա «12 աթոռի» ոճով՝ երեկոյան հայտարարություն, առավոտը շուտ՝ խուզարկություն, դե, կեսօրին՝ արդեն կալանք… Չնայած, որպես կանոն, այդքան ժամանակ չի էլ անցնում, ելույթը դեռ չավարտած՝ գործի են անցնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք ՉալաբյանՈչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ» Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ» Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ» Մյուսները՝ հե՞չ. «Փաստ» Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ» Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է Մարոկկո«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասինԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելՄարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Moody's-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին«Մերձավոր Արևելքի նոր խաղը․ նեղուցները դառնում են ճնշման գործիք»․ Արտակ ԶաքարյանԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներԵրբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա ենՀանրային խորհրդարանի ստեղծման նպատակն է ժողովրդի ձայնը դարձնել լսելի. Արեգ ՍավգուլյանԷմոցիոնալ դիվանագիտություն․ Իշխանությունները կրկնում են է այն նույն սխալը, որը արվեց Ադրբեջանի դեպքումԱյս վարչակարգը բոլոր հնարավոր ձևերով կարող է մարդկանց զրկել ընտրելու իրավունքից. Աննա ԿոստանյանՌուսական շուկան միշտ եղել է ամենամեծը ձկնամթերքի արտահանման համար. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունները իրենց հոգու խորքում գիտեն, որ ժողովրդի մեծ մասն իրենց դեմ է. Անահիտ ԱդամյանԲարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ) Ոտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՉանե՞նք բարեգործություն. Իր պես մարդ բռնենք ու երեխաներին ամիսներով առանց հայր թողնենք․ Նարեկ ԿարապետյանԻմ խորհուրդը ապագա սերնդին․ Մհեր Ավետիսյան«Արարատցեմենտը» Փաշինյանինը չէ, պետությանն էլ չէ. Նարեկ Կարապետյան Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նարեկ Կարապետյանի տնից ոչինչ չեն տարել, չէին էլ կարող տանել, իրենք էլ չգիտեն՝ ինչ են փնտրում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար նոր թշնամի է ստեղծում. Նարեկ Կարապետյան