Արտակարգ դեպք Երևանում․ Reebok Sports Club Armenia կենտրոնից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ օգոստոսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 25 բժիշկների հերթապահ խումբը Դավիթաշենում հայտնի Reebok Sports Club Armenia կենտրոնից Արմենիա բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է ժամանել ոստիկանության Դավթաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի գլխավորությամբ։Տեղում բժիշկները ոստիկաներին հայտնել են որ տեղափոխվածը մոտ 20-ից 25 տարեկան աղջիկ է, ով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Դավիթաշենի ոստիկաները պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել ԱԺ նախկին պատգամավոր, ծաղիկ Ռուբո մականվամբ Ռուբեն Գևորգյանին պատկանող Դավիթաշենում գործող, Reebok Sports Club Armenia կենտրոնի լողավազանից։
Այս պահին Դավթաշենի բաժնի պետ Զ. Ավդիշոևի հանձնարարականով բաժնի պետի տեղակալ Մխիթար Խաչատրյանն արդեն համայնքային ոստիկանների հետ անհրաժեշտ աշխատանքներ են իրականացնում՝ պարզելու նրա ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հետևեք մեզ՝ այստեղ