Հայերեն
Ձեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի հարցում մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ․ Մարիաննա Ղահրամանյան «Կարմիր գծերը» վերանում են․ Ռուսաստանն ու Ուկրաինան մտնում են պատերազմի նոր փուլ․ Արտակ Զաքարյան Ավետիք Չալաբյանի գործը՝ միջազգային ուշադրության կենտրոնում․ «Հայաքվեն» դիմել է եվրոպացի պաշտոնյաներին Առաջին օրենսդրական նախաձեռնություններից կլինի փոքր բիզնեսի համար 0 տոկոս հարկ սահմանելը. Ֆարմանյան ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Պարո'ն Ֆարմանյան, ձեզ ոնց որ ծառայողական մեքենա չի էլ սպասվում, էկեք էդ մասը բաց թողնենք. Մխիթարյան Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան 

Հայաստանը չի գնալու Արևմուտք․ մեր տեղը Ռուսաստանի կողքին է․ Մհեր Ավետիսյան

Քաղաքականություն
Մեր՝ ԻԲՐ ԹԵ Ռուսաստանից գործուղված ընդդիմությունը հայտարարում է, որ Հայաստանը ինստիտուցիոնալ առումով տեսնում է եվրոպական երկիր։ Խնդրեմ, ինձ կբացատրե՞ք՝ եվրոպական երկիր ասելով ի՞նչ նկատի ունեք։ Միթե՞ չհասկացաք, որ այն «արժեքները», որոնք իբր Եվրոպան և Արևմուտքը իրենց համար հռչակել են որպես առաջնահերթային՝ մարդու իրավունքներ, խոսքի ազատություն, ժողովրդավարություն, ազատ ընտրություններ և այլն, և այլն․․․ դրանք բոլորը ֆեյք կատեգորիաներ են։ Արևմուտքը Եվրոպայի այդ կատեգորիաներին չի հավատում, ընդամենը հորինել է այդ գործիքները, որպեսզի այլ պետություններին և ժողովուրդներին խաբելով, իր կողմից հորինված արժեքներին հավատալու ձգտմամբ օգտագործի այդ երկրներին և ժողովուրդներին իր գեոպոլիտիկ շահերի համար։

 Երբ պահը հասնում է նրան, որ Արևմուտքին պետք է այս կամ այն երկրում աչք փակել ժողովրդավարության, մարդու իրավունքների, արդար ընտրությունների, շուկայական հարաբերությունների և այլ, այսպես կոչված, «արժեքների» վրա, Արևմուտքը աչք է փակում և թույլ է տալիս, որ իր համար գործիքի վերածված պետությունները, ամեն տեսակ, այսպես կոչված, արևմտյան «արժեքներ» ոտնահարելով, կատարեն Արևմուտքի պահանջը։ Արևմուտքի համար ամենաթանկ ապրանքը ո՛չ ժողովրդավարությունն է, ո՛չ մարդու իրավունքներն են, ո՛չ արդար ընտրություններն են։

 Ամենաթանկ ապրանքը հակառուսականությունն է։

Եթե դու հակառուսական պետություն ես՝ քեզ ամեն ինչ կարելի է, բայց դա նշանակում է, որ դու հակառուսական ճանապարհով պետք է քայլես այնքան ժամանակ, մինչև դառնաս Ռուսաստանի թշնամին և օգնես Արևմուտքին՝ Ռուսաստանը քանդելու, նրանց գեոպոլիտիկ ծրագրերը իրականացնելու ճանապարհին, իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանի թշնամին դառնալով՝ դու վտանգում ես քո պետության և երկրի ապագան։

 Պոստսովետական երկրների՝ եվրոպական մոդելով ապրելու ճանապարհը այսօր մենք տեսնում ենք։ Դա այն է, ինչ տեղի է ունենում այժմ Ուկրաինայում, դա այն է, ինչ տեղի է ունենում Վրաստանում։ Գրեթե Եվրոպա հասած Վրաստանը այսօր ամեն գնով փախնում է Եվրոպայից և փորձում է ամեն ինչ անել, որպեսզի չդառնա Եվրոպայի ձեռքին հերթական գործիքը հակառուսական գործընթացում, քանզի հասկանում է, որ այդ ճանապարհով գնալով՝ Վրաստանում լինելու են այն հին իրադարձությունները, որոնք այսօր տեղի են ունենում Ուկրաինայում։

 Եվրոպական մոդելի պոստսովետական երկրների օրինակ է նաև Մոլդովան, ում եվրոպացիները առաջարկում են սեփական պետականությունը կործանել և դառնալ Ռումինիայի մաս, իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ Մոլդովան ևս հայտնվելու է պատերազմի մեջ Ռուսաստանի հետ։

 Եվ առհասարակ պոստսովետական երկրներին Եվրոպան դիտարկում է որպես գործիք, գործիք, որոնց պետք է անխնա օգտագործել և շպրտել, և այս իմաստով Հայաստանը չի կարող ունենալ արևմտյան, եվրոպական որևէ հեռանկար։ Հերի՛ք է խաբենք Հայաստանի ժողովրդին։ Հայաստանը երբեք չի գնալու Արևմուտք, Հայաստանը երբեք չի դառնալու Եվրոպայի անդամ, Հայաստանը կանգնելու է Ռուսաստանի կողքին, Հայաստանը դառնալու է Ռուսաստանի դաշնակիցը, որպեսզի սեփական ժողովրդի և պետության ապագան կարողանա ապահովել։

Ինքներս մեզ խաբելով և մեր ժողովրդին խաբելով՝ հասել ենք մի կետի, որ արդեն իսկ լուրջ խնդիրներ ունենք մեր ռազմավարական դաշնակցի հետ։ Ռուսաստանը Հայաստանի հանդեպ տնտեսական սանկցիաներ չի կիրառում, որպեսզի մենք վատ ապրենք, նա դրանով փորձում է մեզ ստիպել, որպեսզի մենք խելքի գանք և թույլ չտանք Արևմուտքին քանդելու մեր տարածաշրջանի և Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը, քանզի հասկանում են, որ այդ ճարտարապետությունը քանդելու արդյունքում մեր տարածաշրջանում խաղաղություն չի լինելու, Հայաստանի համար ստեղծվելու է սեփական պետականությունը կործանելու իրական վտանգներ։

 Այսօր Հայաստանի Հանրապետությունը ունի մեկ ճանապարհ՝ կանգնել Ռուսաստանի կողքին և վերադառնալ ՀԱՊԿ և չվախենալ, որ Արևմուտքը այդ գործողությունների արդյունքում կարող է Հայաստանի դեմ սանկցիաներ կիրառել։ Ավելի լավ է մենք հայտնվենք արևմտյան սանկցիաների տակ, բայց անվտանգության խնդիրը լուծելով՝ պահպանենք մեր պետականությունը, քան ընկնենք Արևմուտքի խելքին և վտանգենք մեր ժողովրդի և պետության ապագան։

 Շատերը պնդում էին, որ հնարավոր է երկու լարի վրա խաղալ, իսկ ես տարիներ շարունակ պնդում էի, որ երկու լարի վրա խաղալ հնարավոր չէ, որովհետև Արևմուտքը ամեն ինչ անելու է, որպեսզի փչացնի հայ-ռուսական հարաբերությունները, և դա մենք այսօր տեսնում ենք։ Բայց քանի որ մեզանում չկա պատասխանատվության ընկալում՝ մարդիկ, ովքեր ասում էին՝ հնարավոր է երկու լարի վրա խաղալ՝ պահպանելով լավ հարաբերություններ Արևմուտքի և Ռուսաստանի միջև, այսօր դրա համար պատասխանատվություն չեն կրում, որ չեն կարողացել պահպանել լավ հարաբերություններ Ռուսաստանի և Արևմուտքի միջև, բայց մենք պետք է ձևավորենք պատասխանատվության զգացում, որպեսզի քաղաքական գործիչները և ուժերը իրենց հայտարարությունների համար կրեն քաղաքական պատասխանատվություն։ Հակառակ պարագայում՝ ով ինչ ուզում է՝ ասում է, ով ինչ ուզում է՝ անում է, բայց արդյունքում որևէ մեկը որևէ պատասխանատվություն չի կրում, բայց դրա արդյունքում տուժում է մեր պետականությունը, մեր ժողովուրդը։

 Հիմա հերթը Եվրոպա գնալու մոտեցումներին է։ Այստեղ ևս պետք չէ իլյուզիաներ ունենալ և խաբել սեփական ժողովրդին ևս։ Այնպես, ինչպես պնդում էի, որ հնարավոր չէ երկու լարի վրա խաղալ, և ես ճիշտ դուրս եկա, այդպես էլ ասում եմ հիմա՝ մենք չենք գնալու Արևմուտք, մենք չենք կարող գնալ Արևմուտք, Հայաստանի տեղը Ռուսաստանի կողքին է, Ռուսաստանի հետ ամենաբարձր ռազմավարական հարաբերություններ ունենալ, մնացածը կեղծ քաղաքական օրակարգեր են, որոնք ուղղակի վտանգում են մեր ժողովրդի և պետության ապագան։

 Ի դեպ, ես նաև ասում էի, որ Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը պրոռուսական չէ, բայց այս իմ թեզին ևս շատերը չէին հավատում՝ համարելով, որ նա ուղարկվել է Ռուսաստանի կողմից, որպեսզի Հայաստանը տանի դեպի Ռուսաստան։ Հիմա այդ ուժի հայտարարությունները ևս վկայում են, որ այդ ուժը ևս ընդամենը ցանկանում է երկու լարի վրա խաղալ, ուղղակի նրանք ցանկանում են իրենք՝ գործող իշխանության փոխարեն, երկու լարի վրա խաղան։ Ի՞նչ տարբերություն՝ ով է երկու լարի վրա խաղում։ Միևնույն է, դա հնարավոր չէ, և սա պետք է հասկանալ։ Սրա համար էլ ես բոլոր այն ուժերին, ովքեր իրենք իրենց հռչակել են իբր թե ընդդիմություն Նիկոլ Փաշինյանին, բայց ցանկանում են երկու լարի վրա խաղալ, կոչ էի անում դուրս գալ ընդդիմադիր դաշտից, միանալ Նիկոլ Փաշինյանին և համատեղ փորձել երկու լարի վրա խաղալ, իսկ թույլ տալ իսկապես հայ-ռուսական հարաբերությունները կարևորող, դրանց անփոխարինելիությունը Հայաստանի համար գիտակցող ուժերին իսկապես ընդդիմադիր դաշտ և իսկապես գաղափարական պայքար տանել այն ուժերի դեմ, որոնք իսկապես հավատում են, որ հնարավոր է կամ երկու լարի վրա խաղալ, կամ Հայաստանը տանել դեպի Արևմուտք։

 Համենայնդեպս, այդպես ավելի ազնիվ կլիներ սեփական պետության և ժողովրդի հանդեպ։
 
Հայաստանը չի գնալու Արևմուտք․ մեր տեղը Ռուսաստանի կողքին է․ Մհեր ԱվետիսյանՊետք է չխուսափենք մեր և համաքաղաքացիների իրավունքները պաշտպանելուց և բարձրաձայնելուց. Նարե ՍիմոնյանԱվետիք Չալաբյանը հայրենանվեր քաղաքացի է և պետք է շուտափույթ ազատ արձակվի. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին կալանքում պահելու ոչ մի իրավական հիմք չկա. Անահիտ ԱդամյանԻնչպե՞ս կարելի է ամբողջ գերդաստանին պատժել, եթե որևէ մեկի ընկերությունը խախտում է թույլ տվել Ինչի՞ չեք ուզում, որ Փաշինյանը ԱԺ գա, թողե´ք գա էդ մարդը. Ղազարյան Նոր տարածք են հանձնում Հայաստանից. ինչպե՞ս չեղարկել․ Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Աժ դահլիճից հաջողություն մաղթեց Արարատ-Արմենիայի ֆուտբոլիստներին այսօր կայանալիք Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղումՁեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի հարցում մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ․ Մարիաննա Ղահրամանյան«Կողմ եմ եղել հանքերից լրացուցիչ վճարների գանձմանը՝ հարկի տեսքով»․Լիլիա Շուշանյանն արձագանքել է ՔՊ-ական նախարարին«Կարմիր գծերը» վերանում են․ Ռուսաստանն ու Ուկրաինան մտնում են պատերազմի նոր փուլ․ Արտակ ԶաքարյանԱվետիք Չալաբյանի գործը՝ միջազգային ուշադրության կենտրոնում․ «Հայաքվեն» դիմել է եվրոպացի պաշտոնյաներինՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԵվրոպա լիգա. «Արարատ-Արմենիա»-ն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՌումինիայումՕգոստոսի 21-ին, 24-ին, 25-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՊերուի հարավում երկրաշարժ է տեղի ունեցելՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են 5 մեքենա, կա վիրավորԶախարովա ․ ՌԴ քաղաքացիները հարցեր ունեն՝ Երևանի և Բաքվի՝ Կիևի հետ մերձեցման առումովՊՆ-ն հերքել է շրջանառվող լուրերը, թե վրաերթի ենթարկված զինծառայողները վազել են հակագազերովՆավթի համաշխարհային գները կրկին աճել ենԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածելՄեղրիի «Լորդ» ռեստորանի արտադրական գործունեությունը կասեցվել էԳերմանիայում ուժգին պտտահողմի հետևանքով մեկ կին զոհվել է, կան վիրավորներ«Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամը և Գրին Ռոք բարեգործական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր«Ուժեղ Հայաստանը»՝ ՔՊ-ի իշխանության լեգիտիմության մասին․ Մարիաննա ՂահրամանյանԽոշոր հրդեհ` Վահագնի թաղամասումՎիետնամում առաջարկել են վերացնել մաhապատիժը որոշ hանցագործությունների համարԱսիայի երբեմնի ամենահարուստ մարդկանցից մեկը դատապարտվել է ցմահ ազատազրկմանԱրտակարգ դեպք՝ Երևանում. Կուրղինյան փողոցում փտած ծառը կոտրվել ու ընկել է կայանված 3 ավտոմեքենաների վրա՝ կոտրելով նաև գազատար խողովակըԿանսելուն և «Բարսելոնա»-ն պայմանագիր են կնքելԵթե ճգնաժամային վիճակում չենք, ինչո՞ւ է պետական պարտքն անշեղորեն աճում․ Լիանա Մանուկյան50 հազար դոլարի արծաթե զարդերի գողություն «Վերնիսաժից». Կասկածյալը ժամեր անց ձերբակալվել էՀարկային արտոնությունները լավ գործիքներ են, բայց պետք է լինեն չափելի․ Լիանա ՄանուկյանԽորհրդարանական վերահսկողությունը պետք է լինի իրական, ոչ թե ձևական․ Լիանա ՄանուկյանԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԶելենսկին ռուսական զանգվածային հարվածներից հետո կրկին ընդգծել է հակաբալիստիկ պաշտպանության անհրաժեշտությունըԴեղձի և թզի մթերումների համար կտրամադրվի փոխհատուցումՍեփականության իրավունքը պետք է երաշխավորվի, այլապես Հայաստան ներդրումներ չեն գա․ Ավետիք ՉալաբյանՍփյուռքի տարբեր համայնքների մեր հայրենակիցները շարունակում են անվերապահ աջակցություն հայտնել Գագիկ Ծառուկյանին. Իվետա ՏոնոյանՔՊ-ն մեր երեք թեկնածուներից ոչ մեկին չընտրեց, որ ցույց տա՝ իրավիճակի տերը ինքն է. ՖարմանյանԵթե Ավետիք Չալաբյանին ամեն գնով պահում են կալանքի տակ, ապա նա այս իշխանությունների թիրախում է. Ժաննա Ալեքսանյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՌԴ-ից ֆիզիկական անձանց անունով տարեկան Հայաստան է մտնում մոտ 3 մլրդ, 800 միլիոն դոլար Առաջին օրենսդրական նախաձեռնություններից կլինի փոքր բիզնեսի համար 0 տոկոս հարկ սահմանելը. Ֆարմանյան ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Պարո'ն Ֆարմանյան, ձեզ ոնց որ ծառայողական մեքենա չի էլ սպասվում, էկեք էդ մասը բաց թողնենք. Մխիթարյան Հրաժարվելու ենք պարգևավճարներից, երկիրն այն վիճակում է, որ դա ստանալու բարոյական իրավունքը չունենք Մեր դեպքում օրինական է, մյուս դեպքում լեգիտիմության լուրջ դեֆիցիտ կա. Էդգար Ղազարյան Մենք աշխատելու ենք նույն արդյունավետությամբ և նույն սկզբունքայնությամբ․ Հայկ Ֆարմանյան