Վեհափառ Տեր, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ջերմորեն շնորհավորում է Ձեզ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ
ՔաղաքականությունՎեհափառ Տեր, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ջերմորեն շնորհավորում է Ձեզ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ։
Հայոց եկեղեցու փրկչագործական առաքելության պատշաճ իրականացման, Եկեղեցու բարեկարգման, ազգային ինքնության պահպանման և բազմաթիվ այլ բարենպատակ գործերում Ձեր մեծ դերակատարությունը արդեն իսկ արձանագրված է հայոց պատմության մեջ, որքան էլ թշնամական օրակարգ սպասարկող տարատեսակ ուժեր ջանան նսեմացնել այդ դերը։
Մեր անկեղծ փափագն է Ձեզ տեսնել ամուր ու առողջ՝ ի բարօրություն մեր Սուրբ Եկեղեցու և մեր քրիստոսասեր ժողովրդի։